Շնորհավորում եմ՝ ցանկանալով ամենակարևորը՝ սիրուց եկած երջանկություն :
Օգտվելով առիթից՝ հայտնում եմ նաև իմ Շնորհակալությունը:
Շնորհավորում եմ՝ ցանկանալով ամենակարևորը՝ սիրուց եկած երջանկություն :
Օգտվելով առիթից՝ հայտնում եմ նաև իմ Շնորհակալությունը:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Chuk (30.12.2010)
Արտ ջան, շնորհավորում եմ, ցանկանում եմ ինչ նպատակներ դրել էս շատ արագ իրականացնես![]()
Chuk (30.12.2010)
Շնորհավոր Արտակ ջան, քեզ ամենայն լավն ու բարին![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Chuk (30.12.2010)
Խոստովանեմ, որ Ադմինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ պատրաստվում էի մի ծավալուն շնորհավորանք շարադրել:Մանրամասն: Բովանդակալից: Հուզառատ:
Հիմա, չգիտեմ ինչու, մտածեցի, որ բոլոր այդ խոսքերը պիտի ծեծված ու շաբլոնային հնչեն: Վերջապես, ի՞նչ կարևոր է խոսքառատ ասելիքը…
Հարգելիդ իմ Chuk (Արդեն այդ մականունով եմ Ձեզ ճանաչում: Ես: Մենք: Բոլորս) սիրով շնորհավորում եմ Ձեզ՝ այդ կարևորագույն օրվա կապակցությամբ: Ուրախ ու հագեցված տոնակատարություն եմ մաղթում Ձեզ: Հարգանցս հավաստիքը՝ Ձեր ծնողներին… նրանք գիտակից ու արժանավոր զավակ ունեն:
«Դար Ակումբն» արդեն նմանվում է փոքրիկ մոլորակիՈւ յուրաքանչյուրս գրեթե ամեն օր, տարբեր ժամերի, մեր վիրտուալ հեռավորություններից, միասին կամ մեկուսի՝ ճամփորդում, դեգերում… վիճաբանում, բանավիճում… խարդախում ու անկեղծանում… զարմանում ու զայրանում, գժտվում, հիանում, հիասթափվում, դառնանում ու նորեն սիրահարվում ենք այս հարազատ ակումբ-մոլորակին
Մենք ակումբցիներն ենք…և ամենաառաջինները, և հենց նոր գրանցվածներս… Ձեր ԱկումբցիներըԵվ Դուք ուղղակի իրավունք չունեք երջանիկ չլինելու… և իրականում, և մասնավորապես՝ համացանցի մի անկյունում Ձեր կողմից արարված,և արդեն լուսարձակող ու ջերմ այս պստլիկ մոլորակում:
Ամենայն բարիք Ձեզ![]()
Արտ ջան, շնորհավոր ախպերս: Հաջողություն եմ մաղթում քեզ ամեն-ամեն ինչում` արժանի ես: Մի քիչ էլ համբերություն... Համբերությունը հաջողության բաջանաղն ա
:
Միշտ ասել եմ ու կասեմ... Հիմա, որ քիչ, թե շատ` նորմալին մոտ հայերեն եմ գրում, դա ակումբի շնորհիվ ա, այսինքն` Քո:
Հ.Գ. Անցյալ տարի այս օրը, ես առաջին անգամ տեսա խմած Վիստ:
Չուկ ջան շնորհավոր,ապրես որ կաս, որ մեր կողքին ես, որ կյանքում ստեղծել ես մի բան,որ միայն քո համար չի այլ մեզ բոլորիս, դա մեր «Դարի» ընկերություննա:
Երանի մեր երկրում ավելի շատ քեզ նման մտածող,գործին նվիրված և անկեղծ մարդիկ լինեին,մենք էլ դարդ ու ցավ չէինք ունենա:
Թող քո կյանքում շատ հաղթանակներ լինեն, նպատակներդ իրականացնես ու երջանիկ լինես: Կենացդ....
![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Շնորհավոր![]()
mananart.blogspot.com
Chuk (30.12.2010)
Ինչքան ավելի շատ ժամանակ ա անցնում մեր ծանոթությունից, ավելի շատ եմ զգում, թե ինչ մեծ բախտ ա, որ քո նման ընկեր ունեմ, Արտ ջան: Մի անգամ էլ մաղթեմ, որ էս տարին քո համար երջանիկ ու հետաքրքիր իրադարձություններով լեցուն լինի, հարազատներդ, բարեկամներդ, ընկերներդ ուրախանան քո հաջողություններով ու երջանկությամբ, դու էլ՝ իրանց: Աստված քեզ ու Ջուլյային պահապան լինի ու (ապագա) ընտանիքով ապրեք սիրո, համերաշխության ու ուրախության մեջ:
![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Շնորհավոր![]()
Want to know the truth ?
Chuk (30.12.2010)
Չուկ, շնորհավոր: Թող էս տարին նենց դասավորվի, որ ամեն ինչ հասցնես ու լիքը ժամանակ ունենաս հանգստանալու համար, հետո` որ միշտ տրամադրությունդ տեղը լինի ժպտալու համար
: Ջուլյային էլ եմ շնորհավորում: Ապրեք, որ էդքան լավն եք, մեծ լօվէ ձեզ
:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Chuk (30.12.2010)
Շնորհավորում եմ:Ցանկանում եմ առողջություն, երջանկություն, նպատակներիտ իրականացում :
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Chuk (30.12.2010)
Սիրելի Արտակ, շնորհավոր ծնունդդ: Թող էն սիրուն ժպիտդ անպակաս լինի դեմքիցդ, տարիների հետ լավատեսությունդ միայն ավելանա: Այնքա՜ն մարդ կա, որ անկեղծ համակրանքով է լցված քո նկատմամբ ու դու ուղղակի պարտավոր ես Երջանիկ լինել:![]()
Chuk (30.12.2010)
Ես էլ եմ շնորհավորումցանկանում եմ քո կյանքը ապրես էնպես, ինչպես դու ես ցանկանում, դու ինքդ գտնես քո տեղը այս կյանքում և վայելես կյանքի բոլոր լավ հաճույքները:
![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Chuk (30.12.2010)
Էս հարազատ ընկերներին շնորհավորելն ինչ բարդ գործ ա բայց...Ինչ էլ ասես, էն չի. քիչ կամ ստանդարտ ա թվում...
Ինչևէ, Արտ ջան, ևս մեկ անգամ շնորհավոր ծնունդդ, ընկերս։ Թող աշխատելու, ստեղծելու, նախաձեռնելու եռանդդ ու հետևողականությունդ միշտ անպակաս լինեն ու նորանոր օգտակար ու հաջող նախաձեռնությունների հիմք դառնան։ Միշտ շրջապատված լինես էնպիսի լավ ընկերներով, ինչպիսին որ ինքդ ես միշտ եղել ուրիշների համար
։ Մեկ էլ մաղթում եմ, որ քեզ շնորհավորելու հաջորդ առիթը Ջուլյայի հետ երջանիկ ամուսնությունը լինի
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շնորհավորում եմ Չուկ ջան, միշտ առողջ լինես, ակումբի գլխից էլ անպակաս
Chuk (30.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ