Էն «կարգին հաղորդումը» տեսե՞լ եք, էն որ մի ալկաշը մյուսին բացատրում է, թե ոնց է պետք խանութում արաղ ուզել, մի խոսքով` անցած էտապ ա ։Ճ
Ինքնաարտահայտվելու վախը կոմպլես խնդիր է, որը կարող է առաջանալ սկսած ցածր ինքնագնահատականից, դիմացինների նկատմամբ վստահության պակասից, ճիշտ չհասկացվելու վախից, մշակութային սահմանափակումներից, վերջացրած` հորմոնային ու տագնապային խանգարումներով։
Մասնավորապես, բացասական զգացումներն արտահայտելու վախի հիմքում նաև կարող է լինել ինքզինքի կողմից այդ զգացումներին հավանություն չտալը, ասենք մեր սեփական զայրույթը, կամ անելանելիությունը հենց մեզ էլ դուր չի գալիս ու բնազդաբար չենք ուզում դա ցույց տալ, վախենալով, որ դիմացինը կարող է որպես թուլություն ընկալել ու դեռ ավելին` օգտագործել մեր դեմ, սա էլ որպես օրինակ։
Առհասարակ, նեգատիվ զգացումները որպես կանոն իսկապես թուլության սիմպտոմներ են, որոնք համ հոգեբանական, համ ֆիզիոլոգիական ծագում ունեն։
Արմատական պատճառներից են գերհոգնածությունը, հաճույքների ու բավարարված վիճակների սակավությունը, փոքր ու մեծ անհաջողությունները, անորակ սնունդը, վատառողջությունը և այլն։
Եթե նմանատիպ զգացումները շատ են լինում ու մարդս անընդհատ դրանք փորձում է զսպել ու ցույց չտալ, ապա հնարավոր են նաև ակամա պոռթկումներ։ Առհասարակ «մեջը պահելը» շատ ժամանակ ավելի վնաս է քան արտահայտվելը, չնայած միշտ չի, որ բոսի երեսին արժի շպրտել այն ինչ մտածում ենք։
Մի քանի արագ ու պարզագույն լուծում կարող եմ խորհուրդ տալ, հոգեբանական և ֆիզիոլոգիական ուղղվածության.
1. Ցանկացած (զսպված, կամ չզսպված) պոռթկման պահի փորձեք դադար տալ ու «լայն» մտածել` մտածեք անծայրածիր տիեզերքի ու անվերջ ժամանակի մասին, որում մեր տվյալ խնիդրը, կամ հույզը ինչքան ողորմելի է նայվում ու ի վերջո շատ արագ ավարտվելու է մեր ու մնացած ներկա վկաների մահվամբ ու մոլորակի կործանմամբ, հետևաբար տվյալ խնդիրը չնչին է ու անիմաստ։ Պարզ է, որ որպես նախապայման մի ինչ–որ աստիճանի ինքնատիրապետում է պետք, բայց հաճախակի «լայն» մտածելակերպը կամրապնդի ձեր ինքնատիրապետումը
2. Վերևի մտքից անիմիջապես հետո սկսեք դանդաղ ու խորը շնչել ու արտաշնչել ու մտքում կրկնել «կյանքը հրաշալի է, կյանքը հրաշալի է», սա ժամանակավորապես կօգնի ջղաձգված նյարդերն ու անոթները մի փոքր հանգստացնել ու թթվածնով սնել
3. Նեգատիվ էներգիան ծախսելու լավագույն ձևը ֆիզիկական ակտիվությունն է, ամենաէֆեկտիվներից մեկը տանը բոքսի տանձիկ ունենալն է, որից էլ դուք վրեժխնդիր եք լինելու ձեր բոլոր դժբախտությունների համար
4. Առողջ դիետա, սա շատ կարևոր է` հրաժարվեք բոլոր «դատարկ» ուտելիքներից` շաքարեղենից, հացաբուլկեղենից, մակարոնեղենից, օսլաներից, կերեք միս, ձու, կարագ, ընդեղեն ու կանաչեղեն։
5. Հաշտվեք խնդիրների հետ ու հանգիստ ընդունեք իրողությունները, հիշեք` մոլորակի վրա քայլում ու շնչում են բազմաթիվ սխալական սրիկաներ, և դա բնական ֆենոմեն է, մենք մարդիկս շատ հեռու ենք կատարյալ լինելուց, եթե դուք չեք կարող անմիջապես շտկել իրավիճակը, ապա հանգստացեք` դուք դրա համար մեղավոր չեք, դա ձեզնից չի կախված
6. Հայհոյեք. Սա իհարկե վերջին հանգրվաններից է, բայց երբեմն պարզապես անհրաժեշտ է պոռթկալ ու դուրս թափել չար էներգիան, որի համար մարդկությունը ունի հայհոյանքներ, իհարկե աշխատեք չհայհոյել գոյություն ունեցող անձի, այլ հայհոյեք «դրան», «դրա' մերը», «գրո'ղը տանի», «shit! shit! shit! shit!!!!!» և այլն...
7. Հիշեք ինձ (կամ, ում որ ուզում եք), ես (կամ այդ մեկը) հենց այդ պահից շատ ամուր գրկում ու հասկանում եմ (է) ձեզ
8. Ընդհանրապես կյանքը մեղր չի, դա հաստատ, բայց աշխատեք շատ չնեղվել ու ընդունեք ու սիրեք ինքներդ ձեզ ինչպիսին, որ կաք, էնպես չի, որ աշխարհը լի է ձեզնից ավելի լավերով, ու նորից` ընդունեք իրողությունները, հաշտ եղեք բաների հետ, որոնք դուք փոխել չեք կարող։