Համամիտ եմ, որ ամեն ինչ կախված է տղայից: Բայց Հայաստանում քանի որ առկա է ՀԱՅ ՄՈՐ գաղափարը, որը իրեն կուրորեն նվիրում է տղային, չեմ կարծում, որ տղան մոր խոսքը կանտեսի ու կհեռանա ծնողներից, նրանց թողելով բախտի քմահաճյույքին: Եթե ծնողները մեծացրել են որդուն՝ իրենց զրկելով ամեն ինչից, ապա, ըստ հայակական մենթալիտետի, որդին էլ պարտավոր է նրանց սատար կանգնել օր ծերության: Համենայն դեպս, դեռ չենք հասել այն մակարդակին, երբ զավակը՝ ձեռք բերելով չափահասության փաստաթուղթ, հեշտ ու հանգիստ կարող է լքել մորը աշխատանք գտնելու և ինքնուրույն ապրելու համար: Ներկայումս հայաստանյան պայմաններում "շարքային" մարդը չի կարող միայն իր աշխատավարձով ընտանիք պահել: Ուստի առանձնանալու խնդիրը դնենք մի կողմ և քննարկենք այն դեպքերը, երբ անհնար է առանձին ապրելը…Gohar-ի խոսքերից
Ավելացվել է 2 րոպե անց
Եվ ի դեպ, կարծում եմ, որ ամենաճիշտը կլինի, որ հարսի և սկեսրոջ հարաբերություններին տղան ընդհանրապես չխառնվի, որովհետև այս դեպքում նա կլինի ջրի և կրակի արանքը, չիմանալով որ կողմը պաշտպանի, որպեսզի ճիշտ լինի…
Էջանիշներ