Հանդգնում եմ ենթադրել, որ արվեստի այդ ճյուղը կրում է միասնական՝ <<Կիրառական արվեստ>> անվանումը, քանի որ միավորում է շատ ու շատ իրարից տարբեր, բազմազան ոլորտներ՝ ոսկերչություն, զարդագործություն ընդրահնրապես, կար ու ձև /բարձր նորաձևություն/, խեցեգործության մի քանի ճյուղեր, ապակեգործություն...նույնիսկ ասենք՝ կահույքագործություն...հիմա ինչ, կիրառականին ավելացված արվեստ բա՞ռն է որոշում ամեն ինչ...եկե՛ք ասենք ուղղակի կիրառական, կամ հե՛նց կար ու ձև՝ պրծնենք, էլ արվեստ չի՞ լինի այդ դեպքում: /Կամ էլ եսձեր միտքը սխալ հասկացա/
Թե ճարտարապետության ֆակուլտետը որտեղ պետք է լիներ՝ որոշում են ինձ անհայտ մարմիններ, առավել ևս անհայտ կրիտերիաներով /լիրիկական զեղում՝ հաճախ եմ ինքս ինձ հարց տվել՝ ի՞նչ գործ ունի դեղագործության ֆակուլտետը պետական համալսարանում, մյուս կողմից՝ ինչո՞ւ ոչ/: Հիմա փոքրիկ համեմատություն, վերադառնանք պնակին ու ջնարակին: Կար ժամանակ, երբ տեխնոլոգիան պարտադրում էր պնակը կավից սարքել՝ հասարակ, կարմիր կավից: Հետո մի օր բրոնզաձույլ դառավ, մեկ ուրիշ օր /կարծում եմ շա՜տ չքնաղ օր էր դա/՝ ճենապակե...մի օր էլ ջնարակն հորինեցին/կատարելագործեցին/սկսեցին գույն ավելացնել...պնակն էլ մի հոգի չի ստեղծում՝ տարբեր մարդիկ, տարբեր բնագավառներից, պարտադիր. ապակեգործը գեղանկարչություն չի անի, քիմիկոսն էլ՝ հղկում: Հա՛, էդ պնակի ձևը, գույնն ու պարունակությունն էլ /կոնկրետ խնդրի լուծո՞ւմ/ պատվիրատուն էր որոշում կամ պատվիրատուի դիզայները: Հա՛, մասշտաբն իհարկե համեմատելի չի, բայց պնակն էլ մարդկանց ծառայելուն է կոչված, ու ծառայում է այնքան, ինչքան ստացվում է...
Իսկ ինչո՞ւ չհամեմատել...ահա, պնակ՝
ճարտարապետական կոթող՝
Էջանիշներ