User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Հարս-սկեսուր հարաբերություններ

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Մեր հայկական ադաթները արյան մեջ են, հարսն ու սկեսուրն էլ ոնց որ «շունն ու կատու» լինեն: էնքան բարդ ա ամեն ինչ, ամեն մեկի մոտ մի պատճառ կա, ամեն դեպքում 2 կողմն էլ տուժվում է:
    Օր. եթե տղան ամուսնանա մոր կողմից ընտրված մի աղջկա հետ, որին մայրը շաատ սիրում և ընդունում է, միթե ամեն ինչ կմնա այնպես, ինչպես մինչ ամուսնանալը՞:
    Կարծում եմ ավելի շատ ամեն ինչ հենց նախատրամադրվածությունից է սկսվում: Հայ աղջիկն ամուսնանում է՝ նախօրոք իմանալով, որ սկեսրոջ հետ լեզու չի գտնելու: Նույնը վերաբերում է սկեսրոջը: Կարծում եմ, որ տարաձայնությունների մեծ մասը հենց այդտեղից են սկսվում, այլապես եթե նույնիսկ մի փոքր անհարթություն առաջանա հարսի և սկեսրոջ հարաբերություններում, կարծում եմ, որ նրանցից գոնե մեկը կփորձի ինչ-որ բան շտկել: Բայց նախնական տրամադրվածության պատճառով դա անհնար է դառնում:
    Ինչ վերաբերում է մոր հավանած աղջկան, կներեք, մայրը չի ամուսնանում: Ինչ խոսք, պետք է մոր կարծիքի հետ մի քիչ հաշվի նստել. վերջիվերջո մեծերը տեսնում են այնպիսի բաներ, ինչը երիտասարդները սովորաբար չեն նկատում: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ պետք է ամուսնանալ մոր ընտրած աղջկա հետ հենց միայն այն պատճառով, որպեսզի հարս-սկեսուր տարաձայնություններ չլինեն:

  2. #17
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    33
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    միշտ շատ բամբասվող հարաբերություններից մեկը, ինչպես փեսան և զոքանչը
    Ինչու՞ ենք փորձում ամեն ինչի մեջ վատը տեսնել, մի՞թե հնարավոր չէ սիրել ու ընդունել նրան, ով լույս աշխարհ է բերել քո սիրած էակին, կամ մի՞թե անհնար է լավ, ինչու չէ նաև աղջկա պես վերաբերվել նրան, ով երջանկացնում է քո որդուն
    Իմ կարծիքով պետք է վարվել այնպես, ինչպես կցանկանաս քեզ հետ վարվեն, ու այդ ժամանակ ամեն ինչ փոխադարձ կլինի, ինչն էլ կնպաստի հարս-սկեսուր շատ նորմալ հարաբերություններին
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  3. #18
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    29
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Չեմ կարծում որ դա ինչ որ խանդից ե . Երևի դա արդեն ուխակի ավանդականե դարձել.
    Որովհետև այժմ կարծես ամեն ինչ որ բան փոխվել է. Ես ահագին ծանոթ ունեմ որ իրանց հարաբերութոնները շատ լավ են
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  4. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,017
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից
    Չեմ կարծում որ դա ինչ որ խանդից ե . Երևի դա արդեն ուխակի ավանդականե դարձել.
    Որովհետև այժմ կարծես ամեն ինչ որ բան փոխվել է. Ես ահագին ծանոթ ունեմ որ իրանց հարաբերութոնները շատ լավ են
    Վերջին տարիներին ես էլ եմ շատ լսել հարս-սկեսուր հարաբերությունների բավական ջերմ դեպքերի մասին։ Ինձ էլ է թվում, որ մեր սերնդում այդ հարաբերություններն ավելի առողջ են, քան մեր ծնողների սերնդում էր։ Չնայած ահավոր ծանր դեպքերի մասին էլ եմ լսել։

    Կարծում եմ, որ հարս-սկեսուր հարաբերությունների համեմատական բարելավումը կապված է մարդկանց՝ ինքնուրույն ու ազատ ապրելու միտումի զարգացման հետ. այսօր շատ սկեսուրներ գերադասում են չխառնվել իրենց որդու անձնական կյանքին, ավելի շատ են այն դեպքերը, երբ ինքը՝ սկեսուրն է համարում, որ տղայի առանձին ապրելն ավելի ճիշտ է։ Սա ես ասում եմ ոչ թե որպես հարաբերությունների սրումը կանխելու ձև կամ արդեն սրված հարաբերություններից խույս տալու միջոց, այլ որպես տղայի ու հարսի ազատության ու ինքնուրույնության իրավունքի գիտակցման դրսևորում։ Բացի դրանից, մեր սերնդի սկեսուրների մեջ շատ եմ հանդիպել հոգով երիտասարդ ու ազատամիտ սկեսուրներ, որոնք իրենց հարսներին վերաբերում են ոչ միայն որպես դստեր, այլև որպես ընկերուհու։ Կարծում եմ՝ այդպիսի սկեսուր ունենալու մասին ցանկացած հարս էլ կերազի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #20
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    29
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից

    Աչքիս մի երկու հոգու երազանք կատարվելա. Իհարկե երկու հոգի որոնք մի ընտանիքից են չպետքե վատախոսեն իրար.
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  6. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,017
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից
    Աչքիս մի երկու հոգու երազանք կատարվելա. Իհարկե երկու հոգի որոնք մի ընտանիքից են չպետքե վատախոսեն իրար.
    Ճիշտն ասած, չհասկացա, թե ինչ նկատի ունես... Մեջբերմանդ ու գրառմանդ միջև կապ չտեսա։ Կբացատրե՞ս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #22
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    29
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ճիշտն ասած, չհասկացա, թե ինչ նկատի ունես... Մեջբերմանդ ու գրառմանդ միջև կապ չտեսա։ Կբացատրե՞ս։

    Գրառումս առանդզին բաներ. Իսկ մի երկու հոգին իմ ծանոթներից էին
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  8. #23
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկեսուրի ու զոքանչի մասին

    Ինձ թվում է հարաբերությունները պետք է ստեղծված լինի փոխադարձ հարգանքի վրա.չկա հարգանքը -ուրեմն չկա նաև նորմալ հարաբերություն: Հարսը ձգտում է ինքնահաստատման, իսկ սկեսուրը ձեռք բերածը բաց չթողնել: Դրա համար ամենա լավ տարբերակը ի սկզբանե առամձին ապրելն է:Յուրաքանչյուր կին ուզում է իրեն իր տան տիկինը զգալ:

  9. #24
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկեսուրի ու զոքանչի մասին

    Մեջբերում gayane70-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր կին ուզում է իրեն իր տան տիկինը զգալ:
    Ես կասեի տիկնիկը, թե չէ տիկինը կա ու կա: Լավ թեայից չշեղվեմ: Իրականում, հարս և սկեսուր ավելի շատ մրցակցում են, քան վիճում:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  10. #25
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Ինչպես Բյուրը ասեց շատ բան է կախված նախատրամադրվածությունից: Օրինակ եթե մարդ բարի տրամադրված լինի դեպի իր ապագա ամուսնու մորը, շնորհակալ լինի նրան իր սիրելիին լույս աշխարհ բերելու դաստիրակելու համար: Իսկ սկեսուրը պիտի հասկանա և ընդունի աղջկան ինչպես մեկին, ով երջանկացրել է իր տղային, ով իրեն թոռնիկներ կպարգևի:
    Ու մեկ էլ մի բան, անհնար է գտնել մի մարդ այս աշխարհում, ով լինի միայն վատը
    Բոլոր մարդկանց մեջ էլ կարելի է և ՊԵՏՔ է տեսնել լավը ու այդ լավը երբ նկատվում է սկսում է աճել ու շատանալ…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  11. #26
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Ես կասեի տիկնիկը, թե չէ տիկինը կա ու կա

    Սիրելի Մարիաննա ինձ թվում է որպես տիկնիկ կնդունեն երևի սկզբում, իսկ տարիների ընթացքում կամա թե ակամա յուրաքանչյուր տիկնիկ դառնում է տիկին
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 10.10.2007, 14:58:

  12. #27
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Մեջբերում gayane70-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Մարիաննա ինձ թվում է որպես տիկնիկ կնդունեն երևի սկզբում, իսկ տարիների ընթացքում կամա թե ակամա յուրաքանչյուր տիկնիկ դառնում է տիկին
    Սիրելի Գայանե, ինձ թվում է դու իմ անմեղ կատակը լրջության վերածեցիր: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ դու ինքդ էլ գիտես, որ յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ, եթե հարս է, ուրեմն՝ տարիների ընթացքում չէ, որ տիկնոջ պետք է վերածվի, նա արդեն տիկին է: Իսկ տիկնիկ կարելի է լինել յուրաքանչյու օր, իհարկե չմոռանալով տիկնոջ պարտականությունների մասին: Իսկ թե քանի տարի կարող ես մնալ տիկնիկի դերում, դա արդեն կախված է տղամարդուց: Յուրաքանչյուր տղամարդ իր կնոջը դարձնում է այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում:
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 10.10.2007, 17:01:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  13. #28
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    բնական է, որ իրար հետ լեզու չեն գտնում... մենք մեր ծնողների հետ ապրում ենք ու էլի լիքը բաներում անհամաձայնություններ են լինում
    օրինակ, եթե մայրս բարկացած լինի ու ինձ ինչ ասես չասի, ես կմոռանամ երկու րոպեից, բայց հերիք է սկեսուրս թեթևակի թարս նայի, արդեն վիրավորական կլինի...

    իրարից առանձին ապրելը իրոք որ շատ ճիշտ է, ավելի ջերմ կլինեն հարաբերությունները, ավելի շատ կգնահատեն իրար համար արածները... օրինակ որ կիսուրը երեխաների հետ նստի մի ժամ, կամ հարսն էլ օգնի ծննդյան օրվա համար աղցան պատրաստել, շատ գոհ կլինեն երկուսն էլ...
    բայց եթե իրար հետ են ապրում, դա ընդունվում է որպես պարտականություն, բացի այդ վատ սովորությունները սկսում են աչք ծակել, ու առաջանում են բազում կոնֆլիկտներ...

    ես իմ ապագա սկեսուրին դեռ չեմ ճանաչում, բայց արդեն շատ հարգում... ու համոզված եմ որ մեր հարաբերությունները շատ ջերմ կլինեն... ես ինքս դրա համար ամեն ինչ կաշխատեմ անել...
    ուղղակի չպետք է մոռանալ, որ նա էլ է մայր, ու դաստիիարակել ու մեծացրել է ձեր սիրած տղամարդուն հենց էնպիսին, ինչպիսին նրան սիրում եք դուք... ու վատը նրան չի ցանկանա
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. #29
    Մշտական անդամ Annychka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.12.2007
    Գրառումներ
    104
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    իրարից առանձին ապրելը իրոք որ շատ ճիշտ է, ավելի ջերմ կլինեն հարաբերությունները, ավելի շատ կգնահատեն իրար համար արածները... օրինակ որ կիսուրը երեխաների հետ նստի մի ժամ, կամ հարսն էլ օգնի ծննդյան օրվա համար աղցան պատրաստել, շատ գոհ կլինեն երկուսն էլ...
    բայց եթե իրար հետ են ապրում, դա ընդունվում է որպես պարտականություն, բացի այդ վատ սովորությունները սկսում են աչք ծակել, ու առաջանում են բազում կոնֆլիկտներ...

    ճիշտ է.իրարից ապրելը լավ է ,բայց պարտադիր չէ…
    Եթե դու օրերից մի օր ամուսնանաս և առանձնանաս և քո եղբայրը (եթե իհարկե ունես) նույնպես ամուսնանա արդյոք՞ճիշտ կլինի որ նա քո ծնողից առանձին ապրի…
    (Ակնկալում եմ անկեղծ պատասխան)

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    բնական է, որ իրար հետ լեզու չեն գտնում... մենք մեր ծնողների հետ ապրում ենք ու էլի լիքը բաներում անհամաձայնություններ են լինում
    օրինակ, եթե մայրս բարկացած լինի ու ինձ ինչ ասես չասի, ես կմոռանամ երկու րոպեից, բայց հերիք է սկեսուրս թեթևակի թարս նայի, արդեն վիրավորական կլինի...

    իրարից առանձին ապրելը իրոք որ շատ ճիշտ է, ավելի ջերմ կլինեն հարաբերությունները, ավելի շատ կգնահատեն իրար համար արածները... օրինակ որ կիսուրը երեխաների հետ նստի մի ժամ, կամ հարսն էլ օգնի ծննդյան օրվա համար աղցան պատրաստել, շատ գոհ կլինեն երկուսն էլ...
    բայց եթե իրար հետ են ապրում, դա ընդունվում է որպես պարտականություն, բացի այդ վատ սովորությունները սկսում են աչք ծակել, ու առաջանում են բազում կոնֆլիկտներ...

    ես իմ ապագա սկեսուրին դեռ չեմ ճանաչում, բայց արդեն շատ հարգում... ու համոզված եմ որ մեր հարաբերությունները շատ ջերմ կլինեն... ես ինքս դրա համար ամեն ինչ կաշխատեմ անել...
    ուղղակի չպետք է մոռանալ, որ նա էլ է մայր, ու դաստիիարակել ու մեծացրել է ձեր սիրած տղամարդուն հենց էնպիսին, ինչպիսին նրան սիրում եք դուք... ու վատը նրան չի ցանկանա
    Ճիշտ է առանձին ապրելը լավ է,բայց պարտադիր չէ.
    Օրերից մի օր դու ամուսնանում և առանձնանում ես: Քո եղբայրը (եթե իհարկե ունես) նույնպես ամուսնաում է.արդյոք՞ ճիշտ կլինի,որ նա առանձին ապրի քո ծնողից:
    Վերջին խմբագրող՝ Annychka: 13.01.2008, 18:49: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #30
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարս-սկեսուր հարաբերություններ

    Մեջբերում Annychka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է առանձին ապրելը լավ է,բայց պարտադիր չէ.
    Օրերից մի օր դու ամուսնանում և առանձնանում ես: Քո եղբայրը (եթե իհարկե ունես) նույնպես ամուսնաում է.արդյոք՞ ճիշտ կլինի,որ նա առանձին ապրի քո ծնողից:
    Չնայած եղբայր չունեմ, բայց ճիշտ կլիներ, որ առանձնանային...
    հաշվի առնելով մամայիս հանգիստ ու խելոք բնավորությունը, գտնում եմ, որ հարսը մամայիս կյանքը կուտեր
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միջանձնային հարաբերություններ
    Հեղինակ՝ LisBeth, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 150
    Վերջինը: 04.12.2018, 01:31
  2. Անսեր հարաբերություններ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 11
    Վերջինը: 29.05.2015, 17:00
  3. Հայ-վրացական հարաբերություններ
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.11.2011, 10:28
  4. Հայաստանից հարս տանել
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 29
    Վերջինը: 31.10.2008, 20:12
  5. Ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 17.11.2007, 22:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •