Մինչ Հայաստանում մարդկանց մի մասը արդեն խոր քուն էր մտել, մյուս մասը դեռ քեֆ էր անում, մի ուրիշ տեղ էլ քեֆը նոր նոր էր սկսվում, հեռավոր Նյու-Յորքի ծննդատներից մեկում ծնվեցիմ .... «չգիտեմ ով»
Չմտածեք թե արհամարհական տոնով եմ գրել «չգիտեմ ով»-ը: Գիտեմ որ Արշակի ու Շուշանի զարմիկն է, բայց իմ «չգիտեմ ով» է
Համել հեչ էլ կարևոր չի կա՛մ իմ համեստ հայերենի գիտելիքներով, կա՛մ էլ հայերենի «աղքատիկ» բառապաշարով պայմանավորված այս անհարմար իրավիճակը: Կարևորը որ ծնվե՜լ ա
![]()
![]()
Շնորհավոր Վազգեն ու Անահիտ: Առողջ ու երջանիկ մեծանա, դուք էլ իր գլխից անպակաս լինեք:
Այնպես որ վաղը բաժակ բարձրացնելուց չմոռանաք Արեգի ու իր ծնողների կենացն էլ խմել
Շնորհակալություն Ակումբին, քանի որ այս պահը կարող էր և չլինել եթե 4 տարի 8 ամիս առաջ, Չուկի ու ԿՕ-ի խելքին չփչեր հայերեն ֆորում հիմելու: Ակումբի նորեկներին էլ ասեմ, որ Ակումբն էլ այնքանով է մեղավոր, որ Ուլուանան և Վազգենը ծանոթացել են ակումբի շնորհիվու Կորյունից ու Ալեքսանդրից հետո Արեգը (
) Ակումբի երրորդ որդին է(քիչ մը հոգնած ու գինովցած եմ, եթե թիվը սխալ եմ հիշում ներողամիտ գտնվեք):
Հա մեկ էլ նախնական տվյալներով, հեռախոսով, ամերիկյանից մարդավարի չափման միավորների փոխարկելու արդյունքում ստացվեց, բոյը 49սմ, քաշը 3.2կգ:
![]()
Էջանիշներ