ivy-ի խոսքերից
Մի օրինակ ինձնից բերեմ։
Զայրույթի հետ կապված խնդիրներ սովորաբար չեմ ունենում, այնուամենայնիվ լինում են որոշակի իրավիճակներ, երբ շատ ուժեղ զայրույթ եմ ապրում, կարելի է ասել՝ ցասում, էն կարգի, որ պիտի մեծ ջանքեր գործադրեմ հավասարակշռություն պահպանելու համար։ Էդպիսի խորը զայրույթ շատ հազվադեպ է լինում մոտս, ասենք՝ կարող է տարիներով չլինել ու մեկ էլ՝ նորից։
Ու քանի որ էդքան հազվադեպ էր լինում, շատ չէի խորանում, անցնում-գնում էր։
Բայց գարնանը, երբ էդպիսի դեպք նորից կրկնվեց, որոշեցի «հետևից գնալ» ու հասկանալ, թե ինչ դեպքեր են դրանք, որ էդ կարգի կատաղություն են մոտս առաջացնում, ինչ նմանություն ունեն էդ դեպքերն իրար հետ։
Հիշողությանս մեջ եղած բոլոր դրվագները իրար կողքի դնելով՝ կարողացա գտնել ընդհանրությունը․ ինձ մոտ էդպիսի զայրույթ մենակ էն ժամանակ էր առաջանում, երբ թվում էր՝ ինձ փորձում են խաբել, հիմարի տեղ դնել։ Էստեղ կարևոր է նաև «թվալ» բառը, որովհետև օբյեկտիվ տեսանկյունից գուցե և էդպես չէր, բայց հենց ինձ թվում էր, որ փորձում են խաբել, զայրույթի մի շիկացած ալիք էր բարձրանում մեջս։
Էստեղ արդեն փորձեցի հասկանալ, թե որտեղից է գալիս խաբված լինելու հանդեպ էսպիսի սենզիտիվությունը։
Մի հիպոթեզը, որ մոտս առաջացավ, էն էր, որ Հայաստանից եմ, որտեղ մարդիկ իրար հաճախ փորձում են «քցել», ֆռռացնել, խաբել և այլն, ու դա գուցե մոտս որոշակի հետք էր թողել։ Բայց էս հիպոթեզը մի տեսակ համոզիչ չէր, որովհետև ես Հայաստանում դրա հետ կապված խնդիր իրականում չեմ ունեցել։
Մյուսը հիպոթեզն էն էր, որ իմ կյանքի որոշակի ժամանակահատվածում, երբ արդեն Գերմանիայում էի ապրում, ինձ կողքից մեկը տարիներ շարունակ հա երեսիս էր տալիս, որ ինձ էստեղ մարդիկ հեշտությամբ հարիֆացնում են, հիմարի տեղ դնում, ու որ ես դա չեմ հասկանում։ Որ մտածում եմ՝ էդ թեման ինձ մոտ դրանից առաջ երբևէ ակտուալ չէր եղել, երբևէ մոտս էդ զգացումը չէր առաջացել, որ ինձ հա հիմարեցնել են փորձում, կարելի է ասել՝ դա արհեստականորեն ստեղծված խնդիր էր, որ կոնկրետ էդ մարդը հա մեջս լցնում էր (հավանաբար իր սեփական խնդիրները վրաս պրոյեկտելով)։
Կարծում եմ՝ էս երկրորդ հիպոթեզը հենց իմ թաքնված «պայթուցիկ կոճակն էր»։
Ու էդ թեման էդպես մի տեղ մեջս փակված մնացել էր, կարելի է ասել՝ ոչ էլ հիշում էի դրա մասին, մինչև հատուկ չփորփրեցի ու չվերհիշեցի։ Դա վերհիշելով՝ հիշեցի նաև, թե ինչ թուլության ու տկարության զգացում էր դա մոտս առաջացնում, որ ես մի անխելք ու թույլ էակ եմ, որին հեշտությամբ հիմարեցնում են։
Դրանից հետո լիքը ջրեր են հոսել, ու ես ինձ իրականում ուժեղ մարդ եմ համարում, միամտությունից էլ ահագին հեռու եմ, բայց փաստորեն էդ թույլ էակի թեման դեռ մի տեղ մեջս պահված էր, որ էդ լարերին կպնելիս կատաղության ալիք էր առաջացնում՝ «ես թույլ ու հիմար չե՜մ», «դա ճիշտ չի՜, որ ինձ հնարավոր է հեշտությամբ ֆռռացնել»։
Հետաքրքիր է՝ էսքանը հասկանալուց հետո դեռ երբևէ նորից կունենա՞մ շիկացած զայրույթի ալիքներ, ամեն դեպքում հիմա շատ ուշադիր եմ նմանատիպ իրավիճակների հանդեպ ու շարունակում եմ ուսումնասիրել իմ «բացասական» զգացմունքները։
Էջանիշներ