Ճարտարապետությունը մարդկանց մասնավոր, հասարակական կյանքի և գործունեության ամենօրյա պահանջների համար նախատեսվող շենքերի,դրանց համալիրների կառուցման արվեստ է: Ճարտարապետությունը միևնույն ժամանակ արվեստի տեսակներից մեկն է: Նրա գեղարվեստական ձևերում արտացոլվում են թե հասարակական կյանքի կառուցվածքը, թե հասարակության հոգևոր զարգացման մակարդակը,թե նրա գեղագիտական իդեալները:
Մարդկային զանգվածների գիտակցության վրա արվեստի ոչ մի այլ տեսակ մշտապես այնպես չի ներգործում,ինչպես ճարտարապետությունն իր գեղարվեստական և կոթողային (մոնումենտալ) ձևերով: Այն բացահայտում է շրջակա բնությոն առանձնահատկությունը: Քաղաքները մարդկանց նման ունեն անկրկնելի դեմք,բնույթ,կյանք,պատմություն: Դրանք ներկայացնում են ժամանակակից կյանքը,անցած սերունդների պատմությունը:
Գեղարվեստական վերելքի ժամանակաշրջանում ճարտարապետությունը ներդաշնակորեն զարգանում է արվեստի մյուս տեսակների հետ համագործակցված:

Իտալիա

Իտալիա

Ֆրանսիա «Ռեյմսի տաճարը»

Հունաստան

Իտալիա«Պիզա»

Եգիպտոս
Էջանիշներ