User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Ներսից...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ պատահաբար գտա, բլոկնոտիս մեջ խզբզել էի.

    ***
    Հերթական վերջը, որ գուցե սկիզբ է,
    բայց ոչ ինձ համար:
    Հերթական մահը, որ վերապրում եմ…
    Ու կանգառ: Դադար…

    Ու հետո նորից, էլի նույն բանը,
    մի քիչ փոփոխված:
    Ու հետո ցավը ծիծաղ է դառնում…
    Կյանք է, ի՞նչ արած…

    Ամեն մի հատիկ մահով մեռնելով՝
    դեռ չեմ մահանում:
    Տեսնես, տե՛ր իմ, ինձ է՞լ ինչ մահեր են
    սպասում դարանում…

    10.21.10
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (15.07.2011), KiLa (22.02.2012), Kita (15.07.2011), Mark Pauler (17.07.2011), murmushka (15.07.2011), Renata (19.09.2011), Sambitbaba (10.05.2012), Smokie (26.02.2012), Tig (15.07.2011), Անի Ներկարար (15.07.2011), Արէա (15.07.2011), Գեա (15.07.2011), Նաիրուհի (15.07.2011)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    -

    մրսում եմ
    կարոտից
    որ չկաս
    որ հեռու ես
    հոգով

    դողում եմ
    ցնցվում
    ջղային

    մատներս
    անզգա
    լքված
    անմխիթար

    սիրտս
    ալեկոծ ծովի նման ալիքվում է, փոթորկվում, զարնվում իրականության անկոտրում պատերին
    ու հետո խաղաղվում
    հանդարտ
    անաղմուկ

    լուռ է
    երբ չկաս
    երբ հեռու ես
    այնքան, կարծես երբեք էլ չես եղել
    սուտ էիր
    անիրական
    պատրանք
    ցնորք, որ պաշտել եմ երբևէ

    ունայնությունը
    չռել է աչքերը
    վրաս
    կծկվել եմ
    չեմ ուզում
    մի նայիր
    նեղվում եմ
    գնա

    մեջքս
    անպաշտպան
    ողնաշարս
    փշաքաղված
    վախով

    կիսատություն
    անձև
    անէ
    անմարմին

    հոգիս
    սեղմված
    պարփակված
    անտուն
    առանց երազանքի
    խոցոտ

    աչքերս
    փակում եմ
    բացում եմ
    մեկ է
    մութ է
    չկա
    լույս
    սրբություն
    առավոտ
    չկա սեր

    արցունքներս
    թողել եմ անցյալում
    չկան
    հեռու են
    ցուրտ է
    դողում եմ
    սրթսրթում եմ
    ք-ո կ-ա-ր-ո-տ-ի-ց
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (10.05.2012), E-la Via (22.02.2012), einnA (28.02.2012), KiLa (22.02.2012), Lem (22.02.2012), Mark Pauler (26.02.2012), My World My Space (23.02.2012), Peace (23.02.2012), Ripsim (22.02.2012), Sambitbaba (10.05.2012), unknown (22.02.2012), Արէա (23.02.2012), Գեա (22.02.2012), Դատարկություն (23.02.2012), Նաիրուհի (24.02.2012), Ֆոտոն (10.05.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը

    մեջքս
    անպաշտպան
    ողնաշարս
    փշաքաղված
    վախով
    Անի, քանդակեցիր թողեցիր: Քեզ հազար ու մի վարկանիշ:
    Քո, իմ, մեր ներսից…
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 22.02.2012, 20:28:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2012), einnA (28.02.2012), KiLa (22.02.2012), Lem (22.02.2012), My World My Space (23.02.2012), unknown (22.02.2012), Արէա (23.02.2012), Նաիրուհի (24.02.2012)

  7. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ***

    Քեզ կներեմ ես ամեն բան, ինչ եղել է
    ու այն ամենն, ինչ չի լինելու էլ երբեք:
    Ամեն, ամեն ինչ կներեմ,
    միայն մի բան քեզ չեմ ների, ներո՜ղ եղիր…

    Քեզ կներեմ բոլո՜ր-բոլոր երազներս,
    որ թռչելով հասել էին քեզ,
    ու ուզեցին շարունակել թռիչքը՝ քո մտքերի հետ,
    բայց բախվելով դրանց՝ անդարձ փշրվեցին…

    Քեզ կներեմ այն բազմաթիվ գիշերները, երբ չեմ քնել
    ու ոռնալ եմ ուզել ցավից…
    Ու արցունքների գետերը, որ հեղվել են,
    ես կներեմ կաթիլ-կաթիլ…

    Քեզ կներեմ նրա համար, որ ռունգերդ մի օր ուրիշ կին կշնչեն,
    որ մի ուրիշ ժպիտ կձուլվի ժպիտիդ,
    որ աչքերդ կփայլեն մի ուրիշ զույգ աչքեր տեսնելիս…
    Քեզ կներեմ…

    Ու կներեմ քեզ նաև այն, որ մի ուրիշ տղամարդու
    թևը պիտի մեջքս գրկի,
    մեկ ուրիշի համբույրներից պիտի դողամ,
    ուրիշ, ուրի՜շ մեկից լսեմ «քեզ սիրում եմ»…
    Ես կներեմ…

    Քեզ կներեմ, երբ ուրիշը քեզ կգովի իմ փոխարեն…
    Երբ ուրիշի ափերի մեջ կորոնես երջանկություն…
    Եվ երբ հոգուդ դռները բաց, թրթռացող հուրը սրտում՝
    դու կաղոթես նրա՛ համար, այն ուրիշի,
    ու կցնծաս…
    Կներեմ, ջանս, հավատա…

    Ու նույնիսկ այն ես կներեմ, որ տերտերի հարցին՝ «տե՞ր ես»,
    մեկ ուրիշը «այո» կասի,
    ու մեկ ուրիշին ես կլինեմ «հնազանդ»…
    Ու ոչ քեզ, այլ մեկ ուրիշին կնվիրեմ կյանքս՝ հլու․․․
    Ես կներեմ…



    Քեզ չեմ ների միայն մի բան…
    …Որ իմ որդին մեկ ուրիշին պիտի ժպտա…
    Մեկ ուրիշը պիտի տեսնի նրան՝ քայլող…
    Մեկ ուրիշին որդիս պիտի ասի «հայրիկ»…
    Իր սեփական հորը, ցավոք:


    02.02.2010
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (10.05.2012), einnA (11.05.2012), Sambitbaba (10.05.2012), Smokie (10.05.2012), Գեա (10.05.2012), Ժունդիայի (10.05.2012), Նաիրուհի (11.05.2012), Ուլուանա (10.05.2012)

  9. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    (անկապ)

    ես սրբագրում եմ իմ անցյալը
    քեզ, նրան, էն մյուսին
    ինձ
    իմ սերերն ու պսեվդոսերերը
    ջանքերը - իմ, քո, նրա -
    ինչ-որ բանի հասնելու
    ինչ-որ բան գուցե ստեղծելու

    սրբագրում եմ զգացողություններս
    սրտիս թրթիռները
    հույսերս ու կարոտներս
    էն ամբողջ ցավն ու երանությունը
    որ կար
    կամ չկար
    կամ կար, բայց սուտ էր

    սրբագրում եմ ամենը
    էն բոլոր ճամփաները, որոնցով երբևէ քայլել ենք
    գնացքի ռելսերը
    զրույցներն ու դրանց թեմաները
    հիմարությունն ու հանճարը
    աստվածացումն ու անարգանքը
    հարգանքն ու անվստահությունը
    հավատն՝ առ երջանկություն
    ու կամքը՝ ամեն ինչ փոշիացնելու

    սրբագրում եմ

    գույները, իրերն ու մարդկանց
    բույրերն ու համերը

    ու ջղային կծկումները սրտիս
    կամ երջանկությունից ու հաճույքից տարածական դարձած սրտխփոցներիս հաճախությունը

    սրբագրում եմ ամեն ինչ
    որ եղել է
    որ չի եղել
    սխալները
    ու ճիշտը՝ առավել ևս

    սրբագրում եմ
    ինձ
    քեզ
    նրան

    սրբագրում եմ

    թող ամեն ինչ էնպես լինի, ոնց պետք է
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (01.08.2014), Ripsim (17.12.2012), Sambitbaba (15.03.2018), Smokie (10.01.2014), Դատարկություն (17.12.2012), Նաիրուհի (17.12.2012), Նիկեա (21.07.2014), Շինարար (17.12.2012), Ուլուանա (18.12.2012)

  11. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՖԲ-ի պեղումներից գտա (2012.09.09).


    [կիսատ-պռատ, անցած կյանքերից մնացած]
    ---

    ես կարող էի լինել նավահանգիստը, ուր բեռնավորված նավերդ կվերադառնային երկար ուղևորությունից

    կարող էի լինել պանդոկը, որտեղ հոգնած նավաստիներդ սառը գարեջուր կըմպեին, կատակներ կանեին ու կլիցքաթափվեին

    կարող էի լինել սառնորակ ջուրը, որ կզովացներ քեզ ամառվա շոգին

    կարող էի լինել փարոսը, որ կուղղորդեր քեզ մութ գիշերներում

    կարող էի լինել վերարկուն, որ կգրկեր ու կպաշտպաներ քեզ ձմեռվա ցրտից

    կարող էի լինել տունը, որում քեզ հանգիստ ու ապահով կզգայիր

    կարող էի լինել քաղցր քունդ, որ քեզ գունավոր ու տաք երազներ կբերեր

    կարող էի լինել տիեզերքը, որ քեզ կպատկաներ

    ես կարող էի լինել

    բայց չկամ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (01.08.2014), boooooooom (21.07.2014), E-la Via (25.08.2013), John (25.08.2013), Sambitbaba (16.03.2019), Smokie (25.08.2013), Դատարկություն (25.08.2013), Նաիրուհի (25.08.2013), Նիկեա (21.07.2014), Ուլուանա (25.08.2013), Վոլտերա (25.08.2013)

  13. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ցուրտ ա
    սառել եմ
    կծկվել եմ, մի բուռ դարձել

    գայիր, էլի

    գայիր
    ինձ գիրկդ առնեիր
    նորածնի պես
    շնչեիր սառած դեմքիս
    սառցակալած մատներս առնեիր հրե ափերիդ մեջ
    տաքացնեիր

    տաքանայի
    հալվեի
    մի բուռ ջուր դառնայի
    ներծծվեի, հագուստիդ միջով հասնեի քեզ
    լանջիդ ձուլված
    խաղաղ
    շնչառությանդ համընթաց վեր ու վար անեի
    ու սրտիդ զարկերին շշնջայի,
    թե ինչքան շնորհակալ եմ...

    որ կաս
    որ եկար
    որ ձմռան ցրտում գարուն եղար ինձ համար
    չթողեցիր՝ ցուրտը տանի բողբոջներս
    ծիլերս
    երազներս
    պաշտպանեցիր էս անողոք քամիներից
    ազատեցիր ձյուն-սառույցից
    ջերմացրիր
    սիրտս՝ եղյամով պատած
    ցրեցիր մառախուղը հոգուս
    արևովդ ողողեցիր,
    որ փրկեցիր
    ապրեցրիր ինձ
    ...
    որ ծաղկեցի էս ձմեռվա կեսին...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.01.2014), Baltazar (01.08.2014), boooooooom (21.07.2014), E-la Via (10.01.2014), einnA (15.01.2014), Lílium (10.01.2014), My World My Space (10.01.2014), Sambitbaba (16.03.2019), Smokie (10.01.2014), Անվերնագիր (10.01.2014), Արէա (10.01.2014), Նարե91 (10.01.2014), Նիկեա (21.07.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 75
    Վերջինը: 12.02.2012, 15:53
  2. Պոեզիա. "Ազդանշաններ ներսից կամ - Ալո', Հելենը հիմա տանը չէ"
    Հեղինակ՝ Hellenism, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2009, 01:32
  3. Պոեզիա. Ես՝ ներսից:
    Հեղինակ՝ Aida, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.09.2006, 21:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •