Կարծում եմ ավելի շատ ամեն ինչ հենց նախատրամադրվածությունից է սկսվում: Հայ աղջիկն ամուսնանում է՝ նախօրոք իմանալով, որ սկեսրոջ հետ լեզու չի գտնելու: Նույնը վերաբերում է սկեսրոջը: Կարծում եմ, որ տարաձայնությունների մեծ մասը հենց այդտեղից են սկսվում, այլապես եթե նույնիսկ մի փոքր անհարթություն առաջանա հարսի և սկեսրոջ հարաբերություններում, կարծում եմ, որ նրանցից գոնե մեկը կփորձի ինչ-որ բան շտկել: Բայց նախնական տրամադրվածության պատճառով դա անհնար է դառնում:Մեր հայկական ադաթները արյան մեջ են, հարսն ու սկեսուրն էլ ոնց որ «շունն ու կատու» լինեն: էնքան բարդ ա ամեն ինչ, ամեն մեկի մոտ մի պատճառ կա, ամեն դեպքում 2 կողմն էլ տուժվում է:
Օր. եթե տղան ամուսնանա մոր կողմից ընտրված մի աղջկա հետ, որին մայրը շաատ սիրում և ընդունում է, միթե ամեն ինչ կմնա այնպես, ինչպես մինչ ամուսնանալը՞:
Ինչ վերաբերում է մոր հավանած աղջկան, կներեք, մայրը չի ամուսնանում: Ինչ խոսք, պետք է մոր կարծիքի հետ մի քիչ հաշվի նստել. վերջիվերջո մեծերը տեսնում են այնպիսի բաներ, ինչը երիտասարդները սովորաբար չեն նկատում: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ պետք է ամուսնանալ մոր ընտրած աղջկա հետ հենց միայն այն պատճառով, որպեսզի հարս-սկեսուր տարաձայնություններ չլինեն:
Էջանիշներ