Ինչ տվեց ինձ 2010թվականը?
Ամբողջ կյանքում չեմ մոռանա 2010թ-ն, շատ իրադարցություններով տարի էր:
Տարին սկսվեց անորոշությունից, հետո կամաց-կամաց իմ հարցերի պատասխանը ստացա: Երեկ շատ երկար հայելու մեջ էի նայում, և ինչ-որ տարօրինակ զգացողություն կար մեջս, ես նայում էի ինձ ու չէի ճանաչում, այն մանակական հայացքը, աչքերի մանկական արտահայտությունը չկար: Միշտ ասում էին, որ մանական, չարաճճի ու միևնույն ժամանակ շատ թախծոտ աչքերի արտահայտություն ունեմ, իսկ երեկ ես աչքերիս այդ արտահայտությունը չգտա: Հասկացա, որ մեծացել եմ, որ շատ բաների շուրջ իմ հայացքները փոխվել են, էլ փոքրիկ Անուլիկը չկա, բայց ես չեմ տխրում, այլ ուրախանում եմ, ես միշտ վախեցել եմ մեծանալուց, փոքրիկ Անուլիկին կորցնելուց, այսօր հասկացա, որ վախենալու ու տխրելու ոչ մի պատճառ չկա: Բարի գալուստ Անուլ
Շարունակելի...
Էջանիշներ