Լեզուն ընտրելու համար պետք է մտնես System Preferences (նախորդ գրառումներում ցույց եմ տվել, թե դա որտեղ է) և այնտեղ ընտրես Language and Text բաժինը (նշված է կարմիրով)։
Հետո այնտեղից էլ պետք է ընտրես Input Sources-ը (նշված է կապույտով)։ Ու հենց բացես այնտեղ կհայտնվի լեզուների ցանկ։ Հայերեն լեզուն պիտի ունենա ստանդարտ 3 տարբերակ։
ՀԳ՝ բայց կա հատուկ ծրագիր, որի օգնությամբ դու ինքդ կարող ես հավաքել քո ուզած լեյաութը։ Ես օրինակ իմ համար պատրաստել եմ Armenian Typewriter լեյաութը։
Էջանիշներ