User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Արվեստը և նրա տեսակները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    33
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Րեյ Սաման ջան, կիրառական արվեստը արդեն անուն ունի, դրան ասում են կիրառական արվեստ… իսկ ճարտարապետությունը դա լրիվ տարբեր բնագավառ ա, որը գործ ունի լրիվ տարբեր պահմաննեմրի ու գործոնների հետ և նրա էսթետիկական ասպետը դրանցից մեկն ա, բայց դա նրան արվեստ չի դարձնում… ավելի գլոբալ հարցեր ա ներառում ճարտարապետությունը…
    Հանդգնում եմ ենթադրել, որ արվեստի այդ ճյուղը կրում է միասնական՝ <<Կիրառական արվեստ>> անվանումը, քանի որ միավորում է շատ ու շատ իրարից տարբեր, բազմազան ոլորտներ՝ ոսկերչություն, զարդագործություն ընդրահնրապես, կար ու ձև /բարձր նորաձևություն/, խեցեգործության մի քանի ճյուղեր, ապակեգործություն...նույնիսկ ասենք՝ կահույքագործություն...հիմա ինչ, կիրառականին ավելացված արվեստ բա՞ռն է որոշում ամեն ինչ...եկե՛ք ասենք ուղղակի կիրառական, կամ հե՛նց կար ու ձև՝ պրծնենք, էլ արվեստ չի՞ լինի այդ դեպքում: /Կամ էլ եսձեր միտքը սխալ հասկացա/


    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճարտարապետության ստեղծման մեջ, պատվիրատուն մեծ գործոն ա, ճարտարապետությունը կոնկրետ ժամանակի մեջ կոնկրետ տարածության մեջ կոնկրետ միջավայրում (տնտեսկան, քաղաքական ու հասարակական պայմաններում) կոնկրետ խննդիր ա լուծում… ճարտարապետության ստեղծման մեջ թիմային աշխատանքը պարտադիր ա ու տարբեր բնագավառներ ներառված/ընդգրկված են ոչ թե պայմանականորեն այլ պարտադիր… ճարտարապետության տեսքի ու էսթետիկայի վրա մեծ ազդեցություն ունեն տեխնոլոգիաները, որոնք ճարտարապետությունից դուրս են… ճարտարապետությունը միանշանակորեն կոչված ա ծառայելու մարդկանց… եթե ճարտարապետական նախագիծն "այսօր" չիրականացավ, "վաղը" չի կարելի իրականացնել… ճարտարապետությունը միանշանակորեն ռացիոնալ ա, անգամ եթե թվում ա ձեզ թե ռացիոնալ չի… իվերջո ճարտարապետության մեջ սխալների հետևանքներն անհամեմատ ավելի մեծ են իրենց մասշտաբներով և ունեցած ազդեցությամբ…

    անտեղի ա խեցեգործությունը, կամ կիրառական արվեստը համեմատել ճարտարապետության հետ առավել ևս էդ հիմքի վրա եզրակացնել որ ճարտարապետությունը արվեստ ա…

    տենց որ լիներ ճարտարապետական ֆակուլտետը գեղարվեստաթաթերական ինստիտուտում կլիներ, բայց դա էդպես չի… ժամանակին եղել ա պոլիտեղնիկի մի մասը հետո առանձնացել ու դառել ա առանձին ինստիտուտ…
    Թե ճարտարապետության ֆակուլտետը որտեղ պետք է լիներ՝ որոշում են ինձ անհայտ մարմիններ, առավել ևս անհայտ կրիտերիաներով /լիրիկական զեղում՝ հաճախ եմ ինքս ինձ հարց տվել՝ ի՞նչ գործ ունի դեղագործության ֆակուլտետը պետական համալսարանում, մյուս կողմից՝ ինչո՞ւ ոչ/: Հիմա փոքրիկ համեմատություն, վերադառնանք պնակին ու ջնարակին: Կար ժամանակ, երբ տեխնոլոգիան պարտադրում էր պնակը կավից սարքել՝ հասարակ, կարմիր կավից: Հետո մի օր բրոնզաձույլ դառավ, մեկ ուրիշ օր /կարծում եմ շա՜տ չքնաղ օր էր դա/՝ ճենապակե...մի օր էլ ջնարակն հորինեցին/կատարելագործեցին/սկսեցին գույն ավելացնել...պնակն էլ մի հոգի չի ստեղծում՝ տարբեր մարդիկ, տարբեր բնագավառներից, պարտադիր. ապակեգործը գեղանկարչություն չի անի, քիմիկոսն էլ՝ հղկում: Հա՛, էդ պնակի ձևը, գույնն ու պարունակությունն էլ /կոնկրետ խնդրի լուծո՞ւմ/ պատվիրատուն էր որոշում կամ պատվիրատուի դիզայները: Հա՛, մասշտաբն իհարկե համեմատելի չի, բայց պնակն էլ մարդկանց ծառայելուն է կոչված, ու ծառայում է այնքան, ինչքան ստացվում է...
    Իսկ ինչո՞ւ չհամեմատել...ահա, պնակ՝

    ճարտարապետական կոթող՝
    La tristesse durera toujours...

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.10.2014), Chuk (02.07.2014), Ձայնալար (02.07.2014), Նիկեա (06.10.2014), Ուլուանա (03.07.2014), Վոլտերա (02.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենակ մնալու արվեստը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 12.11.2016, 04:14
  2. Գրառումներ: 5
    Վերջինը: 01.04.2013, 15:24
  3. Ծննդալուծման տեսակները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 13.04.2012, 13:00
  4. Արվեստը հանուն խաղաղության մրցույթ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.02.2012, 18:39
  5. Ռազմական արվեստը մեր օրերում և անցյալում
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.11.2011, 09:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •