User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Հայկական ավանդապատումներ

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    21
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկական ավանդապատումներ

    Արփա գյուղում քույր և եղբայր են ապրելիս լինում` Գրիգորն ու Մարիամը: Մի օր արաբները սպառնում են Գրիգորին ու պահանջում, որ նա ցույց տա ճանապարհը դեպի արևելք: Գրիգորը նրանց ցույց է տալիս մի ուրիշ ճանապարհ և մութ գիշերով թշնամուն նետում «Մեծ սարից» ցած:
    Հետագայում այդ վայրը, որ այդքան շատ թշնամու կյանք էր խլել, դառնում է սրբատեղի, և այնտեղ սկսում է աճել փշատենի: Փշատենու մասին սկսում են ասեկոսեներ տարածել, թե ով կտրի նրա ճյուղերից, կդատապարտվի մահվան: Սկզբնական շրջանում բնակիչները չէին հավատում, բայց ճյուղ էլ չէին պոկում: 19-րդ դարի կեսերին այստեղ է գալիս մի քահանա և, քաջատեղյակ լինելով դատաստանի ասեկոսեներին, պոկում է փշատենու ճյուղերից: Տունդարձի ճանապարհին քահանան ընկնում է էշից և մահանում: Փշատենին կա մինչ օրս, իսկ բնակիչներն ավելի լուրջ են վերաբերվում մահվան սպառնալիքին…

    http://www.armcamping.com

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.12.2010), einnA (19.12.2010), Gayl (19.12.2010), Malxas (29.12.2010), Moonwalker (19.12.2010)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    21
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը ունեցավ Սևան մոռացկոտ հարսի քար դառնալու հաշվին. կամ վանեցիները ասում են…


    Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել` անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը և ապա զգուշությանբ հարմարեցնում իր տեղում:

    Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն` մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում 4 կողմ. երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են` ասելով. «Քար դառնա` ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ հոսելով` դառնում է լիճ, որի երեսից հազիվ վեր է բարցրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը):

    Վանեցիներվ գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին` որոշելով, որ դա էլ մի Վան է: Բայց հետո, տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. « Սև Վան եկավ մեր գլխին, Սև Վան»: Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

    http://www.armcamping.com

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.12.2010), einnA (19.12.2010), Gayl (19.12.2010), Moonwalker (19.12.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    21
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կաթողիկոսը կատարել է քահանայի անօրինական խնդրանքը. Սբ Մարինեն կանգուն է մինչ օրս

    Աշտարակում ժամանակին եղել է մի երիտասարդ ունևոր քահանա, որը վաղաժամ զրկվել էր երեցկնոջից։ Նա կաթողիկոսից կրկին ամուսնանալու իրավունք է խնդրել։ Կաթողիկոսը, չկամենալով մերժել նրա ապօրինի խնդրանքը, մտածել է այնպես անել, որ քահանան, հասկանալով իր խնդրանքի անտեղի լինելը, հրաժարվի իր ցանկությունից։ Նա պատվիրել է նրան նախ մի եկեղեցի կառուցել, հետո ամուսնանալ։ Քահանան կատարել է նրա պատվերը, մեծ գումար ծախսելով և ճիգ ու աշխատանք թափելով,կառուցել է Սբ. Մարիանեն։ Երբ եկեղեցին պատրաստ է եղել, նա կրկնել է իր խնդրանքը և նոր պատվեր ստացել. շրջապատել եկեղեցու բակը ամուր ու բարձր պարիսպներով և միաբանության համար խցեր կառուցել։ Քահանան կատարել է նաև այդ պատվերը և ծախսել իր ողջ կարողությունը, իսկ ինքն էլ հասակ առել, ծերացել։ Եվ երբ այդ ամենից հետո նա իրավունք է ստացել ամուսնանալու, հրաժարվել է իր ցանկությունից և ապաշխարել՝ միաբան գրվելով իր եկեղեցուն և նրա եղբայրությանը։

    http://www.armcamping.com

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (19.12.2010), Gayl (19.12.2010), Moonwalker (19.12.2010), Նաիրուհի (19.12.2010)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    21
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ աղոթքներ էր Աստված ստանում Կեչառիսի վանքից

    Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի օր գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր-ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

    http://www.armcamping.com

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (19.12.2010), Gayl (19.12.2010), Moonwalker (19.12.2010), Լեռնցի (29.12.2010), Նաիրուհի (19.12.2010)

  9. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    21
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վա˜յ, այս Վայքը, վա˜յ, վա˜յ…

    Վայոց Ձորի մարզում` հրաբխի շերտերի տակ, 13 դար շարունակ թաղված է Մոզ քաղաքը: Տաթևցի Նիկոլայ Գևորգյանը պատմում է, որ Մոզը իր 10,000 բնակիչներով լուռ անց էր կացնում հերթական գիշերը, երբ վրա հասավ աղետը: Այն շրջանների բնակիչները, որոնց շրջանցեց լավան, սարսափահար գոռում էին «վա˜յ, վա˜յ, վա˜յ, վա˜յ…» Հետագայում նրանք տեղափոխվեցին ու հիմնեցին նոր քաղաք և նոր քաղաքը անվանակոչվեց Վայք:

    http://www.armcamping.com

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (19.12.2010), Moonwalker (19.12.2010), Լեռնցի (29.12.2010)

  11. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    21
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թերություններ գտնելու դարավոր մոլուցքը. մեղադրանք Կիրանցում…

    Քարագործ վարպետն ունենում է մի շատ ընդունակ աշակերտ: Նա մեն-մենակ կառուցում է Կիրանց վանքը: Ավարտելուց հետո կանչում է վարպետին իր առաջին աշխատանքը գնահատելու: Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է աշակերտին: Նա ամեն կերպ աշխատում է որևէ թերություն գտնել, բայց չի կարողանում: Երկար մտածելուց հետո, ասում է. «Կիրը անց ես կացրել…», ինչը նշանակում է որ վանքն ամուր չէ: Հուսահատ աշակերտն այդ մտքից ինքնասպան է լինում: Այդտեղից էլ վանքի անունը մնում է Կիրանց:

    http://www.armcamping.com

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.12.2010), Gayl (19.12.2010), Moonwalker (19.12.2010), Անտիգոնե (19.12.2010), Լեռնցի (29.12.2010)

  13. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    21
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խաչքարեր զինվորների շորերով. խաբկանք սրբատեղիում

    Ժամանկին թուրքերը հարձակվում են Գեղամ թագավորի վրա: Շատ քիչ զինվորներ ունենալով` նա այս խաչքարերին զինվորի շորեր է հագցնել տալիս, իսկ ինքը իր փոքրիկ խմբով կանգնում է այդ խաչքարերի առաջ: Թուրքերը, սա տեսնելով, կարծում են, թե իրենց դիմաց մեծ զորք է կանգնած և փախուստի են դիմում: Գեղամ թագավորը իր փոքրիկ խմբով ընկնում է նրանց ետևից ու բոլորին կոտորում:

    http://www.armcamping.com

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (19.12.2010), Moonwalker (19.12.2010), Նաիրուհի (19.12.2010)

  15. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    21
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է

    Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան: Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում.

    -Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս:

    Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին` կոտ:

    http://www.armcamping.com

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.12.2010), Gayl (19.12.2010), Malxas (29.12.2010), Moonwalker (19.12.2010), Նաիրուհի (19.12.2010)

  17. #9
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թշնամու հանկարծակի հարձակումներից զգուշանալու համար ժողովուրդը լեռան ստորոտին, հինավուրց վանքի գագաթին մի զանգ էր կախում, որն իր զոզանջները տարածում էր հեռու- հեռու, որպեսզի մարդիկ նախապես իմանային մոտալուտ վտանգի մասին: Լենկ -Թեմուրը հասնելով Արաքսի կանաչազարդ ափը, բարենպաստ դաշտավայրում իր բանակն է տեղադրում: Հաջորդ օրը զորքը պիտի արշավեր գյուղերը թալանելու հարուստներին և կոտորելու անմեղ ժողովրդին: Առավոտյան նրա վրանն է մտնում հայրենադավ մի իշխան և հայտնում է փրկարար զանգի մասին: Լենկ -Թեմուրը ընչաքաղցին առաջարկում է զանգն այրել, ինչի դիմաց նրան տալիս է շատ ոսկի և արծաթ: Հոգին ծախած դավաճանն իր համախոհների հետ գիշերով այրում է ժողովրդի « փրկչին», կրակի բոցերը լափում են զանգը՝ իսպառ կտրելով նրա զրնգուն ձայնը: Վանքի վանահայրը լսելով բոթաներ լուրը, բարձրանում է զանգակատուն և քաշում է ճոպանը, բայց կոչնակը լուռ էր...
    Թշնամու հանկարծակի գրոհից խուչապահար մարդիկ զարմացած հարցնում էին.
    - Զանգն ո՞ւր է, զանգն ո՞ւր է:
    Եվ իբրև պատասխան լեռներն արձագանքում էին. զանգը զո՛ւր է, զանգը զո՛ւր է:
    Ասում են այս տխուր պատմությունից է առաջացել Զանգեզուր պատմական անունը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Հայկական հոկեյ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 24.05.2010, 18:05
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •