Սրանք էլ իմ հայալեզու ստեղծագործություններն են :
Գրառումների մի մասն այստեղ է տեղափոխվել «Ի՞նչ է նշանակում CactuSoul» թեմայից:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
***
Կհիշես, կհիշես մի օր ինձ
Գալիքի խորունկ ծալքերում՝
Որպես հնացած ծանոթի՝
Մոռացված փոշոտ հուշերում:
Կհիշես… Ու գուցե ժպտաս՝
Հիշելով օրերը անցած,
Երջանիկ պատանուն, որ Դու էիր
Ու մեր սերն՝ անդարձ հեռացած…
Քո մտքի հեռվում, խորքերում
Կգտնես Դու մի ավերակ,
Նրա մոտ՝ հանգած մի խարույկ,
Շատ վաղուց մարած մի կրակ…
Կքայլես հուշերիդ մայթերով,
Կտրվես Դու դրանց հմայքին,
Կնայես թախծալի աչքերով,
Կցանկաս վերապրել դա կրկին…
Ու սրտիդ սառույցից մի բեկոր
Կհալվի ու արցունք կդառնա,
Ու աչքիդ փոքրիկ անկյունից
Կկաթի հուշերիդ վրա:
Իսկ հետո… Հետո այդ արցունքը
Աննկատ գոլորշի կդառնա:
Քեզ կրկին կտիրի մոռացումը
Ու այլևս երբեք տեղի չի տա…
Էջանիշներ