User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 56 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Ներսից...

  1. #46
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկից ինձ մնաց սիրելու կարողությունս,
    մյուսից՝ իր սիրած երգերը,
    երրորդից՝ իմաստնություն
    ու քնի մեջ ակամա ցնցվելը նյարդայնությունից,
    էն մյուսից ինձ մնաց ազատության համը
    ու ծանոթությունը խելահեղության սահմաններին,
    իսկ քեզնից ինձ մնաց
    մի բուռ անսահման երջանկություն,
    ներդաշնակություն,
    կատարելություն,
    մի բուռ տիեզերք,
    ու հիշողությունը,
    որ
    ապրել եմ երբևէ։

    2019.03.07
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.03.2019), Meme (14.12.2019), Sambitbaba (16.03.2019), Thom (17.03.2019), Ծլնգ (16.03.2019)

  3. #47
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն, ԿակտուՍ ջան: Կարողանում ես շատ հաճելի տարածք ստեղծել: Մի տեսակ գամակի միջի տարածք լինի ասես, դանդաղ ու երկար ամպլիտուդներով օրորող...

    Մենակ վերջին բանաստեղծության մեջ մեկ մարդուց եկող իմաստնությունն ու նյարդայնությունը չմարսեցի: Կամ էլ երևի իմաստնությունը պետք էր չակերտների մե՞ջ առնել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (27.03.2019)

  5. #48
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն, Սամ ջան:
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ վերջին բանաստեղծության մեջ մեկ մարդուց եկող իմաստնությունն ու նյարդայնությունը չմարսեցի: Կամ էլ երևի իմաստնությունը պետք էր չակերտների մե՞ջ առնել...
    Չէ, իսկական էր: ))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (16.03.2019)

  7. #49
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում ինտիմ թեմաներն ակտիվացել են, ու քանի գիշեր ա, ու քանի չեմ փոշմանել, սա էլ ստեղ դնեմ.

    Թող աստված ների ինձ նորից…
    Ի՛մ Աստված, դու քո՛ գիրկը բաց,
    Թող հնչեն ցնծության փողերով
    Երգերդ՝ միջովս անցած։

    Օծիր մարմինս քո սուրբ մեղքերով
    Ու ըմպիր իգությունս վայրի,
    Թող մատներդ հոսեն մաշկիս տակ,
    Որ սիրտս գինով արյունի…

    Կրքովդ խնկարկիր Եդեմս՝
    Հաճույքի անձրևներից թաց,
    Որ ճախրեմ՝ իբրև փյունիկ՝
    Հրայրքիդ բոցերից հառնած…
    Չէի հիշում, որ բանաստեղծություններ ես գրում:
    Լավն էր ինտիմ պոեզիան
    Վերջին խմբագրող՝ ivy: 16.03.2019, 17:17:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (16.03.2019)

  9. #50
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, Սամ ջան:

    Չէ, իսկական էր: ))
    Ուզում էի ասել, արդյո՞ք հնարավոր է, որ իմաստուն մարդը նյարդային լինի...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #51
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում էի ասել, արդյո՞ք հնարավոր է, որ իմաստուն մարդը նյարդային լինի...
    Մի քանի տարի տևեց, մինչև մարսեցի, հետո մնաց միայն իմաստնությունը:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (14.12.2019), Thom (17.03.2019)

  12. #52
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի տարի տևեց, մինչև մարսեցի, հետո մնաց միայն իմաստնությունը:
    Իսկ հնարավոր չէ՞, որ այն ժամանակ էլ իրականում առկա էր երկուսից մեկը միայն...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #53
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում ինտիմ թեմաներն ակտիվացել են, ու քանի գիշեր ա, ու քանի չեմ փոշմանել, սա էլ ստեղ դնեմ.

    Թող աստված ների ինձ նորից…
    Ի՛մ Աստված, դու քո՛ գիրկը բաց,
    Թող հնչեն ցնծության փողերով
    Երգերդ՝ միջովս անցած։

    Օծիր մարմինս քո սուրբ մեղքերով
    Ու ըմպիր իգությունս վայրի,
    Թող մատներդ հոսեն մաշկիս տակ,
    Որ սիրտս գինով արյունի…

    Կրքովդ խնկարկիր Եդեմս՝
    Հաճույքի անձրևներից թաց,
    Որ ճախրեմ՝ իբրև փյունիկ՝
    Հրայրքիդ բոցերից հառնած…
    Վերջին օրերի լավագույն գրառումը Ակումբում
    Ապրի հեղինակը։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (18.03.2019)

  15. #54
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին օրերի լավագույն գրառումը Ակումբում
    Ապրի հեղինակը։
    աչքիս իմ գրառումները չես կարդում

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Thom (18.03.2019)

  17. #55
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանկության քարքարոտ ճամփեքին,
    Երազներս՝ մաշված, պատառոտված,
    Մի՛ թող մեռնեմ, ձեռքդ մեկնի՛ր, գթա՜,
    Օգնիր, սերս, հույս տուր, առաջ գնամ...

    Շունչ տուր՝ ապրեմ, սեր իմ... Խարխափում եմ.
    Մութ է շուրջս, ցուրտ է, փուշ ու տատասկ:
    Փարոս եղիր, լույս տուր, գամ դեպի քեզ,
    Չկորցնեմ այս խավարում ճամփաս...

    Սառում եմ կես ճանապարհին ընկած,
    Ինչ-որ անհայտ մի տեղ, ուր դու չկաս:
    Սա էլ ես չեմ, այլ ապագա իմ դին:
    Արնաքամ եմ լինում, սերս... Կգա՞ս...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (14.12.2019), Sambitbaba (07.02.2021), Varzor (16.12.2019), Ուլուանա (15.12.2019)

  19. #56
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    փլվում ենք, սերս

    անվերջ ազատ անկման մեջ
    մեր մարմիններից
    պոկվում են
    հողի կտորներ

    ընթացքում բռնում եմ քո մի բեկորը
    հողը փուխր է
    փշրվում,
    թափվում է մատներիս արանքից

    մաշվում եմ
    անվերջ
    դու՝ նույնպես

    ներքևում
    երախը բաց
    կանչում է անդունդը
    կլանում մեզ

    ընկնում ենք

    անընդհատ

    ան-ընդ-հատ

    խզվում է
    կապը

    փլվում ենք

    անվերջ

    /02.02.2021/
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.02.2021), Varzor (08.02.2021), Նաիրուհի (08.02.2021)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 75
    Վերջինը: 12.02.2012, 15:53
  2. Պոեզիա. "Ազդանշաններ ներսից կամ - Ալո', Հելենը հիմա տանը չէ"
    Հեղինակ՝ Hellenism, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2009, 01:32
  3. Պոեզիա. Ես՝ ներսից:
    Հեղինակ՝ Aida, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.09.2006, 21:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •