Մենակ քաշելու համար օպերայում կիլոներով փլագին կա, էս մեկը նրանով ա լավ, որ վիդեո քաշելով չի բավարարվում։
Մենակ քաշելու համար օպերայում կիլոներով փլագին կա, էս մեկը նրանով ա լավ, որ վիդեո քաշելով չի բավարարվում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, եսիմ, էդ գրածդ բոլոր գործողությունների համար էլ Քրոմի առանձին փլագիններ տեսել եմ, չեմ ինստոլ արել, որտև ինձ պետք չեն, իմ համար կիրառական չեն: Կիրառական մենակ դաունլոադինն ա, համեմատաբար, էն էլ էլի չեմ անում, որտև աշխատում եմ յութուբից ընդհանրապես վիդեո չբեռնել, ավելի որակյալ տարբերակներ ճարել, փաստացի քիչ եմ կիրառում:
Հիմա ինձ կասե՞ս, թե ինչ մեծ տարբերություն կա առանձին-առանձին ես դնում, ջոկելով քեզ ինչն ա պետք, թե մի փլագինը լիքը զրթուզիբիլ ա նստացնում, որոնց մի մասը քեզ ուղղակի պետք չեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բացատրեմ, երբ ժամանակին դնում էի մենակ քաշելու փլագիններ, ես իրանցից ոչ մի նոր ֆունցիոնալ չէի ակնկալում։ Սրանից ես իմացա, որ կարելի ա նաև գովազդն անջատել ու էլի այլ բաներ անել յութուբի հետ։
Ու փլագինի ամեն թարմացման հետ ակնկալում եմ (ու երբեմն ստանում) նոր ֆունկցիոնալ, առանց մտածելու, թե էլ ինչով կարելի ա յութուբի հետ շփումն ավելի հարմար դարձնել։ դա իմ տեղն անում են ուրիշները։
Ի դեպ փլագինի մեջ ամեն ինչ կարելի ա կարգաբերել, ինչը պետք չի՝ անջատել (օրինակ՝ replay-ը սկզբում շատ էի հավանում, հիմա անջատած ա)։
Մի բան էլ կա, եթե մի ծրագիր անում ա մի քանի բան, սովորաբար ինքն ավելի քիչ ռեսուրս ա օգտագործում, քան թե եթե էդ ամեն գործի համար մի փլագին ես դնում։ Քրոմի դեպքում, որ լավ գիտես, թե ինչքան պրոցեսներ են task manager-ում լցվում։
Հ.Գ.
Ես վերջերս ուրիշ կայքից իմացել եմ, որ յութուբը սկսել ա վիդեոներից առաջ կարճ գովազդ դնել։ Չգիտեմ տեսել եք, թե չէ, բայց ես նման բան չեմ տեսել, հավանաբար հենց օպերայիս փլագինի շնորհիվ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Լավ, Արտ, իմ հիմնական կռիվն իրականում օպերայի գովազդն էրՈրտև տպավորություն ա, որ դա Օպերայի շնորհքն ա, ինչն էդպես չի:
Google Chrome-ի extension
Ճկուն կառավարվող համակարգ:
Թույլատրում է
- Ընտրել, թե YouTube-ի վիդեոների պատկերման չափը, այդ թվում ամբողջ պատուհանի չափով, ինչի դեպքում բրոուզերի պատուհանի չափը փոխելիս ինքը մեկա FullScreen ա՝ բրոուզերի պատուհանի սահմանում, այլ, կոնկրետ ֆիքսված չափեր ընտրել, կամ էլ ընտրել YouTube համակարգի default չափը,
- Ընտրել, թե YouTube-ի վիդեոներն լռելյայն ինչ որակով բացվեն (144p, 240p. 360p, 420p, 780p, 1080p),
- Ընտրել դրույթ, որ էջը scroll անելուց վիդեոյի չափը փոքրանա (հնարավորություն է տալիս ասենք քոմմենթները կարդալուց միևնույն է տեսնել վիդեոն, թեկուզ փոքր)
- Ընտրել, վիդեոներում ցույց տրվե՞ն գովազդներն ու հայտարարությունները, թե՞ ոչ,
- Համակարգել վիդեոյի էջը բացելու ինքնախաղարկվելու դրույթները, թույլատրել դա կամ արգելել, կամ թույլատրել կոնկրետ դեպքերում,
- Համակարգել վիդեոյի բուֆերավորվելու դրույթները,
- Միացնել ստեղնաշարային կառավարման ֆունկցիան ու hotkey-երի միջոցով անել տարաբնույթ գործողություններ,
- Սահմանել ձայնի լռելյայն բարձրությունը,
- Սահմանել խաղարկման արագությունը (նորմալ արագություն, կրկնակի արագ, կրկնակի դանդաղ և այլն)
- Միացնել Loop-ի հնարավորությունը, երբ տեսահոլովակն ավարտվելուց հետո նորից է սկսվում,
- գործողություն սահմանել մկնիկի scroll-ի համար (օրինակ դրանով կառավարել ձայնի բարձրությունը, կամ էկրանի չափը, կամ վիդեոն առաջ-հետ տանել)
- Որոշել, թե ինչերը ցույց տրվեն (օրինակ բուն վիդեոն նայելու էջում կարելի է կառավարել ցուցադրվող բլոկներն ու որոշել, ցուցադրվե՞ն մեկնաբանությունները, նույն կերպ կառավարվում են youtube կայքի header-ը, վիդեոյի վերնագիրը, առաջարկվող այլ տեսահոլովակները և այլն: Մասնավոր դեպքում կարելի է թողնել, որ միայն տեսահոլովակը ցույց տրվի, ինչը կարվի էջի կենտրոնում)
- Փոխել էջի իկոնան, որ նույնիսկ այդ էջում եղած ժամանակ հնարավոր լինի տեսնել էդ պահին վիդեոն play է լինում, թե pause վիճակում է և այլն,
- Փոխել միջավայրի գույնը,
- Ընտրել, խաղարկման կոճակները ցույց տա, թե չէ, ցույց տալուց որ գունային տարբերակով,
- Ցույց տա downloadi հղումները (կարելի է նաև ընտրել, թե ֆայլի որ տիպերը չցուցադրի)
և այլն:
Չկա Lyrics-ը, բայց դե իմ համար դա լրիվ ավելորդ շռայլություն ա, ճիշտն ասած: Եթե ինձ երգի բառերը պետք են, ես շատ հեշտ գտնում եմ, ընդ որում չեմ ապավինում «ռոբոտ ծրագրին», որը որոշ դեպքերում կարող է բերի ոչ էն տարբերակը, որ ինձ պետք ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բայց ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկին երգի բառերն էլ են պետք, կարող է օգտագործել դրա համար նախատեսված extension-ներից այս մեկը՝ Lyrics for Google Chrome™
Սրա առավելությունն էն է մյուսների նկատմամբ, որ աշխատում է ոչ միայն YouTube-ի հետ, այլ բառերը ցույց է տալիս նաև Last.fm-ի, Grooveshark-ի էջերում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես ժամանակին յութուբից երգ բեռնելու համար ոչինչ չէի կիրառում ՝ ուղղակի քեշերից ֆայլը վերցնում էի ու ավելացնում .flv հավելումը, շատ գեղեցիկ աշխատում էր։ Վերջերս չեմ փորձել, բայց չեմ կարծում, թե դադարած լինի աշխատել։
Էդ գովազդները ուղղակի զահլահան են անումԵրեկ ինչ-որ ամերիկյան հաղորդում էր - դիտվելիք հոլովակից երեք անգամ երկար էր։
Freeman (29.08.2013)
www.keepvid.com տարբերակը ինչո՞վ ա վատ![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Լեո (29.08.2013)
իմ սիրելի Internet Download Manager-ը հերիք չի շատ արագ քաշում ա, մի հատ էլ ցանկացած կայքից թույլ ա տալիս վիդեո ներբեռնելայդ թվում նաև յութուբից: Դրանից հարմար բան իմ համար չկա
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ