Իմ կարծիքով այս խաղը գլուխգործոց է, ուրիշ խոսքեր որպես նկարագիր չեմ գտնում: Ինձ ուղղակի շատ էր հետաքրքրում թե ինչ-որ մեկը խաղացել է XIII, և ավելի հետաքրքիր է թե ով ունի դրա դիսկը: Այստեղ կարող եք թողնել Ձեր տպավորությունները խաղի մասին և այլ....
Իմ կարծիքով այս խաղը գլուխգործոց է, ուրիշ խոսքեր որպես նկարագիր չեմ գտնում: Ինձ ուղղակի շատ էր հետաքրքրում թե ինչ-որ մեկը խաղացել է XIII, և ավելի հետաքրքիր է թե ով ունի դրա դիսկը: Այստեղ կարող եք թողնել Ձեր տպավորությունները խաղի մասին և այլ....
Դե, ես եմ խաղացել: Բայց էդ շա՜տ վաղուց էր, երբ դեռ GF2 32Mb էի քշում
: Ընդհանուր տպավորություններս՝ ընտիր, չնայած, մեր մեջ ասած, համարյա բան չեմ հիշում:
Խաղը առաջին հերթին գրավում ա իր անկրկնելի ոճով: Խաղին անծանոթ մարդկանց համար նշեմ, որ ամբողջ խաղը ստեղծված ա էնպես, որ առավելագույնս նման լինի կոմիքսի: Այսինքն՝ գլխավոր հերոսը «ապրում ու ստեղծագործում» ա նկարների քառակուսի վանդակների մեջ ու էդպես նկարից նկար անցնելով էլ առաջ ա գնում. ֆլեշբեքերն ու ուրիշ տեղ կատարվող իրադարձությունները կարող են երևալ «նկար նկարի մեջ» սկզբունքով. պայթյունների, գոռոցների կամ այլ ձայների ժամանակ էկրանը լցվում ա մեծ ու գույնզգույն BOOOOOOM, AAAAARGHHHH, WHOAAA և այլ «պատկերաձայներով». իսկ ամբողջ խաղի ընթացքում շատ լավ օգտագործված ա Cell Shading տեխնոլոգիան, որի շնորհիվ եռաչափ պատկերները սև ու մուգ կոնտուրներ են ստանում՝ ձեռքով արված նկարների նմանվելով:
Նման խաղեր մինչև էդ էլ էին եղել (ամենահայտնին, երևի, Sega-ի Comix Zone լեգենդար խաղն ա), հետո էլ եղան (Spider-Man-ներից մեկը. ի դեպ՝ վատը չէր), բայց XIII-ը երևի ամենալավն ա: XIII-ը ոչ միայն որպես ընտիր ստիլիզացված խաղ ա լավը, այլև հենց որպես հետաքրքիր շութեր: Հիմա, բնականաբար, արդեն մի քիչ հին ա (2003թ), գրաֆիկան կարող ա պարզունակ թվալ, բայց խաղը մնում ա անկրկնելի հենց իր ոճի շնորհիվ: Եթե հետաքրքիր բան եք փնտրում, կամ եթե թույլ վիդեոքարտի պատճառով չեք կարողանում նոր բաներ խաղալ, անպայման XIII-ը ճարեք ու խաղացեք, չեք փոշմանի, մանավանդ եթե FSP-ներ եք սիրում:
Մի քանի սքրինշոթներ
Տրեյլեր 1
Տրեյլեր 2
DIXIcarpe noctem
Altair (28.12.2010), Freeman (27.12.2010), LoK® (27.12.2010), Moonwalker (27.12.2010), tikopx (27.12.2010)
Ես խաղը լրիվ վերջացրել եմ ու վերջում գրել ա շարունակելի, կարող ա իմանաք երկրորդ մասը հելեա ա?
Գժվում եմ սենց մուլտյաշնի գրաֆիկայով խաղերի համար![]()
Արամ (28.12.2010)
Արամ (28.12.2010)
Մանրամասներից համարյա բան չեմ հիշում: Ամեն դեպքում՝ հաստատ հիշում եմ, որ հետաքրքրությամբ եմ խաղացել, բայց դե էն ժամանակ փորձս էդքան էլ մեծ չէր, ու համեմատելու քիչ բան կար: Խաղը լիքը ստելս-տարրեր ունի, եթե ճիշտ եմ հիշում, այսինքն՝ լրիվ քյառթու կրակոցի չի: Սյուժեն էլ ա բավականին լավը: Ծամծմված ա, իհարկե, գլոբալ դավադրություններ-բաներ, հիշողությունը կորցրած հերոս և այլն, բայց ամեն դեպքում՝ առաջ հրում ա:
DIXIcarpe noctem
Արամ (29.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ