Երբ դեռ փոքր ես, ուզում ես մեծանալ, բայց երբ արդեն համեմատաբար մեծ ես, փորձում ես ետ բերել անցած տարիներդ, ու հասցնել անել այն ամենն, ինչ այն ժամանակ չես հասցրել անել: Որտեղ ես իմ մանկություն?baby: Ես կարոտել եմ քեզ
![]()

Ինչու է միշտ այնպես լինում, որ երբ ինձ թվում է, թե ամեն ինչ կարգավորվում է և արդեն կարող եմ լիարժեք ժպտալ ու ուրախանալ միշտ ինչ-որ բան խանգարում է դրան: Միշտ լիարժեք երջանկությանս համար մի բան պակասում է ու ցավոք սրտի այդ բանն ինձանից կախված չի լինում![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Inna (10.02.2011), Mark Pauler (10.02.2011), Nare-M (17.01.2011)
Ինչ հաճելի է գիտակցել, որ սխալվել եմ, երանի միշտ հասկանամ, որ հենց նախորդ գրածս ՍԽԱԼ է: Ես այժմ լիակատար երջանիկ եմ: Շատ եմ սիրում կյանքը, իր լավ ու վատ, սև ու սպիտակ կողմերով:![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
erexa (01.03.2011), Inna (10.02.2011), Mark Pauler (10.02.2011)
Ինչ տվեց ինձ 2010թվականը?
Ամբողջ կյանքում չեմ մոռանա 2010թ-ն, շատ իրադարցություններով տարի էր:
Տարին սկսվեց անորոշությունից, հետո կամաց-կամաց իմ հարցերի պատասխանը ստացա: Երեկ շատ երկար հայելու մեջ էի նայում, և ինչ-որ տարօրինակ զգացողություն կար մեջս, ես նայում էի ինձ ու չէի ճանաչում, այն մանակական հայացքը, աչքերի մանկական արտահայտությունը չկար: Միշտ ասում էին, որ մանական, չարաճճի ու միևնույն ժամանակ շատ թախծոտ աչքերի արտահայտություն ունեմ, իսկ երեկ ես աչքերիս այդ արտահայտությունը չգտա: Հասկացա, որ մեծացել եմ, որ շատ բաների շուրջ իմ հայացքները փոխվել են, էլ փոքրիկ Անուլիկը չկա, բայց ես չեմ տխրում, այլ ուրախանում եմ, ես միշտ վախեցել եմ մեծանալուց, փոքրիկ Անուլիկին կորցնելուց, այսօր հասկացա, որ վախենալու ու տխրելու ոչ մի պատճառ չկա: Բարի գալուստ Անուլ
Շարունակելի...
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Ինչ հրաշալի է քայլել փողոցով բարձր տրամադրությամբ,բերանդ մինչև ականջներդ բացած
(Որոշ մարդկանց մոտ կարող էս հիմարի տպավորություն թողնել
) ու դու այդ պահին, կներեք արտահայտւոթյանս համար` թքած ունես անցնողների տարրօրինակ հայցքների վրա:
Շնորհակալ եմ իմ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿ![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Երբեք այսքան ատելությամբ չեմ նայել հեռախոսիս, ինչպես հիմա: Գիտեմ, որ մոտակա օրերը չեմ ստանա ինձ համար այդքան սպասելի զանգը:![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
erexa (01.03.2011), Mark Pauler (10.02.2011), Nare-M (18.01.2011), Նաիրուհի (19.01.2011)
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Դու գիտես, որ միայն ես քեզ հետ եմ կարողանում այնքան անկեղծ լինել, ինչքան անգամ իմ հետ չեմ կարողանում անկեղծանալ:
Հիմա ես մրսում եմ, բայց ցրտից չեմ մրսում, այլ մրսում եմ քո բացակայությունից: Մեջս դատարկություն է ու այդ դատարկությունը լցվում է արցունքներով՝ և՛ ուրախության, և՛ տխրության… ՈՒրախ եմ, որ դու եղել ես, կաս ու կլինես իմ կողքին ու իմ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆ ԵՍ, բայց տխուր եմ, որ ֆիզիկապես հիմա (ժամանակավոր) դու իմ կողքին չես:
Երբ քեզ ճանապարհում էի շատ տխուր էի, քանի որ արդեն անասելի կարոտել եի քեզ: Հասանք կանգառ, թարսի պես 95համարը շատ շուտ եկավ, դու հարցրեցիր նստես հիմա, թ՞ե չէ: ՈՒզում էի ասես, որ չնստես, բայց մտածեցի, որ այդ 3-5րոպեն ինձ ոչինչ չի տա, և պետք չի արհեստականորեն երկարացնել ժամանակը: Երբ նստեցիր երթուղային ես անգամ մեջս ուժ չգտա նայել թե ինչպես ես նստում ու գնում, ես շրջվեցի ու արդեն կարոտից արցունքներս էի խեղդում կոկորդումս: Դու գնացիր, ես կտրվել էի իրականությունից ու ինձ սթափեցրեց մեքենայի ազդանշանը, եթե 2 վայրկյան ուշ թեքվեի աջ, ապա կընկներ մեքենայի տակ: ՈՒ այդ ժամանակ ես հասկացա, որ կյանքս ավարտին մոտենալու ժամանակը չէր դեռ, որ ես դեռ պետք է ապրեմ:
Այդ ժամանակ ուզում էի զանգեի քեզ ու ասեի, որ կարոտել եմ անասելի ու Սիրում եմ իմ ամենամտերիմ ընկերոջը, իմ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԻՆ: Գիտեմ, հիմա դու իմ մասին ես մտածում ու դու ել ես ինձ կարոտել շատ, անհամբեր սպասում եմ քո զանգին (որը կլինի մի քանի օրից), և դու կասես.
-Անս, բարև ցավդ տանեմ, ո՞նց ես քաղցրս: Կարոտել եմ քեզ շաաաաաաաաաաաաաաաատ…![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
E-la Via (19.01.2011), erexa (01.03.2011), Inna (10.02.2011), Mark Pauler (10.02.2011), Նաիրուհի (21.01.2011)
Դիմացինների անգամ մեկ հայացքը, ժպիտը
, ձայնը
, չնչին ուշադրությունը (որը անգամ դիմացինը չի նկատում), թվում է թե այս ամենը շատ չնչին բաներ են, բայց արի ու տես, որ կարող են շատ մեծ ազդեցություն թողնել մեզ վրա
, ու շատ մեծ նշանակություն ունենալ մեզ համար: Բայց երբեք ես ինքս ինձ հարց չեմ տվել, իսկ միգուցե իմ ժպտը
, հայացքը
, չնչին ուշադրությունը, ձայնը
, խոսելու տոնը կարող են ազդեցություն ունենալ դիմացիններիս վրա ու իրենց երջանկացնի: Ու այս պահին ես հիշեցի քո ամենաառաջին խրատական
արտահայտությունը, որը դու ինձ ասեցիր ու այդ պահից դարձար ինձ շատ հարազատ ու այդ օրվանից ես քեզ կոչեցի իմ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿը
.
-Ան ուրախ եղի ու ժպտա միշտ, քանի որ քո հարազատները արժանի են քո դեմքին ժպիտ տեսնելու:
Ես հիմա շատ լայն ժպիտով ժպտում եմ, քանի որ դու առավել քան արժանի ես իմ դեմքին ժպիտ տեսնելու…
![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Inna (10.02.2011), Mark Pauler (10.02.2011), Մանուլ (20.01.2011), Նաիրուհի (21.01.2011), ՆանՍ (21.01.2011)
Այ բալիկ ջան, դու կյանքում էիր այս ժամին տանը մնացել, որ էսօր մացիր տանը: Ավելի լավ չէր լինի չալարեիր ու գնաիր գործերովդ, քան թե նստերի տանը ու առավոտվանից ջրի մարդ, լույսի մարդ, գազի մարդ, տո ես չգիտեմ ինչի մարդ…Ու բոլորը որոշել եին հենց էսօր գալ ու անվտանգությունը ստուգեին, հա, բայց իմ նյարդերի հաշվին?
Ես թուղթը ստորագրի,են թուղթը ստորագրի…
Մնում ա վերելակի մարդն էլ (կամ կինը) գա ու վերջ: Բայց ես տեղում ինֆարկտ կստանամ, որ վերելակի մարդը գա, ախր մենք շենքում չենք ապրում: Չնայած ամեն տարրօրինակ բան կարա իմ հետ կատարվի: Ըհն Դուռը ծեծում են…
![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Inna (10.02.2011), Mark Pauler (10.02.2011), Smokie (12.03.2012), Ինչուիկ (27.01.2011), Նաիրուհի (21.01.2011)
-Ես անսիրտ եմ:
-Էտպես մի ասա:
-Ես իրոք անսիրտ եմ: Կենդանիներից ոչնչով չեմ տարբերվում, նրանք էլ չեն կարողանում սիրել:
-Դու չարաչար սխալվում ես, քո մեջ այնքան սեր ու մարդկություն կա:
1.5տարի անց
-Ես անսիրտ եմ:
-Դու էլ անսիրտ չես կարող լինել
![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Inna (10.02.2011), Mark Pauler (10.02.2011), Smokie (12.03.2012), Ինչուիկ (27.01.2011), Նաիրուհի (28.01.2011)
Ուղիղ 2տարի առաջ հենց այս օրը, և՛ հենց այս ժամին, ճակատագիրը ինձ մատուցեց իր ամենամեծ նվերը:
ԵՎ հենց այդ նվերի շնորհիվ է, որ ես հիմա ու շատ հաճախ, շատ լայն ժպիտով ժպտում եմ:
Ճիշտ է, որոշ ժամանակ պահանջվեց ինձանից, որ ես հասկանամ այդ նվերի իսկական արժեքն ու նշանակությունը:
Մեկ-մեկ շատ դժվար է լինում համակերպվել նոր բաների հետ, իսկ հիմա ես իմ կյանքն ու իմ առօրեան առանց այդ նվերի չեմ պատկերացնում:![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
erexa (01.03.2011), Inna (10.02.2011), Mark Pauler (10.02.2011), Նաիրուհի (24.02.2011)
Յուրաքանչյուրս ամեն ինչ ունենք այս պահին և՛ երջանիկ լինելու, և՛ դժբախտ լինելու համար:
Նայած թե այդ պահին, որ հատկանիշը կամ տրամադրվածությունն է լինում ռեցեսիվ, որը՝ դոմինանտ:
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
erexa (01.03.2011), Mark Pauler (10.02.2011), Նաիրուհի (11.02.2011)
Ջիվս ու Սոնաս՝ հորեղբոյրս տղան ու ընկերուհիս ամուսնացաաաաաաաաաաաաաաաաաան: Կյանքում սենց հուզված ու ուրախացած չեմ էղել: Երևի իրանցից հետո ամենաուրախ մարդը ես էի:
Ձեզ անսահման երջանկություն ու սեր եմ մաղթում![]()
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Անընդհատ ուզում եմ գրեմ, գրեմ, գրեմ…
Վերցնում եմ թուղթն ու գրիչը ու մինչև վերջին ուժերս գրում եմ, գրում եմ էմոցիաներս դուրս հանելով, էներգիաս սպառելով: Չեք հավատա, բայց գրում եմ առանց գիտակցելու թե ինչ եմ գրում: Շատ հաճախ համարձակություն չեմ ունենում գրածս կարդալու: Ամեն անգամ կարդալուց նորովի եմ բացահայտում ինձ, այն ինչ որ հոգումս է կատարվում կողքի հայացքից եմ նայում, շատ հաճախ զարմանում եմ ինձ վրա, թե ինչպես եմ կարողանում այդ ամենը զգալով հանգիստ ապրել, ժպտալ, ուրախանալ երբեմն լիաթոք: ՈՒ ուրախանում եմ, քանի որ գիտակցում եմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ:
Ու գրածներիս շատ ուշադիր եմ լինում, որ ոչ ոքի ձեռքը չընկնի, ոչ ոք չիմանա թե ինչ է կատարվում իմ հոգում, սրտում: Կան բաներ որոնք միայն մերն են
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Գարուն, արև, պայծառություն, ջերմություն
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ