User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Կյանքի ծամածռությունները. հին հայկական սովորություն

  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքի ծամածռությունները. հին հայկական սովորություն

    Կարճ, բայց, ըստ իս, շատ մեզ՝ հայերիս համար շատ բնութագրական մի պատմվածք:
    -----------------------------------------


    Նորիկի լղար կերպարանքը, թույլ շարժումները, նվազ ձայնը ցույց են տալիս, որ խեղճի դրությունը մտահոգիչ է, պետք է լուրջ քննել մարդու դրությունը, հնար մտածել: Մարդը հիվանդ է պարզապես:
    Բայց չգիտես ինչու՝ մարդամեջ դուրս գալիս հենց մոտենում է մի խմբի, ձայն են տալիս.

    — Նորի՛կ, ո՞նց ես, - և առանց պատասխան ստանալու՝ ավելացնում, - Ի՜նչ լավ կազդուրվել ես, Նորի՛կ ջան:

    Ու ամեն կողմից, խոսք-խոսքի հետևից.
    — Նորի՛կ, եկա՞ր: Հը, ի՞նչ կասես: Չէէէ, լավ ես, լավ:
    — Ա՛յ տղա, տեսեք ինչ լավ լցվել է մեր Նորիկը:
    — Նորի՞կը, հաա՜, շատ լավ է երևում աչքիս:
    — Ջա՛նըմ, Նորիկն ինչ հիվանդ է որ...
    — Նորիկի հիվանդությունը մի պատահական բան էր, անցավ-գնաց:
    — Էլ մի ասա, գնաց ու էն էլ ոնց գնաց:
    — Քեֆ արա, Նորո՛ ջան, ա՛յ ախպեր, լավ էլ լավ ես:
    — Չէէէ՜ է, էլ շատ մի խոսի, որ արդեն լավ ես, է, գնա ու քեֆիդ ուզածով ման արի:
    — Ճիշտ է ասում, գործերդ լավ են:

    Բայց դե ի՞նչ գործերը լավ: Մարդը չոր տախտակ է դառել, փորը կպել է մեջքին: Մեռնում է:
    Նորիկը լսում է նրանց, լսում, թույլ-թույլ հևում է ու երկար չկարողանալով փողոցում մնալ՝ դառնում է տուն, տնքում է, տնքում ու պառկում:
    Հիմի էլ տանը: Բարեկամները թե.

    — Նորի՛կ, պառկե՞լ ես:
    — Մրսած ես մի քիչ: Վնաս չունի, քրտնես՝ կանցնի:
    — Տո, իհարկե կանցնի, ի՞նչ բան է նրսածությունը: Հենց վաղը վեր կկենա:
    — Ախպեր, Նորոյիս ի՞նչ է եղել, որ երկարացնում եք: Ի՞նչ մրսածություն, ի՞նչ բան՝ ուղղակի հոգնած է մարդը: Կհանգստանա, վաղը էլի վեր կկենա:

    Սեղանը սարքում են, ու սկսվում է քեֆը:
    — Նորիկը հենց այս րոպեիս էլ առողջ է:
    Զուր է լսում էդ բժիշկներին:
    — Ո՞վ է հիվանդ, Նորո՞ն: Տո, մերը չմեռնի Նորիկի: Տասն առողջ մարդ կմաշի:
    — Բան ասիր: Ուրիշ տիպն է Նորիկը: Ա՛յ ջանըմըզըն, հլը վե՛ր կաց:
    — Նորո՛, կենացդ:
    — Նորի՛կ, մի էս տոլմից մի ափսե լցնեմ, լազաթիդ կեր:
    — Խաշ կուզե՞ս, ախպե՛րս:
    — Տո ինչի՞ չի ուտի: Հիվանդ հո չի: Բերեք:

    Հիվանդ չէ. այսպես են եզրակացնում բարեկամները:
    Նորիկս էլ ուրիշ տեսակ եզրակացրեց: Գիշերն ուղղակի մեռավ: Կարճ և ազդու: Կարծես ջգրու: Դե գնա:

    Բարեկամներն իրար նայեցին: Պահո, բանն այսպես էր եղել: Տեսար Նորիկ, վայ Նորիկ: Այ տղա, էս ինչ բան էր: Էս ոնց եղավ:

    Ոնց պիտի լիներ: Շատ պարզ: Մինչդեռ Նորիկի բարեկամները շարունակ զբաղված էին նրա առողջությունը վկայող խոսակցություներով, փոքրիկ բացիլները կատարում էին բնության գործը, օրենքը: Այն օրենքը, որ ասում է, թե՝ երբ թոքերի մեջ բացիլներ են ընկնում, երբ այդ թոքերը թույլ են, երբ միջոցներ են ձեռք առնում դիմադրելու ու չեն հաջողում, երբ չգիտեն, և չգիտեն, երբ չեն ուզում գիտենալ և օգնելու փոխարեն բոլորը զբաղված են գովելով ու սիրտ շահելով, բացիլները կատարում են իրենց պարտականությունը, և Նորիկը մեռնում է:

    Ատելի՜ բացիլներ...
    Ո՛չ: Ատելի շողոքորթություն:

    Ահա տեսեք, Շորիկի դագաղը տանում են ուսներին դրած, տանում են, որ նրան ներփակեն: Ահա Նորիկի «բարեկամները» բերանբաց նայում են ու հարցնում.

    — Էս ո՞ւմ դագաղն է:
    — Նորիկինը:
    — Նորիկի դագա՞ղը: Վահ, ինչ գեղեցիկ է:
    — Լավ ամուր դագաղ է:
    — Արժե, շատ լավն է: Բարո՛վ մաշի:

    Դե գնա:
    Ինչ անի Նորիկը. կյանքն այսպես է ծամածռում բերանը:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.10.2011), ars83 (24.12.2010), Claudia Mori (05.11.2011), E-la Via (24.12.2010), Freeman (24.12.2010), Gayl (25.12.2010), Mark Pauler (24.12.2010), Արևածագ (24.12.2010), Գանգրահեր (25.12.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկապես որ բնութագրական պատմվածք էր: Ոչ պակաս հաճախ Նորիկներ կան, որոնք իրենք են համոզում շրջապատին և իրենց, թե «մրսել են, կանցնի, կգնա»:
    Շնորհակալություն տեղադրելու համար:
    Վերջին խմբագրող՝ ars83: 24.12.2010, 18:24:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (05.11.2011), E-la Via (24.12.2010), Moonwalker (24.12.2010), Արևածագ (24.12.2010)

  5. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկխոսությունները շատ կենդանի էին: Լավն էր, չծանրաբեռնող:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (24.12.2010)

  7. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես որ բնութագրական պատմվածք էր: Ոչ պակաս հաճախ Նորիկներ կան, որոնք իրենք են համոզում շրջապատին և իրենց, թե «մրսել են, կանցնի, կգնա»:
    Շնորհակալություն տեղադրելու համար:
    Շնորհակալ եմ կարծիքի համար: Իհարկե կան նաև այդպիսի Նորիկներ, բայց դա առանձին թեմա է:

    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկխոսությունները շատ կենդանի էին: Լավն էր, չծանրաբեռնող:
    Էդ կենդանության ու լեզվական ոլոտի որոշման վրա ահագին չարչարվեցի ու նպատակս հենց կենդանություն ստանալն էր: Ուրախ եմ, որ հավանեցիք:

  8. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեթև կարդացվեց:
    Իրականում Նորիկին էնքան զզվցրին, որ զզվեց ու մեռավ, ում էլ էսքան դավադիտ անեն առանց պատճառի կմեռնի

    Իսկ ավելի լուրջ էնքան բժշկի չտարան մեռավ, հայի խասյաթա, իմ դեպքում նույնպես այդպես է՝ մինչև դանակը ոսկորիս չհասնի չեմ ասի. «մաաաաա մեռաաաա»

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (25.12.2010)

  10. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին հատվածը հավանեցի, վերջին մասը` չէ:
    Մինչև էս պահը շատ հավեսով կարդացի.
    «Մինչդեռ Նորիկի բարեկամները շարունակ զբաղված էին նրա առողջությունը վկայող խոսակցություներով, փոքրիկ բացիլները կատարում էին բնության գործը, օրենքը...»
    Էստեղից սկսած` թուլացավ: Իմ կարծիքով, չարժեր բացատրություն տալ կատարվածին, այլ պետք էր ուղղակի շարունակել սկզբի ոճով: Բացատրությունն ամբողջ արժեքը կորցրեց...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (05.11.2011), Moonwalker (25.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքի աստիճան
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.01.2018, 08:54
  2. Լուրեր կարդալու սովորություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2015, 20:14
  3. Արձակ. Կյանքի համը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 31.10.2014, 03:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •