Ըստ էության երկրորդ մրցույթի ու դրան 2 նախագծերի մասնակցության մասին իմացա միայն հոդվածից: Ի սրտե շնորհավորում եմ Հայերեն.ամ-ին: Նախագիծն անկասկած արժանի էր գնահատանքի ու մրցանակի:
Հայերեն.ամ-ին մաղթում եմ բաժինների ու բաղադրիչների ավելացում, իսկ աճի տեղ անգամ ես՝ ՏՏ-ից ոչ լավատեղյակս տեսնում եմ: Նմանատիպ կայքը մեզ՝ հայերիս շատ է անհրաժեշտ:
Իսկ Ակումբին նոր տարում մաղթում եմ հետաքրքիր անդամների նոր «խմբաքանակ» ու իմաստալից գրառումների նոր բազմազանություն: Ու մի բան էլ. իմ կյանքի մի մասնիկը դարձած այս կայքի որոշ բաժիններում էլ հանդուրժողականություն ու փոխըմբռնումը թող մի՜ քիչ ավել լինի:
Հա ու էս 2 նախագծերի նախաձեռնող-իրականացնողներին կուզենայի անկեղծ շնորհակալությունս հայտնել: Շարունակեք նույն ոգով: Չնայած ձեզանից ոչ մեկից անձնապես չեմ ճանաչում, բայց բոլորովդ էլ հպարտանում եմ: Երանի ձեր նման նվիրված էտնուզիաստները տարբեր ոլորտներում շատ լինեն: Աստված ձեզ հետ:![]()
Էջանիշներ