Այս թեմայում առաջարկում եմ քննարկել համակարգիչների արագացումը(разгон), դրա վատ և լավ կողմերը, դրա սահմանները և այլն:
Այս թեմայում առաջարկում եմ քննարկել համակարգիչների արագացումը(разгон), դրա վատ և լավ կողմերը, դրա սահմանները և այլն:
Ես ընդհանրապես կատարել եմ, ուղղակի ուզում էի իմանալ, թե ուրիշ էլ ով է փորձեր արել իր կոմպի վրա, իսկ եթե ուզում ես Արամ, կարող եմ մի երկու խոսքով բացատրել:
Եթե դժվար չի կասես? ինձ էլ է հետաքրքիր:
Իհարկե դժվար չէ: Եվ այսպես սկսեցինք:
Խիստ անհրաժեշտ է, մինչև ոազգոնին անցնելը, հավաքել ինֆորմացիա համակարգչի սարքերի մասին` մայր պլատա, պրոցեսոր, վիդեոքարտ, օպերատիվ հիշողություն:
Նման լիրժեք ինֆորմացիա Դուք կարող եք ստանալ իմ արխիվում գտնվող Everest կամ Aid ծրագրերի միջոցով: Ահա և արխիվը`Разгон компа
Կախված մայր պլատայի տեսակից, ռազգոնը ունենում է սահմանափակումներ:Ռազգոնից առաջ խորհուրդ է տրվում թարմացնել մայր պլատայի BIOS-ը: Ռազգոնի ամենամեծ հնարավորությունների դիապազոնը թույլ են տալիս ASUS-ի պլատաները:
Գրառեք Ձեր բոլոր սարքերի նոմինալ(սկզբնական) արժեքները, օր.` պորցեսորի տակտային հաճախությունը, օպերատիվ հիշ.-ան հճախությունը և այսպես շարունակ: Եթե Ձեզ հետաքրքրում է վիդեոքարտերի ռազգոնը, ապա ասեմ որ դա մի քիչ ավելի խորը ուսումնասիրություն է պահանջում, ավելի նուրբ մոտեցում, հակառակ դեպքում Դուք հեշտությամբ կարող եք վնասել այն, և դա վերաբերվում է բոլոր սարքերի ռազգոններին: Համակարգչոիմ ամեն ինչ փողկապակցված է, այսինքն CPU-ի ռազգոնը կազդի ոչ միայն նրա աշխատանքի, այլև ամբողջ համակարգչի արտադրողականության վրա:
Որպես խորհուրդ. եթե Դուք ռազգոն առաջին անգամ եք անում, ապա սկսեք քչից և բարձրացեք աստիճանաբար, ինչպես ասեցի, հնարավոր վթարներից խուսափելու համար:
Իսկ հիմա անցանք բուն ռազգոնին: Ռազգոնը ավելի լավ է կատարել BIOS-ից`այդպես ավելի ապահով է: Շատ հաճախ այդ ֆուկցիան անջատած է և այն պետք է ակտիվացնել:
Որպես օգնություն: Այդ ֆունկցիան գտնելու համար BIOS-ում փնտրեք overclocking, underclocking բառերը և այսպիսի արտահայտություն` x11(կամ xինչ-որ թիվ)` դա Ձեր պրոցեսորի արտադրիչն է, այն բազմապատկելով FSB(Front Side Bus)-ի հաճախության հետ ստանում եք Ձեր պրոցի տակտային հաճախությունը, օր.` իմ պրոցը Intel Core 2Duo E4500 է նոմինալ 2200 ՄՀց հաճախությամբ, որը ստացվում է x11 բազմապատկիչը FSB-ի 200ՄՀց հաճախության հետ բազմապատկելով` 200x11=2200: Բուն ռազգոնը իևականցվում է FSB և RAM հաճախությունների փոփոխությամբ: Եվս մեկ խորհուրդ` աշխատեք FSB և RAM հաճախությունները ընտրել այնպես, որ RAM-ը ընդունի իր առավելագույն արժեքը: Ռազգոնի վրա RAM-ի հաճախությունը շատ է ազդում, քանի որ հենց նա է հանդիսանում ռազգոնի սահմանափակուներից մեկը, քանի որ ռազգոնի ընթացքում այն աճում է և ունի սահման`800, 1066, 1200 ՄՀց, հենդ դա էլ սահմանափակում է ռազգոնը:Խորհուրդ` պրոցեսորի հաճախության մեծ արժեքների հասնելու համար նախ իջեցրեք RAM-ի հաճախությունը նվազագույնի:
Ռազգոն կարելի է անել ավելացնելով պրոց, մայր պալտա մտնող լարումները, սակայն այս եղանակը խիստ վտանգավոր է, քանի որ առաջին դեպքում ռազգոնը կարող է հասցնել մահվան էկրանի, օպերացիոն համակարգի վնասման, ապա երկրորդ դեպքում Դուք կարող եք ամեն ինչ վառել:
Gigabyte մայր պլատա ունեցողները (մնացածինը չգիտեմ, իմը Gigabyte է) կարող են http://www.gigabyte.ru/-ներբեռնել և BIOS-ի թարմացումը` F9, EasyTune 6 ծրագիրը, որը թույլ է տալիս կատարել ռազգոն մնալով օպերացիոն համակարգում: Մաղթում եմ Ձեզ հաջող ռազգոն, անհասկանալի հարցերի համար դիմեք և հիշեք, որ ամեն ինչ պետք է անել չափի մեջ:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
aerosmith (27.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ