Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/135-...ւյթները
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/135-...ւյթները
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Gayl (01.01.2011), Interdenominational (31.12.2010), Jarre (31.12.2010), Moonwalker (31.12.2010), My World My Space (31.12.2010), Norton (31.12.2010), Rammstein (31.12.2010), tikopx (31.12.2010), Ungrateful (31.12.2010), Yevuk (31.12.2010), Դատարկություն (31.12.2010), ԿԳԴ (31.12.2010), Ռուֆուս (31.12.2010)
Ըստ էության երկրորդ մրցույթի ու դրան 2 նախագծերի մասնակցության մասին իմացա միայն հոդվածից: Ի սրտե շնորհավորում եմ Հայերեն.ամ-ին: Նախագիծն անկասկած արժանի էր գնահատանքի ու մրցանակի:
Հայերեն.ամ-ին մաղթում եմ բաժինների ու բաղադրիչների ավելացում, իսկ աճի տեղ անգամ ես՝ ՏՏ-ից ոչ լավատեղյակս տեսնում եմ: Նմանատիպ կայքը մեզ՝ հայերիս շատ է անհրաժեշտ:
Իսկ Ակումբին նոր տարում մաղթում եմ հետաքրքիր անդամների նոր «խմբաքանակ» ու իմաստալից գրառումների նոր բազմազանություն: Ու մի բան էլ. իմ կյանքի մի մասնիկը դարձած այս կայքի որոշ բաժիններում էլ հանդուրժողականություն ու փոխըմբռնումը թող մի՜ քիչ ավել լինի:
Հա ու էս 2 նախագծերի նախաձեռնող-իրականացնողներին կուզենայի անկեղծ շնորհակալությունս հայտնել: Շարունակեք նույն ոգով: Չնայած ձեզանից ոչ մեկից անձնապես չեմ ճանաչում, բայց բոլորովդ էլ հպարտանում եմ: Երանի ձեր նման նվիրված էտնուզիաստները տարբեր ոլորտներում շատ լինեն: Աստված ձեզ հետ:
Chuk (31.12.2010), Jarre (31.12.2010), Դատարկություն (31.12.2010)
Մրցույթի մասին հաղթող մեկ այլ կայքում՝ bravo.am-ում: Նյութում կա նաև նկար՝ իմ ու Արշակի դիպլոմը ստանալու պահից.
Առիթից օգտվելով շնորհավորում եմ bravo.am կայքի բոլոր ստեղծողներին ու շահագործողներին: Կայքը նույն անվանակարգում էր, ինչ ակումբը, ու ես առանց որևէ ձևականության ասում եմ, որ համարում եմ, որ Բրավոյինն արժանի հաղթանակ էր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մրցույթի մասին կարող եք կարդալ նաև մեկ այլ մրցանակակրի՝ 1in.am-ի կայքում: Սիրով շնորհավորում եմ 1in.am-ի մեր գործընկերներին ու մաղթում նորանոր հաջողություններ: Կարճ ժամանակում կայացած լրատվական կայք, որն արդեն դարձել է շատ-շատերի ամենօրյա այցելության լրատվական աղբյուր: Վստահ եմ, որ համագործակցության մասին նախնական պայմանավորվածությունը հրաշալի պտուղներ կտա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (31.12.2010), Moonwalker (31.12.2010)
Շնորհավորում եմ մրցանակ ստանալու կապակցությամբ, և առիթից օգտվելով՝ շնորհակալություն հայտնում ֆորումի հիմնադիրներին:
Որպես շարքային օգտագործող հետևեցի տեղադրված հղմանը և հայտնվեցի bravo.am կայքում, որն ինձ դիմավորեց «Դիտեք. Էմմիի "Don't Feel Good" տեսահոլովակը Videos բաժնում» (անհասկանալի միջակետով կետադրությամբ), ստանդարտ փայլփլուն պաստառով, իրար վրա կիտած լուրերի վանդակներով, կիսաթարգմանված բաժինների վերնագրերով: Ինչն առավել զարմանալի էր. կայքը գնահատվել էր որպես լավագույնը e-Contents (!) մրցույթում, ասել է, թե ժյուրին համարել է, որ լավագույն պարունակությունն ունի տվյալ կայքը: Ցավոք, իմ անձնական կարծիքով, սա խոսում է միայն ժյուրիի ոչ կոմպետենտության և մրցույթի ցածր մակարդակի մասին: Ստիպված եմ չհամաձայնել հետդ, Արտակ:Կայքը նույն անվանակարգում էր, ինչ ակումբը, ու ես առանց որևէ ձևականության ասում եմ, որ համարում եմ, որ Բրավոյինն արժանի հաղթանակ էր:
Վերջին խմբագրող՝ ars83: 31.12.2010, 16:50:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Շնորհավորանքներս hayeren.am-ին, իրոք, արժանի հաղթանակ էր:
Բավականին տարակուսեցի էլ.առողջապահության բաժնում լավագույնին (կրկնեմ նախորդ մեկնաբանողի միտքը՝ խոսքը ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅԱՆ մրցույթի մասին է) ընտրելու չափանիշներից: Միտքս շարադրված է այստեղ, որպես որպես ՍԻՍ-ի մեկնաբանություն: Համ էլ՝ շնորհավոր բոլորիս Ամանորը:
Chuk (02.01.2011)
Շնորհակալություն շնորհավորանքների համար
Ինքս ուզում եմ զերծ մնալ մյուս կայքերի արժան-անարժան լինելը նման կերպ քննարկելուց: Որքան որ նայել եմ, նկատել եմ, որ արժանի կայքեր են հաղթողները, ինչը բնավ չի նշանակում, որ չհաղթածներն անարժան են, կամ թե այլ ժուրիի դեպքում իրենք չէին հաղթի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (02.01.2011), Moonwalker (02.01.2011)
Միանում եմ շնորհավորնքներին: Հայերեն.am ին երկար կյանք...
Շնորհավորւմ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ