Chuk (30.12.2010)
Արտ ջան շնորհավոր եղբայր, սաղ հեչ կարևորը ամուսնանաս գալիք տարին լավ տարիա![]()
Chuk (30.12.2010)
Շնորհավոր, Ակումբի Արարիչ![]()
Chuk (30.12.2010)
Շնորհավորում եմ՝ ցանկանալով ամենակարևորը՝ սիրուց եկած երջանկություն :
Օգտվելով առիթից՝ հայտնում եմ նաև իմ Շնորհակալությունը:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Chuk (30.12.2010)
Արտ ջան, շնորհավորում եմ, ցանկանում եմ ինչ նպատակներ դրել էս շատ արագ իրականացնես![]()
Chuk (30.12.2010)
Շնորհավոր Արտակ ջան, քեզ ամենայն լավն ու բարին![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Chuk (30.12.2010)
Արտ ջան, շնորհավոր ախպերս: Հաջողություն եմ մաղթում քեզ ամեն-ամեն ինչում` արժանի ես: Մի քիչ էլ համբերություն... Համբերությունը հաջողության բաջանաղն ա
:
Միշտ ասել եմ ու կասեմ... Հիմա, որ քիչ, թե շատ` նորմալին մոտ հայերեն եմ գրում, դա ակումբի շնորհիվ ա, այսինքն` Քո:
Հ.Գ. Անցյալ տարի այս օրը, ես առաջին անգամ տեսա խմած Վիստ:
Խոստովանեմ, որ Ադմինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ պատրաստվում էի մի ծավալուն շնորհավորանք շարադրել:Մանրամասն: Բովանդակալից: Հուզառատ:
Հիմա, չգիտեմ ինչու, մտածեցի, որ բոլոր այդ խոսքերը պիտի ծեծված ու շաբլոնային հնչեն: Վերջապես, ի՞նչ կարևոր է խոսքառատ ասելիքը…
Հարգելիդ իմ Chuk (Արդեն այդ մականունով եմ Ձեզ ճանաչում: Ես: Մենք: Բոլորս) սիրով շնորհավորում եմ Ձեզ՝ այդ կարևորագույն օրվա կապակցությամբ: Ուրախ ու հագեցված տոնակատարություն եմ մաղթում Ձեզ: Հարգանցս հավաստիքը՝ Ձեր ծնողներին… նրանք գիտակից ու արժանավոր զավակ ունեն:
«Դար Ակումբն» արդեն նմանվում է փոքրիկ մոլորակիՈւ յուրաքանչյուրս գրեթե ամեն օր, տարբեր ժամերի, մեր վիրտուալ հեռավորություններից, միասին կամ մեկուսի՝ ճամփորդում, դեգերում… վիճաբանում, բանավիճում… խարդախում ու անկեղծանում… զարմանում ու զայրանում, գժտվում, հիանում, հիասթափվում, դառնանում ու նորեն սիրահարվում ենք այս հարազատ ակումբ-մոլորակին
Մենք ակումբցիներն ենք…և ամենաառաջինները, և հենց նոր գրանցվածներս… Ձեր ԱկումբցիներըԵվ Դուք ուղղակի իրավունք չունեք երջանիկ չլինելու… և իրականում, և մասնավորապես՝ համացանցի մի անկյունում Ձեր կողմից արարված,և արդեն լուսարձակող ու ջերմ այս պստլիկ մոլորակում:
Ամենայն բարիք Ձեզ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ