Քանդակագործությունը,ճարտարապետության նման,արվեստի ծավալային-տարածական տեսակ է,բայց իր բուն էությաբմ նա կերպարվող արվեստ է: Քանդակագործը իրական աշխարհն ստեղծում է նյութապես շոշափելի ծավալային ձևերով, որոնք առկա են տարածության մեջ և լուսավորության պայմաններում: Քանդակագործության գլխավոր թեման միշտ եղել է մարդը, որի արտաքին շոշափելի պատկերի միջոցով բացահայտվում է նրա ներքին հոգևոր աշխարհը, վսեմ զգացմունքները, մեծ ձգտումները,ուժեղ բնավորությունը,բարդ հոգեբանական վիճակները: Բոլոր կողմերից մշակված քանդակի առանձնահատկություններն արտահայտվում են նրանում, որ մարդու կերպարը կարող է ընկալվել տարբեր դիտակետերից, որոնք ստեղծում են նոր տպավորություններ, մոդելը բացահայտում են նրա բազմազան տեսանկյուններից, շարունակ փոփոխվող ստվերանկարներում: Այսպիսով քանդակն ասես մուտք է գործում իրական շրջապատ և տարածության ու ժամանակի մեջ կարող է ընկալվել իր ամբողջ բազմազանությամբ:
Ֆրանսիացի քանդակագործ Ֆալկոնեն իր «Մտորումներ քանդակագործության մասին» գրքում գրել է. «Հարկավոր է, որ ստեղծագործությունն առանձնանա օդի,ծառերի ճարտարապետության ֆոնում, իր մասին հայտարարի հեռու՝ այն տարածությունից, որտեղից կարելի է նկատել: Լույսը և ստվերները ազատորեն տարածվելով,նույնպես կմրցեն իրար հետ՝ որոշելու համար գլխովոր ձևերը և ընդհանուր տպավորությունը»: Քանդակագործծն ինքն է ընտրում իրեն համար համապատասխան նյութը, մարմարը սպիտակ է անբիծ ու մեծ հնարավորություններ է տալիս մարդկային կերպարը քանդակելու համար:Դիորիտը,գրանիտը,բազալտը,ծիրանաքարը դժվարությոմբ են ենթարկվում մանրամասն մշակման:Բրոնզով կարելի է լիակատար արտահայտել դիմանիկ վիճակներ,այն օժտված է լույսի անդրադարձման ընդունակությամբ և ուժեղացնում է ուրվագծերի հստակությունը: Փայտը հրապուրում է ջերմությամբ,բաղադրիչ մասերի և մակերևույթի մշակման ձևերի բազմազանությամբ:
Բացի բոլորակերտ քանդակից,գոյություն ունի ունի ռելիեֆային (ուռուցիկ ) քանդակ, որը կարող է լինել բարձր (գորելիեֆ), ցածր (բարելիեֆ) և ներփորված (խորաքանդակ):
Իր նշանակությամբ քանդակը լինում է հոյակերտ-կոթողային,հաստոցային և գեղազարդայիին (դեկորատիվ): Կոթողային քանդակը խոր գաղափարներն արտահայտում է կարճ ու կտրուկ (լակոնական) ձևերով:
Հաստոցային քանդակը, որը նախատեսվում է մոտիկ տարածության վրա ընկալելու, ինչպես նաև ինտերիերներում զետեղելու համար, հաճախ լուծում է հոգեբանական բարդ խնդիրներ (օրինակ՝ դիմանկարում), գեղազարդային (դեկորատիվ) քանդակն օգտագործվում է ճարտարապետության հիմնական բաժանումներն արտահայտելու և կենցաղը զարդարելու համար:
Ռոդեն «Կալեի բնակիչները»
Ֆալկոնե «Ամուր»
Ռոդեն«Մտածողը»
Ռոդեն
Միքելանջելո «Ողբ»
![]()
Քոչար «Սասունցի Դավիթ»
Էջանիշներ