Meme (18.04.2011)
Meme (18.04.2011)
Կանաչ տարածքներից բացի, Եվրոպական քաղաքներում ևս մի բան եմ շատ հավանում, որը կցանկանայի, որ Երևանում էլ լիներ՝ փաբ մշակույթը, կամ գերմաներեն ասաց «կնայպե»
Եվրոպական քաղաքների մեծ մասում գոյություն ունեն առանձին փաբ թաղամասեր, փողոցներ՝ առավել հագեցած փաբերով: Հիմնականում սրանք գտվնում են քաղաքի գլխավոր համալսարանից ոչ հեռու: Փողոցները նեղ են, երթևեկությունով ոչ հագեցած /մոտավոր պատկերացրեք Բրյուսովի շրջակա տարածքը/: Քաղաքի ամենաաշխույժ թաղամասն է լինում, տաք եղանակներին մարդիկ հավաքվում են ինչպես փաբերում, այնպես էլ փաբերի դիմաց՝ մայթերին: Փաբերը իրար կպած. մի գիշերվա ընթացքում մի քանի փաբ են այցելում սովորաբար՝ «pub crawl», /առավել աշխույժները երեկոն հետագայում շարունակում են ակումբներում/: Երաժշտությունը սովորաբար ոչ ակումբային /պարային/, բայց ոչ էլ ձանձրալի դանդաղ. ոչ շատ բարձր ինչպես ակումբներում, բոլորը միմյանց հետ շփվում են, ծանոթանում: Որոշ տեղեր տեղադրվում են սեղանի ֆուտբոլներ /Գերմանիայում անվանում են kicker/: Մի խոսքով…
StrangeLittleGirl (24.05.2012), Ռուֆուս (23.05.2012)
Քիչ թե շատ էդ անտերից ունեինք, բայց էդ էլ են ուզում վերացնեն
Բայց սա արդեն լրիվ ուրիշ թեմա է
I may be paranoid but no android!
StrangeLittleGirl (24.05.2012), Ձայնալար (24.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ