User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Ներսից...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ***

    Քեզ կներեմ ես ամեն բան, ինչ եղել է
    ու այն ամենն, ինչ չի լինելու էլ երբեք:
    Ամեն, ամեն ինչ կներեմ,
    միայն մի բան քեզ չեմ ների, ներո՜ղ եղիր…

    Քեզ կներեմ բոլո՜ր-բոլոր երազներս,
    որ թռչելով հասել էին քեզ,
    ու ուզեցին շարունակել թռիչքը՝ քո մտքերի հետ,
    բայց բախվելով դրանց՝ անդարձ փշրվեցին…

    Քեզ կներեմ այն բազմաթիվ գիշերները, երբ չեմ քնել
    ու ոռնալ եմ ուզել ցավից…
    Ու արցունքների գետերը, որ հեղվել են,
    ես կներեմ կաթիլ-կաթիլ…

    Քեզ կներեմ նրա համար, որ ռունգերդ մի օր ուրիշ կին կշնչեն,
    որ մի ուրիշ ժպիտ կձուլվի ժպիտիդ,
    որ աչքերդ կփայլեն մի ուրիշ զույգ աչքեր տեսնելիս…
    Քեզ կներեմ…

    Ու կներեմ քեզ նաև այն, որ մի ուրիշ տղամարդու
    թևը պիտի մեջքս գրկի,
    մեկ ուրիշի համբույրներից պիտի դողամ,
    ուրիշ, ուրի՜շ մեկից լսեմ «քեզ սիրում եմ»…
    Ես կներեմ…

    Քեզ կներեմ, երբ ուրիշը քեզ կգովի իմ փոխարեն…
    Երբ ուրիշի ափերի մեջ կորոնես երջանկություն…
    Եվ երբ հոգուդ դռները բաց, թրթռացող հուրը սրտում՝
    դու կաղոթես նրա՛ համար, այն ուրիշի,
    ու կցնծաս…
    Կներեմ, ջանս, հավատա…

    Ու նույնիսկ այն ես կներեմ, որ տերտերի հարցին՝ «տե՞ր ես»,
    մեկ ուրիշը «այո» կասի,
    ու մեկ ուրիշին ես կլինեմ «հնազանդ»…
    Ու ոչ քեզ, այլ մեկ ուրիշին կնվիրեմ կյանքս՝ հլու․․․
    Ես կներեմ…



    Քեզ չեմ ների միայն մի բան…
    …Որ իմ որդին մեկ ուրիշին պիտի ժպտա…
    Մեկ ուրիշը պիտի տեսնի նրան՝ քայլող…
    Մեկ ուրիշին որդիս պիտի ասի «հայրիկ»…
    Իր սեփական հորը, ցավոք:


    02.02.2010
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (10.05.2012), einnA (11.05.2012), Sambitbaba (10.05.2012), Smokie (10.05.2012), Գեա (10.05.2012), Ժունդիայի (10.05.2012), Նաիրուհի (11.05.2012), Ուլուանա (10.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 75
    Վերջինը: 12.02.2012, 15:53
  2. Պոեզիա. "Ազդանշաններ ներսից կամ - Ալո', Հելենը հիմա տանը չէ"
    Հեղինակ՝ Hellenism, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2009, 01:32
  3. Պոեզիա. Ես՝ ներսից:
    Հեղինակ՝ Aida, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.09.2006, 21:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •