Կարծում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք պիտի առանձին ձևավորվի, ինքը ստեղծի ամեն ինչ:
Կարծում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք պիտի առանձին ձևավորվի, ինքը ստեղծի ամեն ինչ:
Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
Так почему это можем делать мы???
Մեկ էլ ամենատհաճը այն է, որ ամենափոքրիկ կոնֆլիկտի դեպքում և հարսը, և սկեսուրը հավեսով գնում ու բողոքոմ են ամուսնուն/որդուն` դրանով խեղճ տղային գցելով երկու կրակի արանքը... չի կարելի այդպիսի էգոիստ լինել
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ես կարծում եմ ,որ էդ հարաբերությունները էդպիսին լինելը հիմնականում կախված են տղայի դիրքից, իհարկե կարևոր ա նաև հարսի ու կեսուրի անդուր բնավորության առկայությունը, բայց և այնպես էդ հարցը պետք ատղան լուծի
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.01.2008, 20:07:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Իմ կարծիքով ամեն ինչ գալիս է նախատրամադրվածությունից , թե աղջկա , թե տղու մոր ,Եթե տղու մայրը հավանություն չի տվել տղայի ընտրությունը , հարսը ինչ ուզում է անի մեկ է մի բան թերի է լինելու ու ամեն մանրուքից վեճ է ծագելու ու ներողամտությունը , համբերատարությունը այստեղ դեր չեն խաղում , քանի որ էտ ամենը կարողա շարունակվի տարիներ ու հաստատ հիվանդության բուն կլինի թե մեկի , թե մյուսի համար ,չասած էլ տղայի վիճակը Միակ ելքը այս դեպքում մենակ ապրելն է ...
Чеширский КотЭ
Իսկ ինձ թվում է ամեն ինչ գալիս է տղայից։ Տղան պետք է էնքան տղամարդ լինի, որ ի սկզբանե իր մոր մտքով չանցնի՝ հարսին հավանություն տալ, թե չտալ։ Եթե տղան ընտրել է այդ աղջկան, ուրեմն պետք է ընդունել այդ աղջկան և լավ տրամադրվել հենց սկզբից։ Իհարկե չեմ խոսում բացառիկ դեպքերի մասին։ Միջին վիճակագրական հայ աղջկա և հայ կեսուրի տարբերակն եմ վերցնում։ Իսկ ընդհանրապես, եթե կա հնարավորություն և պայմաններ, իհարկե, առանձին ապրելու դեպքում հաստատ հարաբերություններն էլ ավելի լավ կլինեն, բոլորի նյարդերն էլ ավելի տեղը
When life gives you lemons, make lemonade
Չէ, սա խնդրի լուծում չի, եթե իրականում պիտի լինեն հարս-սկեսուր սրված հարաբերություններ, առանձին ապրելը ելք չի, որովհետև լարվածությունն այդ դեպքում չի պակասի, ու, գուցե, ավելի վատ հետևանքներ ունենա: Պարզապես պետք է այս եռանկյան ամեն մի կողմը (կին, ամուսին, մայր) իր տեղն ու դերը դիմացինի ու ընտանիքի կյանքում ճիշտ հասկանա ու ըմբռնի, ու, մի բան ևս, ամեն աղջիկ իր ժամանակին կին է դառնալու, ու հետո` սկեսուր
Նոր կազմավորված ընտանիքի առանձնացումը ճիշտ է միայն բավականին հասուն նորապսակների համար, այսինքն նրանք պատրաստ են ինքնուրույն կյանքին, բայց կան զույգեր, որոնց առանձնացումը ամուսնության հենց սկզբում այնքան էլ տեղին չի լինի, իրենք չեն կարող ինքնուրույն որպես առանձին լիարժեք ընտանիք հանդես գալ, որովհետև մեծերի խորհրդի կարիքը կզգացվի Բայց քանի որ սա առանձին թեմա է արդեն, սահմանափակվեմ այսքանով
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Մերի ջան, տեսականորեն էնքան հեշտ է էդպես ասելը։ Հա, բոլորս էլ գիտենք, որ հարկավոր է զիջող լինել, իրար ներել և այլն։ Բայց երբեմն դա բավական չի լինում, հավատա։ Հա, իհարկե, կարող են շատ բաներում լռել, համակերպվել, բայց ներքուստ չբավարարված լինել, իսկ դա արդեն հերիք է, որ հարաբերություններն առողջ չլինեն։ Ամենատարբեր բնույթի հարցեր կան, որոնցում կարող են հարսի ու սկեսուրի կարծիքները, ճաշակները, նախասիրություններն ու մոտեցումները խիստ տարբեր լինել, և հաճախ դրանք բավական են լինում սրված հարաբերությունների ձևավորման համար։ Ասում են՝ տանը պետք է մի տնտեսուհի լինի։ Սա օդից վերցված անհիմն պնդում չէ, այլ բազմիցս փորձված ճշմարտություն։ Մի հասարակ կենցաղային օրինակ բերեմ. սկսեսուրը տարիներ շարունակ իր խոհանոցում իրերը դասավորել է ինչ–որ ձևով, իսկ հիմա հարսը եկել է և ուզում է դասավորել իր ձևով, որը լրիվ տարբեր է սկսեսուրինից ու վերջինիս բոլորովին դուր չի գալիս, և նա պնդում է, որ ինքն ամբողջ կյանքում այդպես է պահել իր խոհանոցը և իրեն այդպես է հարմար գործ անելը և այլն։ Հարսն էլ ամբողջ կյանքում իր ձևով է արել, իրեն էլ իր իմացած ձևն է հարմար։ Բա հիմա ի՞նչ անեն։ Հա, մեկը կարող էթ հարմարվել, բայց ինչի՞ համար։ Ավելի լավ չի՞ ամեն մեկը իր ուզած ձևով վարվի իր տանը։ Ես ընդամենը մի օրինակ բերեցի, բայց նման օրինակները շատ–շատ են։ Մարդիկ կան, որոնց չես կարող մի քանի օրում փոխել, էլ չեմ ասում, որ շատ մարդկանց ընդհանրապես համարյա անհնար է փոխելը, այդ դեպքում ինչու՞ հարաբերությունները փչացնել, նոր առանձնանալ։ Ավելի լավ չի՞ լինի, եթե հենց սկզբից առանձին ապրեն ու, ինչպես այս թեմայում մի քանի հոգի արդեն նշել էր, իրար համար արած չնչին բաներն էլ գնահատեն ինչպես հարկն է։
Բան չունեմ ասելու, որոշ սկեսուրների, որոշ հարսերի կամ նրանց համապատասխան «համադրության» դեպքում միանգամայն հնարավոր է լինում իսկապես առողջ, համերաշխ ու ջերմ համակեցությունը։ Ես կարծում եմ, որ դեռևս մինչև ամուսնանալը, բավականաչափ շփվելով տղայի ծնողների, մասնավորապես՝ ապագա սկեսրոջ հետ, կարելի է արդեն գոնե մոտավորապես պատկերացնել, թե ինչպիսին կլինի ձեր համատեղ կյանքը։ Եվ եթե կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն, ու առանձին ապրելու թեկուզ չնչին հնարավորություն կա, ապա անպայման արժե օգտվել դրանից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Համաձայն եմ, Անահիտ ջան, որ իրոք տեսականորեն ասելը շատ հեշտ է, պարզապես գրառում անելիս ավելի շատ հիմնվում եմ այն բանի վրա, թե ես ոնց կվարվեի այս կամ այն իրավիճակում, ու, ինձ բավականաչափ իմանալով, տվյալ դեպքում հաստատ կկարողանայի մինչև վերջնական համատեղ ու համերաշխ լուծում գտնելը հարմարվել այն դրվածքին, որն արդեն կա՝ ժամանակ առ ժամանակ փոփոխությունների դիմելով, որպեսզի դրանով ոչ ես ինքս վատ զգամ ու անհարմար, ոչ էլ սկեսուրը մտածի, թե իր տան դրվածքը հարսի սրտովը չէ և այլն: Այն ամենը, ինչ արվում է աստիճանաբար, հաստատ երկուստեք դրական արձագանք կստանա, քան եթե միանգամից երկուսն էլ փորձեն առաջնային տանտիրուհու իրենց դիրքը դնել/պահպանել, ու արդյունքում խեղճ փեսան օր ու հանգիստ չունենա: Իսկ եթե առանձնանալու ոչ մի հնարավորություն չկա, ուրեմն ի՞նչ, չարժե՞ հարմարվել հանուն սեփական ընտանիքի հանգստության, երջանկության, ու չբավարարված լինելու հարցն իրականում էնքան էլ մեծ չլինի, որքանով որ չմեծացվի, որովհետև անգամ հարազատ մայրիկի հետ ոչ բոլոր կենցաղային հարցերում աղջիկը նույն տեսակետն ու մոտեցումը կունենա, բայց դե դա հիմք չի, որ մայր-աղջիկ հարաբերությունները սրվեն, չնայած հարազատ մայրն ու սկեսուրը տարբեր մարդիկ են, բնականաբար, բայց նա էլ սիրած էակի մայրն է
Իսկ գնահատողն ինձ թվում է, անկախ ամեն ինչից, կգնահատի, դա արդեն մարդու էությունից է գալիս, չգնահատողին անգամ լավ հարաբերություններն էլ չեն օգնի, հավատա, միշտ մի ուրիշ պատճառ կգտնի:
Իսկ առանձնացման համար`
Հակառակ դեպքում, հարսը մինչ ամուսնությունը սովոր է եղել թեկուզ հենց օրինակում նշված խոհանոցի իր հարազատ մոր դրվածքին, հիմա էլ՝ ամուսնու մոր, այսինքն նա որպես կայացած տանտիրուհի դեռ հանդես չի գալիս, հետևաբար նման հարցում խնդիրներ դժվար թե առաջանան
Համաձայն եմ, հենց այդ բավականաչափ շփումներն էլ սկեսրոջ հետ, միմյանց բնավորությանը փոքր ի շատե ծանոթ լինելը մինչ ամուսնությունը խելացի հարսին ու սկեսուրին կօգնեն մասամբ կամ առավելագույնս խուսափել լարված հարաբերություններիցՈւլուանա-ի խոսքերից
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Երբ այս թեմայի մասին խոսում ենք տատիկիս հետ կատաղում է ու քիչա մնում ինձ ծեծի երբ ասում եմ, որ սխալ է սկեսրոջ հետ ապրելը...
Ուզում էի հիմնավորումներ անել էնել Ուլուանան լրիվ մանրամասն բացատրել էր իմ տեսակետը
Ես ինքս ուզում եմ ամենալավ հարաբերությունները ստեղծեմ իմ ապագա սկեսրոջ հետ,ու ամեն կերպ կաշխատեմ հարգել ու սիրել ու հոգատար լինել, բայց այդ ամենի հետ մեկտեղ որպեսզի չտուժի իմ անձնական երջանկությունը ու կոնֆորտը ուղղակի անհրաժեշտ է առանձին ապրելը:
Իրականում մեծերից շատերը չեն հասկանում դրա կարևորությունը ու խնդիրը շատ հաճախ դրանից էլ ծնվում է: Տղաներն էլ չեն հասկանում շատ հաճախ դրա բարդությունը, որովհետև իրանց կյանքում շատ բան չի փոխվում -այ եթե առաջարկեք իրենց ապրել աղջկա ծնողների տանը կզգան թե ինչ է զգում աղջիկը նման դեպքում ու ինչքան դժվար է նրա համար :
Ու մեկել շատերը մեջ են բերում «ջահելների անփորձությունը»- սա ինձ համար անընդունելի է, միթե եթե միասին չեն ապրում հնարավոր չէ խորհուրդներով օգնել/ բայց օգնել էլի ոչ թե խանգարել ու ներվայնացնել/
Love has an enemy, but it is already defeated!
Ես էլ չեմ ընդունում էդ անփորձության մասին տեսակետը. եթե այնքան անփորձ են, որ ի վիճակի չեն մենակ ապրել, ուրեմն նրանք դեռ պատրաստ չեն ընդհանրապես ամուսնանալու և ընտանիք կազմելու՝ անկախ նրանից, թե որտեղ և ում հետ կապրեն։ Գուցե խնդրիրների զգալի մասը հենց էդտեղի՞ց է գալիս, այսինքն՝ որ ամուսնանում են՝ առանց դրան պատրաստ լինելու։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հետաքրքիր է` էս թեման դեռ շատ ընտանիքներո՞ւմ է ակտուալ։
Էնքան դժվար եմ պատկերացնում էս պրոբլեմը ժամանակակից ընտանիքներում, հատկապես ամուր տղամարդու առկայության դեպքում։
Իմ պատկերացմամբ, տղամարդու թույլ լինելու դեպքում է, որ հարս ու սկեսուր հարաբերություններում անդուր վիճակները հնարավոր են դառնում։
Վերջին խմբագրող՝ ivy: 26.03.2017, 00:28:
S.L.V. (26.03.2017)
ԹԵման չեմ կարդացել ճիշտն ասած, բայց դե եթե պատահաբար հայտնաբերել են, որ ուզում են իրար, ի՞նչ կա որ․ նորմալ ա։
Վերջին խմբագրող՝ John: 26.03.2017, 01:05:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ