Orange Care-ը տեղեկացնում է իր սմարթֆոնների և պլանշետների բաժանորդներին, որ Android Market-ն արդեն ամբողջությամբ հասանելի է Հայաստանում և այժմ հայաստանցի օգտագործողները նույնպես կարող են օգտվել վճարովի հավելվածներից:
Android Market օնլայն խանութից հավելվածներ կարելի է գնել VISA, MasterCard վճարման համակարգերի միջոցով:
Օնլայն խանութում տեղադրված է ավելի քան 294 հազ. անվճար ու վճարովի ծրագիր: Բեռնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ Google account-ով, որին արդեն կցված են Android-հեռախոսի մոդելի տվյալները (https://market.android.com/):
pcnews.am
Էջանիշներ