User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Ներսից...

  1. #1
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է նշանակում CactuSoul

    Սրանք էլ իմ հայալեզու ստեղծագործություններն են :
    Գրառումների մի մասն այստեղ է տեղափոխվել «Ի՞նչ է նշանակում CactuSoul» թեմայից:
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

    ***
    Կհիշես, կհիշես մի օր ինձ
    Գալիքի խորունկ ծալքերում՝
    Որպես հնացած ծանոթի՝
    Մոռացված փոշոտ հուշերում:

    Կհիշես… Ու գուցե ժպտաս՝
    Հիշելով օրերը անցած,
    Երջանիկ պատանուն, որ Դու էիր
    Ու մեր սերն՝ անդարձ հեռացած…

    Քո մտքի հեռվում, խորքերում
    Կգտնես Դու մի ավերակ,
    Նրա մոտ՝ հանգած մի խարույկ,
    Շատ վաղուց մարած մի կրակ…

    Կքայլես հուշերիդ մայթերով,
    Կտրվես Դու դրանց հմայքին,
    Կնայես թախծալի աչքերով,
    Կցանկաս վերապրել դա կրկին…

    Ու սրտիդ սառույցից մի բեկոր
    Կհալվի ու արցունք կդառնա,
    Ու աչքիդ փոքրիկ անկյունից
    Կկաթի հուշերիդ վրա:

    Իսկ հետո… Հետո այդ արցունքը
    Աննկատ գոլորշի կդառնա:
    Քեզ կրկին կտիրի մոռացումը
    Ու այլևս երբեք տեղի չի տա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.09.2011), Baltazar (29.10.2014), Mark Pauler (06.04.2011), Nare-M (23.04.2011), rainbow (27.09.2010), Renata (19.09.2011), Sambitbaba (23.02.2012), Smokie (25.02.2012), Win Wolf (24.04.2011), Արևածագ (08.02.2010), Նիկեա (21.07.2014)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է նշանակում CactuSoul

    NOTE: Խոսքս այստեղ ուղղված է մարդկանց մեծամասնությանը, բայց ոչ բոլորին: Կարծում եմ՝ ֆորումականներից շատ-շատերին այն չի վերաբերում :

    ***
    Ներեք ինձ, մարդիկ, որ իմ կյանքը չի ընթանում այնպես, ինչպես դուք էիք կանխատեսել:
    Ներեք ինձ, որ ձեր ընտրած խաղին մասնակից լինել չեմ ուզում. դրա կանոններն ինձ ձեռք չեն տալիս:
    Ներեք, որ իմ պատկերացումներն ինձ ավելի ճիշտ են թվում, քան ձերը:
    Ներեք ինձ, որ միայնակ եմ զգում ձեր մեջ, որ չեմ ընդունում ձեր հորինած իրականությունը: Ըստ իս այն փուչ է: Ու որդնած:
    Խնդրում եմ, ներեք ինձ, որ դեռ հավատում եմ հեքիաթներին: Դրանց մեջ ես ինձ ավելի լավ եմ զգում: Դրանք շնչող են ու կենդանի, ի տարբերություն ձեր հոգիների, որ բազալտից էլ կարծր են: Համ էլ շուկայական:
    Ներեք, որ թաքուն լաց եմ լինում ձեզ համար, երբ տեսնում եմ, թե ինչպես եք ձեր հոգիները խեղդամահ անում հորինովի հոգսերում:
    Ներեք ինձ, որ գիտակցելով իմ բոլոր արարքները ու երկար-բարակ վերլուծելով` ես էդպես էլ չհասկացա, թե ինչու են դրանք մեղք համարվում, ու ես ինչի համար պիտի զղջայի: Ներեք, բայց հավերժության սահմաններում կյանքն ինձ չնչին է թվում:
    Ներեք, որ բնական սուտն ինձ համար նախընտրելի է արհեստականորեն ստեղծված ճշտից:
    Ներեք, որ ապստամբում եմ ձեր մտքերի դեմ: Դրանք ինձ դուր չեն գալիս: Դրանք սառն են ու թունավոր: Հետո էլ` չեմ սիրում քողարկված կամ դիմակավորված երևույթներ:
    Ներեք ինձ, մարդիկ, որ դեռ երազում եմ: Ու, խնդրում եմ, մի նախանձեք, եթե իմ երևակայական ամրոցների բնակիչները, ի տարբերություն ձեզ, երջանիկ լինեն:
    Ներեք, որ հանդգնում եմ նայել ձեր աչքերին ու շարունակել մնալ այն մարդը, ով եմ: Ներեք, խնդրում եմ, որ էդպես էլ չկարողացա ձեզ նմանվել: Ես շատ եմ փորձել ինչ-որ բան հասկանալ, բայց ջանքերս իզուր են անցել: Ձեր աչքերը չափազանց դատարկ են` որևէ բան ասելու համար:
    Ներեք, որ անհանգստացնում եմ ձեզ նրանով, որ ձեզ չեմ խանգարում:
    Ներեք, մարդիկ, որ ինքս ինձ իրավունք եմ վերապահում ձեզնից ներողություն խնդրել, ու դեռ համարձակություն ունեմ խոստովանելու, որ սիրում եմ ձեզ:
    *
    Ներեք, խնդրում եմ, մարդիկ, որ դեռ հույս ունեմ, թե երբևէ դուք կհասկանաք ինձ:


    P.S.
    «...Ինձ ներեք մի քիչ այն բանի համար,
    Որ մեկ է արդեն` ներում եք, թե չէ...»
    Taurel
    December 2006

    © C.S.
    (Black Snakey CactuSoul)

    Հ.Գ.
    Հետգրության մեջ գրված տողերը ընկերներիցս մեկի բանաստեղծությունից է, որը կոչվում է «Ինձ ներեք մի քիչ…»:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.08.2011), Mark Pauler (06.04.2011), rainbow (27.09.2010), Renata (19.09.2011), Sambitbaba (23.02.2012), Smokie (25.02.2012), Արևածագ (08.02.2010), Դեկադա (06.04.2011), Նիկեա (21.07.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է նշանակում CactuSoul

    Շատ ազդեցիկ էր: Երևում էր, որ ուժեղ պոռթկման ժամանակ ես գրել:

  6. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ է նշանակում CactuSoul

    CactuSoul
    Շատ տխուր էր ու կարդալուց կարծես իմ մտքերը լինեին գրված։ Չես պատկերացնում թե ոնց եմ քեզ հասկանում ու որքան անգամ են այդպիսի մտքեր պտտվել իմ ուղեղում:

    Հ.Գ. Հայերեն յունիկոդի վերածեցի գո գրվածը, եթե իհարկե դեմ չես: Հետագայում կարող ես օգտագործել http://hayeren.akumb.am/?p=convertor կայքը:

  7. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է նշանակում CactuSoul

    P.S.
    «...Ինձ ներեք մի քիչ այն բանի համար,
    Որ մեկ է արդեն` ներում եք, թե չէ...»

    Հրաշալի էր…
    Միայն այս ստեղծագործությունն արդեն իսկ ասում է,որ դու լավ մարդ ես…բարի,ներողամիտ ու հուսամ լավատես…
    Ժպտա՛…ապրես…դիպուկ էր գրված…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.02.2012), Ֆոտոն (10.05.2012)

  9. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ի՞նչ է նշանակում CactuSoul

    Ես գիտեի, որ այս ակումբում համախոհներ կգտնեմ : Շատ ուրախ եմ :
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հ.Գ. Հայերեն յունիկոդի վերածեցի գո գրվածը, եթե իհարկե դեմ չես: Հետագայում կարող ես օգտագործել http://hayeren.akumb.am/?p=convertor կայքը:
    Անննչափ շնորհակալ եմ, Artgeo ջան:

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    P.S.
    «...Ինձ ներեք մի քիչ այն բանի համար,
    Որ մեկ է արդեն` ներում եք, թե չէ...»

    Հրաշալի էր…
    Միայն այս ստեղծագործությունն արդեն իսկ ասում է,որ դու լավ մարդ ես…բարի,ներողամիտ ու հուսամ լավատես…
    Ժպտա՛…ապրես…դիպուկ էր գրված…
    Շատ շնորհակալ եմ :
    Նաև շնորհակալ եմ Taurel-ին հրաշալի բանաստեղծության համար, որն ինձ ոգեշնչեց այս «ստեղծագործության» մեջ վերջապես արտահայտել այն, ինչ տարիներ շարունակ եռում էր ներսումս:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 19.01.2007, 17:01: Պատճառ: Գրառման ավելացում։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Re. Ի՞նչ է նշանակում CactuSoul

    NO COMMENT
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

    Ես Քեզ չեմ սիրում:
    *
    Քայլում եմ փողոցով: Իսկ Նա քայլում է հակառակ ուղղությամբ: Բազմամարդ փողոցում ես Նրան շատ հեռվից նկատեցի: Մեր միջև ընկած հեռավորությունը անընդհատ փոքրանում է, և որքան ավելի ենք մոտենում իրար, այնքան անգամ մեծանում է հարազատության այն զգացումը, որ արթնացավ հենց այն պահին, երբ Նրան տեսա:

    …Իրարից երկու մետր ենք հեռու:
    Ինչպիսի՞ն է Նա: Չգիտեմ: Կարևոր էլ չի: (Չէ՞ որ Քեզ էլ ես երբևէ չէի պատկերացրել…):
    Նրա աչքերը ժպտում են:
    «Բարև», - ասում եմ ես ու քայլերս, ակամայից դանդաղելով, մարում են: Նա էլ է կանգ առնում: «Ողջույն», - ի պատասխան լսում եմ կյանքումս երբևէ լսած ամենահաճելի ձայնը: Նա ժպտում է աշխարհում ամենահրաշալի ժպիտով: «Գիտե՞ս…», - Նա աջ ձեռքի ցուցամատն ու միջնամատն իրար միացրած մոտեցնում է շուրթերիս` թույլ չտալով շարունակել միտքս:
    Մենք գրկում ենք իրար, ու ես հոգովս լսում եմ, թե ինչպես է Նա ասում. «Ոչինչ մի ասա: Գիտեմ, որ սիրում ես ինձ: Ես էլ Քեզ եմ սիրում, իմ Հողեղե՜ն Աստվածուհի…»:

    «Սիրում եմ Քեզ…», - շշնջում են Նրա շուրթերն, ու զգում եմ, թե ինչպես է երջանկության ջերմ ալիքը վազում երակներովս:
    Ես երանությունից փակում եմ աչքերս ու գլուխս ավելի ամուր սեղմում Նրա կրծքին: Ու մինչ ես վայելում եմ Նրա Սրտի զարկերը, Նա ինձ ամուր-ամուր կրծքին է սեղմում ու շոյում գլուխս:

    Հետո… Աշխարհն սկսում է պտտվել մեր շուրջը, ու արևը շողում է հատուկ մեզ համար:
    Ու ժպտում են ամպերը երկնքում, ու ժպտում են ծառերը, շենքերն ու թռչունները, ժպտում են անցորդները, ժպտում ենք մենք ու… մեր ժպիտները միաձուլվում են…

    Ինչքա՞ն ժամանակ եմ Նրան ճանաչում: Մի քանի վայրկյա՞ն… րոպե՞… գուցե մի օ՞ր… կամ էլ մի քանի տարի՞…մի ամբողջ կյա՞նք…: - Մի ամբո՜ղջ հավերժություն:

    Հետաքրքիր է. մտքովս նույնիսկ չի անցնում հարցնել` «ո՞վ ես…»:
    Գիտեմ` ճանաչում, եմ Նրան. Նա իմ Սերն է: Հենց Նա Ինքը:
    Նույնիսկ անունը չգիտեմ: Բայց կարևոր էլ չի: Առանց դրան էլ մենք լավ հաղորդակցվում ենք: Որևէ բան ասելու համար պարտադիր չէ խոսել: Հարկավոր է զգալ…

    Ես զգում եմ Նրան: Ու Նա զգում է ինձ:

    Երջանիկ եմ: Անսահման երջանիկ…

    *
    Ու չեմ հիշում Քեզ: Չեմ սիրում:

    ***
    Ասա, որ սա մի օր կարող է իրական դառնալ: Ասա, որ դա կլինի:
    Ես հավատում եմ Քեզ…


    02.02.06

    © C.S.
    (Black Snakey CactuSoul)
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 01.02.2007, 17:45:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (06.04.2011), Nare-M (23.04.2011), rainbow (27.09.2010), Sambitbaba (16.03.2019), Smokie (25.02.2012), Արևածագ (08.02.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է նշանակում CactuSoul

    կլինի

  13. #9
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է նշանակում CactuSoul

    Մեջբերում Taurus-ի խոսքերից
    կլինի
    մեղսի, ջան
    *
    Չգիտեմ՝ ինչո՞ւ եմ էս վերջերս անընդհատ Նրան հիշում … ախր արդեն 3 տարուց ավելի է անցել … իսկ ես դեռ կարոտում եմ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. #10
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ներսից...

    Սա էլ իմ վերջին բանաստեղծությունն է:

    ***
    Թույլ թախիծ… ու ո՛չ ցավ, ո՛չ կարոտ…
    Ես թերթում եմ Հուշերը իմ հին:
    Ողբում են էջերն անձրևոտ
    Ու շոյում Մենությունը իմ սին:

    Ինչի՞ ես հասա՝ սպասելով
    Անընդհատ Կյանքում Հրաշքի…
    Հիմա Ապագան քարշ տալով
    Տանում է Կյանքիս կապտած դին:
    2007, փետրվար
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (08.02.2010), Mark Pauler (06.04.2011), Nadine (06.04.2011), Nare-M (23.04.2011), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.02.2012), Smokie (25.02.2012), unknown (07.04.2011)

  16. #11
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ներսից...

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    է:

    ***
    Թույլ թախիծ… ու ո՛չ ցավ, ո՛չ կարոտ…
    Ես թերթում եմ Հուշերը իմ հին:
    Ողբում են էջերն անձրևոտ
    Ու շոյում Մենությունը իմ սին:

    Ինչի՞ ես հասա՝ սպասելով
    Անընդհատ Կյանքում Հրաշքի…
    Հիմա Ապագան քարշ տալով
    Տանում է Կյանքիս կապտած դին:
    2007, փետրվար
    Էլի գարուն կգա, կբացվի վարդը...(c)

  17. #12
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ներսից...

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Սա էլ իմ վերջին բանաստեղծությունն է:

    ***
    Թույլ թախիծ… ու ո՛չ ցավ, ո՛չ կարոտ…
    Ես թերթում եմ Հուշերը իմ հին:
    Ողբում են էջերն անձրևոտ
    Ու շոյում Մենությունը իմ սին:

    Ինչի՞ ես հասա՝ սպասելով
    Անընդհատ Կյանքում Հրաշքի…
    Հիմա Ապագան քարշ տալով
    Տանում է Կյանքիս կապտած դին:
    2007, փետրվար
    Ծանր էր: Վերահաստատում եմ "Իմ վերևի մարդը 2" էջում գրածս. "հոգի, որն իր մեջ համադրում է մարդ լինելու երջանկությունն ու դժբախտությունը": Ի դեպ, այս բանաստեղծությունը ավելի մաքուր ու դիպուկ է կատարված, քան նախորդը, երկրորդ քառատողդ իսկապես հիանալի է: Բայց նաև ակնհայտ է, որ անգլերեն գործերդ ավելի խորն են ու ապրված. դրանց մեջ դու երևում ես քո ես-ի առավել ամբողջական պատկերով: Ընդհանուր առմամբ` հրաշալի է:

  18. #13
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ներսից...

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Սա էլ իմ վերջին բանաստեղծությունն է:

    ***
    Թույլ թախիծ… ու ո՛չ ցավ, ո՛չ կարոտ…
    Ես թերթում եմ Հուշերը իմ հին:
    Ողբում են էջերն անձրևոտ
    Ու շոյում Մենությունը իմ սին:

    Ինչի՞ ես հասա՝ սպասելով
    Անընդհատ Կյանքում Հրաշքի…
    Հիմա Ապագան քարշ տալով
    Տանում է Կյանքիս կապտած դին:
    2007, փետրվար

    Լավն էր ........ Ասես դողացող մատերով սանրում էիր ճերմակած հուշերդ ու քարանում ներկայի և անցյալի խաչմերուկներում........... Մռայլ էր, անգույն, ցեխոտ ու ցավոտ.......... Ու տանջանք էր գալարվում և փաթատվում տողերիտ մոլախոտի պես.............. Պատկերավոր էր. . . . .
    Ես տենց տեսա ու շատ դուրս եկավ................
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  19. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ներսից...

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Էլի գարուն կգա, կբացվի վարդը...(c)
    Թող բացվի, չուզողն էլ ես լինեմ

    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից
    Պատկերավոր էր. . . . .
    Հա, բայց ոչ այնքան, ինչքան քո մեկնաբանությունները
    Մեղղղսսի

    Philosopher … Չեմ դադարում անընդհատ զարմանալ դիպուկ ու խորը վերլուծություններիդ վրա:
    Սկզբում «դու»-ով էի դիմում, իսկ հիմա… մի կողմից զգում եմ, որ «Դուք»-ը պաշտոնական երանգներ է մտցնում հարաբերությունների մեջ, ինչը ես տանել չեմ կարող, մյուսից էլ արդեն ամաչում եմ «դու» ասել … Լուրջ եմ ասում: Սակայն, եթե դեմ չես, թեկուզ ամաչելով, բայց «դու» կասեմ, լա՞վ:
    Շնորհակալ եմ, որ քո, ըստ իս, կարևոր ու թանկ ժամանակը պարբերաբար տրամադրում ես իմ ստեղծագործությունների /կամ որ նույնն է իմ / վերլուծությանը:
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    ....Բայց նաև ակնհայտ է, որ անգլերեն գործերդ ավելի խորն են ու ապրված. դրանց մեջ դու երևում ես քո ես-ի առավել ամբողջական պատկերով:
    Ես էլ եմ այդպես կարծում :
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 10.02.2007, 18:31: Պատճառ: Գրառման ավելացում։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. #15
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ներսից...

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Philosopher … Չեմ դադարում անընդհատ զարմանալ դիպուկ ու խորը վերլուծություններիդ վրա:
    Սկզբում «դու»-ով էի դիմում, իսկ հիմա… մի կողմից զգում եմ, որ «Դուք»-ը պաշտոնական երանգներ է մտցնում հարաբերությունների մեջ, ինչը ես տանել չեմ կարող, մյուսից էլ արդեն ամաչում եմ «դու» ասել … Լուրջ եմ ասում: Սակայն, եթե դեմ չես, թեկուզ ամաչելով, բայց «դու» կասեմ, լա՞վ:
    Շնորհակալ եմ, որ քո, ըստ իս, կարևոր ու թանկ ժամանակը պարբերաբար տրամադրում ես իմ ստեղծագործությունների /կամ որ նույնն է իմ / վերլուծությանը:
    Հենց "դու"-ով էլ դիմիր, որովհետև գլոբալ ինֆոմացիոն դաշտը ոչ թե նրա համար է, որ մենք հեռանանք միմյանցից, այլ` մոտենանք միմյանց: Քո գրականությունը անկեղծության, սուբյեկտիվ զգացումի գրականություն է, դու "դու"-ով ես խոսում աշխարհի հետ, և դա է քո գրածի գրավչությունը:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 75
    Վերջինը: 12.02.2012, 15:53
  2. Պոեզիա. "Ազդանշաններ ներսից կամ - Ալո', Հելենը հիմա տանը չէ"
    Հեղինակ՝ Hellenism, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2009, 01:32
  3. Պոեզիա. Ես՝ ներսից:
    Հեղինակ՝ Aida, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.09.2006, 21:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •