Լավ իսկ հիմա եկեք շեղվենք բուն թեմայից,այսինքն քննարկենք ոչ թե ռազգոնը, այլ հենց winows-ի աշխատանքը արագացնելու մեթոդներ
Լավ իսկ հիմա եկեք շեղվենք բուն թեմայից,այսինքն քննարկենք ոչ թե ռազգոնը, այլ հենց winows-ի աշխատանքը արագացնելու մեթոդներ
Կարդալով այս թեմայում ներառված գրառումները, եկա այն եզրակացության, որ հայ օգտագործողներից քչերն են օվերքլոքինգ անում, մինչդեռ այն հնարավորություն է ընձեռում բավականին ավելացնելու համակարգչի արտադրողականությունը: Բայց ամեն դեպքում չպետք է մոռանալ ռիսկի գործոնը: Սակայն եթե համակարգիչը հին է, կարելի է դրա մասին էլ չմտածել:
Ինտերնետում շատ կարդալով օվերքլոքինգի մասին, որոշեցի ես էլ փորձեմ: Համակարգիչս` Intel dual core E5200 (2500 mhz), RAM` DDR2 800 Mhz, պլատան՝ ECS g31t-m7: Պետք է նշեմ, որ օվերքլոքինգի տեսակետից համակարգչիս թույլ օղակը պլատան է, որը հնարավորություն է ընձեռում ավելացնել միայն շինայի (FSB) հաճախականությունը: Նախ շինայի հաճախականությունը բարձրացրի 200-ից 240 և պրոցեսորի հաճախականությունը դարձավ 3000 Mhz (240*12.5), հետո հասա 3200-ի սահմանին, բայց նկատեցի, որ օպերատիվ հիշողության հաճախականությունը նույնպես բարձրացել է և անցել 1000 mhz-ից: Ստիպված ԲԻՕՍ-ում RAM-ի հաճախականությունը իջեցրեցի 800-ից 667: Վերջում ասեցի փորձեմ հասնել 3500 mhz-ի... բայց համակարգիչը հրաժարվեց միանալ: Դա ես կբացատրեմ մայր պլատակի թույլ օվերքլոքինգային հնարավորություններով, որը թույլ չի տալիս փոխել պրոցեսորի բազմարկիչը և միջուկի վրա նստող լարումը: http://www.overclockers.ru կայքում կարդացել եմ, որ այս մոդելի պրոցեսորով և box քուլերով հաջողվել է անցնել անգամ 4000 mhz-ի սահմանը:
Այնուամենայնիվ որոշեցի բավարարվել 3000 mhz-ով և արդեն երևի կլինի 3 ամիս ինչ աշխատում է այս պարամետրով շատ ստաբիլ: Եթե նախկինում Windows 7-ը պրոցեսորիս տալիս էր 5.9 գնահատական, ապա այժմ՝ 6.4: Ի դեպ, նշեմ որ երկմիջուկանի 3 ghz պրոցեսորը մոտ երկու անգամ թանկ է 2.5 ghz պրոցեսորից, այսինքն ես առանց մի դրամ ծախսելու 2.5-ից դարձրի 3:![]()
Օվերքլոքինգ անելուց հետո ստաբիլությունը ստուգելու համար անհրաժեշտ է LynX-ով ծանրաբեռնել համակարգիչը և Coretemp կամ նմանատիպ ծրագրով ստուգել պրոցեսորի ջերմաստիճանը:
Չպետք է մոռանալ մի շատ կարևոր հանգամանքի մասին. օպերատիվ հիշողությունը ավելի զգայուն է բարձր հաճախականությունների նկատմամբ, քան պրոցեսորը, քանի որ չունի հովացման համակարգ:
Ինչ վերաբերում է վիդեոքարտի օվերքլոքինգին, ապա իմ համեստ փորձից կարող եմ ասել, որ այն գրեթե իմաստ չունի, քանի որ արտադրողականության զգալի աճի չի բերում:
Օվերքլոքինգ անել կամ չանելը օգտագործողի իրավունքն է: Սակայն կարծում եմ հավելյալ մի քանի հարյուր մեգահերցը ոչ մեկին չի խանգարի:![]()
հավայի բան ա, FSB-ն դրի 400մՀց ջերմաստիճանը թռավ 80 պրիտոմ գործակիցը 8.5-ից ավտոմատ իջել էր 6
tikopx (30.04.2011)
Իմ մոտ մաքսիմում նագռուզկի տակ 60 աստիճանից չի անցնում:
Իսկ ինչ պրոցեսոր ա և օվերքլոքինգից հետո քանի մեգահերցով ա աշխատում?
իմ մոտ ստանդարտ ռազգոն կա ու իրա հատուկ ծրագիրը՝ 2,8 ոց -ը սարքումա 3,2 տոլի 3,5 չեմ հիշում, բայց իմաստը որնա դրա, որ սկի 7-ից 3-ը չի օգտագործվում՞:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Դու հավանաբար պրոբլեմ ունես հովացման համակարգի հետ: Նայի այստեղ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ