User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Սուրբ Ծննդյան խորհուրդը

  1. #1
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սուրբ Ծննդյան խորհուրդը

    Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում:
    Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
    Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:
    Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

    Ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը:
    Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
    Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են <<Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի>>:

    Ի՞նչ է Ճրագալույցի Ս. Պատարագը
    Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին:
    Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
    Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

    Ս. Ծննդյան այլ արարողություններ

    Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
    Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:
    Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար /մեծ, գլխավոր/ տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
    Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:

    Ս. ԾՆՆԴՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

    - Հունվարի 5-ին` ժ. 17.30-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը:
    - Հունվարի 6-ին` ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ս. Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:
    - Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
    -Հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչության օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
    - Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել` Տնօրհնեքի:


    http://www.araratian-tem.am

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (08.01.2011), Lianik (02.01.2011), Mark Pauler (03.01.2011), Meme (04.01.2011), V!k (03.01.2011), Անտիգոնե (02.01.2011), Գեա (06.01.2011)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին:
    Եկա տեղեկացնեմ, որ օգոստոսի 11-ը որեւէ հիմք չունի Նավասարդ լինելու, դա թյուրիմացություն է: Հավաստի, գիտականորեն հիմնավորող աղբյուրից կարող եմ ասել, որ ճիշտ օրը հունիսի 14-ն է:

    Դե իսկ թեմայի շրաջանկներում ի՞նչ կարող եմ ասել. ինձ էլ է այնպես հայտնի, որ ճիշտը հունվարի 6-ն է, ոչ թե դեկտեմբերի 25-ը կամ ռուսների հունվարի 7-ը (վերջինս նույն դեկտեմբերի 25-ն է, պարզապես հին տոմարով):

  4. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.06.2009
    Տարիք
    48
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձել էք փնտրել աստվածաշնչում, թե որտե՞ղ է գրված Հիսուսի ծննդյան մասին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.01.2011)

  6. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկա տեղեկացնեմ, որ օգոստոսի 11-ը որեւէ հիմք չունի Նավասարդ լինելու, դա թյուրիմացություն է: Հավաստի, գիտականորեն հիմնավորող աղբյուրից կարող եմ ասել, որ ճիշտ օրը հունիսի 14-ն է:
    Իսկ կարա՞ պատահի, որ հավաստի գիտականորեն հիմնավորող աղբյուրն է թյուրիմացություն

  7. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարա՞ պատահի, որ հավաստի գիտականորեն հիմնավորող աղբյուրն է թյուրիմացություն
    Այո, եթե դիտարկենք մարդու, որը գիտությունից անվերջ հեռու է, ապա վերջինիս համար ցանկացած գիտական հիմնավորում կարող է որպես թյուրիմացություն ընկալվել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (08.01.2011)

  9. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, եթե դիտարկենք մարդու, որը գիտությունից անվերջ հեռու է, ապա վերջինիս համար ցանկացած գիտական հիմնավորում կարող է որպես թյուրիմացություն ընկալվել:
    Իսկ եթե այդպիսի դեպք չքննարկենք և փորձենք այդ գիտական հիմնավորումը ի ցույց դնել համայն հայությանը, մարդ ես կարող ա գիտությանը անվերջ մոտ մեկը այդ տեսակետը ցնդաբանություն համարի:

  10. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե այդպիսի դեպք չքննարկենք և փորձենք այդ գիտական հիմնավորումը ի ցույց դնել համայն հայությանը, մարդ ես կարող ա գիտությանը անվերջ մոտ մեկը այդ տեսակետը ցնդաբանություն համարի:
    Գայլ, քո ասածից երկու հետեւություն կարելի ա կատարել. կա՛մ դու չգիտես, թե ինչ ա նշանակում գիտական հիմնավորում ասվածը, կա՛մ էլ մտածում ես, թե իմ ասածը հավաստի չի: Եթե երկրորդ տարբերակն ա` քո իրավունքն ա, կարաս ում քեֆդ տալիս ա հավատաս, ում չի տալիս` չհավատաս: Միայն ասեմ, որ սա երկրաչափության 4-րդ դասարանի խնդրի լուծում չի, որ երեք նախադասությամբ գրվի, ու ոչ էլ էն նյութն ա, որը համայն հայությունն ի վիճակի ա քննարկելու: Սա նեղ մասնագիտական հարց ա, ու էս բնագավառում գիտությանն անվերջ մոտ եղող մարդ շատ քիչ կա: Ես ինքս էլ սրա մասին ոչ մի հիմնավորում չեմ կարող գրել, քանի որ մասնագետ չեմ, բայց անվերջ մոտիկից ճանաչում եմ մարդու, ով այս բնագավառում գիտությանն ամենամոտն է` առնվազն Հայաստանի մասշտաբով: Եթե նյութ կա, կփորձեմ տեղադրել, հիմա ձեռքի տակ չունեմ: Ամեն դեպքում սա այս թեմայի ու ոչ էլ «Կրոն» բաժնի քննարկման նյութ ա հետեւաբար էլ սույն թեմայում այս հարցի շուրջ չեմ գրի:

  11. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ, քո ասածից երկու հետեւություն կարելի ա կատարել. կա՛մ դու չգիտես, թե ինչ ա նշանակում գիտական հիմնավորում ասվածը, կա՛մ էլ մտածում ես, թե իմ ասածը հավաստի չի: Եթե երկրորդ տարբերակն ա` քո իրավունքն ա, կարաս ում քեֆդ տալիս ա հավատաս, ում չի տալիս` չհավատաս: Միայն ասեմ, որ սա երկրաչափության 4-րդ դասարանի խնդրի լուծում չի, որ երեք նախադասությամբ գրվի, ու ոչ էլ էն նյութն ա, որը համայն հայությունն ի վիճակի ա քննարկելու: Սա նեղ մասնագիտական հարց ա, ու էս բնագավառում գիտությանն անվերջ մոտ եղող մարդ շատ քիչ կա: Ես ինքս էլ սրա մասին ոչ մի հիմնավորում չեմ կարող գրել, քանի որ մասնագետ չեմ, բայց անվերջ մոտիկից ճանաչում եմ մարդու, ով այս բնագավառում գիտությանն ամենամոտն է` առնվազն Հայաստանի մասշտաբով: Եթե նյութ կա, կփորձեմ տեղադրել, հիմա ձեռքի տակ չունեմ: Ամեն դեպքում սա այս թեմայի ու ոչ էլ «Կրոն» բաժնի քննարկման նյութ ա հետեւաբար էլ սույն թեմայում այս հարցի շուրջ չեմ գրի:
    Էտ որտեղ գրեցի, որ երեք նախադասությունով ապացույց տեղադրես
    Եթե չկա որևէ ապացույց ուրեմն այստեղ գրելն էլ ավելորդ է:

  12. #9
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.01.2011), Moonwalker (04.01.2011), Rammstein (04.01.2011)

  14. #10
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Gardmanian, շնորհակալություն, հղման համար:

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ որտեղ գրեցի, որ երեք նախադասությունով ապացույց տեղադրես
    Դու չես ասել, ուղղակի ե՛ս չեմ պատրաստվում երկար-բարակ գրել:

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չկա որևէ ապացույց ուրեմն այստեղ գրելն էլ ավելորդ է:
    Եթե քո համար ապացույց չտեղադրելը համարժեք է ապացույց չլինելուն, ապա ես այլեւս խոսքեր չունեմ` ցնցող տրամաբանություն է:

  15. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու չես ասել, ուղղակի ե՛ս չեմ պատրաստվում երկար-բարակ գրել:
    Անիմաստ հետևությունների փոխարեն հենց այդպես էլ ասեիր

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե քո համար ապացույց չտեղադրելը համարժեք է ապացույց չլինելուն, ապա ես այլեւս խոսքեր չունեմ` ցնցող տրամաբանություն է:
    Իհարկե տրամաբանությունը ցնցող կլիներ, եթե ասեի, որ ապացույց չկա, միայն ասել եմ, որ շարունակելը անիմաստ է, թե ինչու՞ ես մտածում, որ ես այդ կարծիքին եմ այ դա անհասկանալի է, իսկ տրամաբանությունը ցնցող:

  16. #12
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անիմաստ հետևությունների փոխարեն հենց այդպես էլ ասեիր
    Զարմանալի ա, որ այս գրառումիսց այդքանը պարզ չէր:

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե տրամաբանությունը ցնցող կլիներ, եթե ասեի, որ ապացույց չկա, միայն ասել եմ, որ շարունակելը անիմաստ է, թե ինչու՞ ես մտածում, որ ես այդ կարծիքին եմ այ դա անհասկանալի է, իսկ տրամաբանությունը ցնցող:
    Էդքանը հասկանում եմ, բայց որ գրածիդ չպատասխանեմ, կստացվի, որ համաձայն եմ քո կաղմից սեւով սպիտակի վրա գրված այն մտքի հետ, որ ապացույց չկա:

  17. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալի ա, որ այս գրառումիսց այդքանը պարզ չէր:
    Զարմանալին էն ա, որ խոսքս հենց էտ գրառման մասին էր
    Գայլ, քո ասածից երկու հետեւություն կարելի ա կատարել...
    Երկու անիմաստ հետևություն, տրամաբանության մեջ ոչ մի կերպ չտեղավորվող:
    Այսինքն, երբ մարդուց ինչ որ գիտական ապացույց ես խնդրում, նա հանգում է քո նշած երկու հետևությանը:
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդքանը հասկանում եմ, բայց որ գրածիդ չպատասխանեմ, կստացվի, որ համաձայն եմ քո կաղմից սեւով սպիտակի վրա գրված այն մտքի հետ, որ ապացույց չկա:
    Նկատի ունեմ այս թեմայում, իսկ տվյալ պահին ոչ մի ապացույց էլ չկա:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր Վահե-91-ի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ enna, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 23.06.2013, 01:41
  2. Նրա ծննդյան օրն էր...
    Հեղինակ՝ Թամարա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 17.12.2010, 02:55
  3. Հոդված. Պահքի խորհուրդը և Մեծ պահոց շրջանը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 34
    Վերջինը: 11.03.2010, 10:42
  4. Սուրբ Ծննդյան պատմական նախադրյալները
    Հեղինակ՝ Monk, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.08.2008, 14:40
  5. !!!Ջոնի ծննդյան օրն ա!!
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 01.07.2007, 12:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •