User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Ազգայնական պոռթկում Մոսկվայում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Հայաստան-Վրաստան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ազգայնական պոռթկում Մոսկվայում

    Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվում է ոչ սլավոնական արտաքինով անձանց սպանությունների շարքը։ Մոսկվայի հարավում նախօրեին հայտնաբերվել է ծագումով ասիացի մի մարդու մարմին՝ դանակի վնասվածքներով և ոտքերի այրվածքներով։

    Ինչպես Интерфакс–ին հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը, մոտ 50–ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել են երեկ։ Ոստիկանության աշխատակիցները փորձում են հաստատել մահացածի անձը, դեպքի հանգամանքերը պարզվում են։ Մինչդեռ, ըստ լրատվամիջոցների, իրավապահ մարմինները չեն շտապում հետաքննել ազգային աստառով այսօրինակ սպանությունները, ինչը հանգեցնում է նման բախումների դեպքերի ավելացման։

    Հիշեցնենք, որ ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա հարձակումների թիվը Մոսկվայում կտրուկ աճել է ֆուտբոլային երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունից հետո։

    Ինչ է կատարվում Մոսկվայում? Հայերի կողմնորոշումը' Կովկաս կամ Ռուսաստան

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (19.12.2010), Jarre (20.12.2010), Աթեիստ (19.12.2010)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քանի ռուսները չեն ազատվել պուտինից, նրա մեծացրած անուղեղ նացիստները դեռ շատ հայ (ու ոչ միայն) կսպանեն:
    Ռուսների մեծամասնությունը հայերի նկատմամբ վատ չի տրամադրված, բայց փողոց դուրս է գալիս ոչ թե մեծամասնությունը, այլ պարապ թափառող ու ամբողջ օրը հարբող կենդանիները:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (20.12.2010), Jarre (20.12.2010), My World My Space (19.12.2010), Ձայնալար (20.12.2010), Ռուֆուս (20.12.2010)

  5. #3
    Լիարժեք անդամ Հայաստան-Վրաստան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.12.2010
    Ազա Բաբայան
    Անցած շաբաթ օրը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում տուժել են հայազգի երկու 15-ամյա պատանիներ:

    Գագիկը եւ Ռուբենը համադասարանցիներ են եւ երկու ռուս պատանիների, ադրբեջանցի եւ վրացի ընկերների հետ միասին դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում գտնվող սրճարաններից մեկում նշում էին Գագիկի ծննդյան օրը, եւ երբ դուրս են եկել սրճարանից, նրանց վրա անմիջապես հարձակվել է շուրջ 100-հոգանոց մի ամբոխ: Պատանիներին փրկել են ոստիկանները, նրանք ստիպված են եղել ամբոխից թաքնվել շտապօգնության մեքենայի տակ. այդ կադրերը կան ե'ւ YouTube-ում, ե'ւ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություններն են դրանք ցուցադրել:

    Գագիկի ռուս ընկերները փորձել են օգնել իրենց դասընկերներին, եւ ամբոխը հարձակվել է նաեւ սլավոնական արտաքին ունեցող այդ տղաների վրա:

    Հայ պատանիները չեն ուզում նշել իրենց ազգանունները` անվտանգության նկատառումների ելնելով: Ե'վ Ռուբենը, ե'ւ Գագիկը տանն են. Գագիկի վիճակը միջին ծանրության է` նա ունի վնասվածքներ եւ մի քանի շաբաթ կանցկացնի անկողնում: Առավել ծանր է նրանց ադրբեջանցի ընկերոջ վիճակը, ում մեջքից դանակահարել են:

    Ռուսաստանյան աղբյուրները հաղորդում են, որ հնարավոր է` չորեքշաբթի օրը արդեն կրկնվեն դեկտեմբերի 11-ի անկարգությունները, մասնավորապես` կա տեղեկություն, որ կովկասցիները ծրագրում են հավաք կազմակերպել Մոսկվայի կենտրոնական հրապարակներից մեկում: Շրջանառվում են լուրեր, թե Մոսկվա են ժամանում ռադիկալ երիտասարդներ կովկասյան հանրապետություններից:

    Համայնքային կազմակերպությունները, մինչդեռ, կոչ են անում դուրս չգալ նման հավաքների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մոկացյանը` հավելելով, որ կատարվածի մեջ մեղավոր են նաեւ պետական կառույցները, օրինակ` նույն այն կառույցները, որոնք ազգայնամոլներին թույլ էին տալիս անցկացնել տարբեր միջոցառումներ:

    «Ռուսաստանը` ռուսներին, Մոսկվան` մոսկվացիներին», «Մահ խաչիկներին» կարգախոսներով մոտ 10 հազար ազգայնականներ շաբաթ երեկոյան դուրս էին եկել Կրեմլին հարող Մանեժնայա հրապարակ: Ազգայնականները այս բողոքի ակցիան նախաձեռնեցին այն բանից հետո, երբ կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ զոհվեց «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը: Ի դեպ, զոհվածի ընկերը, ով նույնպես տուժել էր այդ կռվում, ազգությամբ հայ Սերգեյ Գասպարյանն է:

    Պաշտոնական տվյալներով` Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 32 մարդ:

    Հարկ է հավելել, որ անկարգությունները շարունակվել են Մոսկվայի մետրո տարբեր կայարաններում, երեկ եւ այսօր արձանագրվել են կովկասցիների եւ ասիացիների վրա հարձակումներ, որոնց հետեւանքով առնվազն երկու մարդ զոհվել է (նրանցից մեկը Ղրղըզստանի քաղաքացի է):

    Նման հավաքներ անցել են նաեւ ոչ միայն Մոսկվայում, այլեւ Սանկտ Պետերբուրգում եւ Ռոստովում:

    «Ռուսաստանյան հասարակությունը հղի է ֆաշիզմով, եւ այս համատարած երեւույթի դեմ պետք է պայքարել», - ասել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.12.2010)

  7. #4
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծքիով Ռուսաստանում վերջին ընդհարումները լավ կազմակերպված են: Կազմակերպիչները գլխավոր գտնվում են երկրից դուրս: Պետք է նշել այդ երկրներց ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Վրաստան և Լեհաստան : իսկ Ռուսաստանի ներսում դավաճաններից մեկը օրինակ Նեմցովնա, որը երկիրը ենթարկելով ահռելի թալանի հիմա ձևանում է իբր ընդդիմություն, սակայն հսակայկան փողեր է ստանում դրսից, օրինակ մեր հարգարժան Բերեզովսկուց: հաջորդ հետաքրքիր հանգամանքը երկրում տիրող ահավոր կոռուպցիան է, փաստացի ընդհարումների պատճառ է բերվում իրավապահ մարմինների ոչ ճիշտ գործողությունները: Իհարկե սա կարելի է հասկանալ, սակայն մասշտաբային առումով, այսպիսի ցնցումները չեն կարող պատահական լինել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (19.12.2010)

  9. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ուրեմն պուտինը էս 10 տարի դրանց պահում մեծացնում էր, որ թողներ դրսի՞ց ղեկավարեին: Մի անգամ էլ հիշեցնեմ որ չի մի երկրում այնքան անպատիժ հայ (ու ընդհանրապես կովկասի) չեն սպանում, ինչքան ռուսաստանում: Ու դրա համա մեղադրել դրսի ուժերին առնվազն միամտություն է:
    Պարզապես շատ հարմար է երկում առկա պրոբլեմներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար պարբերաբար նման «շոուներ» սարքել:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.12.2010), Արևածագ (19.12.2010), Ձայնալար (20.12.2010)

  11. #6
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն պուտինը էս 10 տարի դրանց պահում մեծացնում էր, որ թողներ դրսի՞ց ղեկավարեին: Մի անգամ էլ հիշեցնեմ որ չի մի երկրում այնքան անպատիժ հայ (ու ընդհանրապես կովկասի) չեն սպանում, ինչքան ռուսաստանում: Ու դրա համա մեղադրել դրսի ուժերին առնվազն միամտություն է:
    Պարզապես շատ հարմար է երկում առկա պրոբլեմներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար պարբերաբար նման «շոուներ» սարքել:
    Հարգելիս, իսկ կարող ես ասել օրինակ ռուսական ընդդիմությունը ում փողերովա ապրում, լավ ասենք նրանց ունեցվածքի 90 տոկոսը թալանված փողերն են, բա էն 10 տոկոսը, բացի այդ ոչ մեկ անգամ բացահայտվել են ռուսաստանում անօրինական գործողությունների համար շրջանառվող փողերի մասին, դրանց հետևում կանգնած են եղել շատ հայտնի պետություններ: Ես չեմ ասում Պուտինը սուրբա, բայց այն փաստը, որ արտաքին թշնամիները քիչ չեն էդելա փաստ:

  12. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այսինքն ինչա թե ռուսաստանը լիքը արտաքին թշնամի ունի, ուրեմն ինչ ներսում եղավ մեղավոր են դրսի թշնամիրները, չէ՞:
    Մեր մոտ էլ մարտի 1-ից հետո էդ կռուտիտը մտցրին, սեփական ապաշնորհ քաղաքականությունն արդարացնելու համար:

    Իսկ որ իրանք մեղմ ասած ապաշնորհ են, դա վաղուց ա երևում իրանց ֆորումների քննարկումներից ու պուտինի մասին ժողովրդի կարծիքից:
    Էն աստիճանի ես հասել, որ հասարակական կազմակերպությունները դիմել են օլիմպիական կոմիտե, որ ռուսաստանից հետ վերցնեն ձմեռային օլիմպիադա անցկացնելու իրավունքը: Չնայած սա արդեն թեմայից դուրս ա:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.12.2010), Արևածագ (19.12.2010)

  14. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ենթադրում եմ, որ այս բաժնում գրողներն իմ օրագիրը հաստատ չեն կարդում, այդ պատճառով մի անգամ էլ եմ դնում գրածս.
    Նորից...
    Երկյուղի ու անորոշության մթնոլորտ, երբ ներսումդ սարսափի որդը գլուխ է բարձրացնում ու ո'չ մի բանի մասին չի թողնում մտածել, բացի մեկից. «Հանկարծ երեխեքիս բան չպատահի՞»:
    Մարդը, որ գլուխը կախ սուսուփուս ապրում է, անընդհատ ծայրահեղ զգուշությամբ, որ չլինի թե հանկարծ պատահաբար ինչ -որ մեկի ոտքը տրորի, ում ամեն ծնողական ժողովի հեղեղում են երախտագիտությամբ՝ երեխաների վարքի ու դաստիարակության առիթով, պիտի հանգիստը կորցնի ու գիշերները տագնապից չկարողանա քնել:

    Որովհետև մի տարի հետո ընտրություններ են: Պիտի հնարավորինս պղտորել ջուրը, կեղտոտել, որ մարդիկ համաձայնեն «միակ ու անփոխարինելի բռունցքի» անհրաժեշտությանը, միայն թե կոշմարներին վերջ տրվի:

    Ավտոտնակներում կանգնած ու տարիներով չքշվող ավտոները անպայման պիտի ապահովագրվի, որովհետև պետբյուջեն ակնկալվող փողը չի հավաքել: Բնակարանները պիտի ապահովագրվեն ու անշարժ գույքի հարկ պիտի մտցնել՝ շուկայական գնի տոկոսային հարաբերությամբ: Հունվարի մեկից քսան տոկոսով թանկանում են բոլոր կոմունալ վճարումները: Օլիգարխները դիմել են աշխատանքային շաբաթը 40 -ից 60 ժամ հասցնելու առաջարկով: Բենզինը թանկանալու է ամեն տարի՝ իբր մի ռուբլով: Պետական ճանապարհներով անցնելու համար փող պիտի վճարես: Մի անգամ արդեն վճարել ես, քո տված հարկերով այդ ճամփան սարքել են, հիմա պիտի տան մի «լավ տղու» քո հաշվին սարքած պետական ճամփան, ինքն էնտեղ արգելափակոցը պիտի դնի՝ փողերը հավաքի: Մ 5 Դոնը, դեպի ծով տանող: Սկզբի համար Մ 5 ը, հետո չի բացառվում, որ ավտոդ ավտոտնակից մի մետր հանելու համար պիտի վճարես: Ամեն ինչ տեղի ինքնակառավարման թաղա, գյուղա, քաղաքա պետի հայեցողությամբ:

    Ժողովրդի կեսը աղքատ է կամ աղքատության շեմին կանգնած: Գյուղերում անասունները կոտորվում են կերի բացակայությունից, կարտոֆիլն արդեն 40 ռուբլի , բայց ասել են՝ սպասեք 70-ին:
    Մարդկանց կյանքն էս անձյուն ձմեռվա նման գորշ է ու վերջը չի երևում:

    Ո՞վ է մեղավոր:

    Իհարկե կովկասցիները, մեկ էլ փողոցներն ավլող ուզբեկներն ու տաջիկները: Ծեծե'ք, սպանե'ք, վռնդե'ք իրենց ու Ռուսաստանում նիրվանա կհաստատվի:

    Իզուր չեն գրել, թե պատմության անիվը պտտում են ստահակներն ու խաբեբաները:
    Իշխանությունը մինչև ֆուտբոլի 18 թվի առաջնությունը պահելու համար մի քանի հարյուր, կամ թեկուզ հազար մարդն ի՞նչ է, որ «մատաղ» չարվի:
    Այսպես եղել է ու այսպես լինելու է միշտ:
    Կասկածներս, թե դա իշխանությունների կողմից հրահրվող ակցիաներ են, քանի անգամ հաստատվել են օրերս: ԴԱՄ ն ասաց , թե խստացվելու են օրենքները ամեն տեսակ երթերն ու ցույցերն արգելելու համար, Իսկ ՎՎՊ ն էլ՝ «վաղը- մյուս օրը, եթե վիճակն էսպես բարձիթողի մնա, լիբերալ- դեմոկրատնե՞րն են մորուքները սափրելու, գնան կասկա հագնեն, օմոնի ու միլիցիայի փոխարեն կանգնեն էդ ցուցարարների առաջ»:
    Էլ չեմ ասում, որ երեկվանից յութուբում կա Տամբովի ԵՌ ի երիտասարդական թևի «Նաշիի» ղեկավարի նկարը միտինգի ժամանակ՝ ցուցանակ բռնած, հետո մի կովկասցու թևն ընկած, միլիցիայի պաշտպանության ներքո քայլում են: Իմիջիայլոց, ռուս ազգայնականներից մի հայտնի անուն է հիմա հոլովվում՝ Լյովա Արզումանյան: Մի հարցնող լինի՝ դու ո՞նց ես ընկել դրանց մեջ...
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 19.12.2010, 22:43:

  15. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (20.12.2010), einnA (20.12.2010), Jarre (20.12.2010), matlev (20.12.2010), My World My Space (19.12.2010), Norton (19.12.2010), Rammstein (20.12.2010), Tig (20.12.2010), Աթեիստ (19.12.2010), Գեա (19.12.2010), Նաիրուհի (19.12.2010), ՆանՍ (20.12.2010), Ջուզեպե Բալզամո (20.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սառնասրտության «պոռթկում»...
    Հեղինակ՝ karalyok, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.10.2011, 11:01
  2. Հիստերիա, զայրույթի պոռթկում
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 28.07.2011, 20:15
  3. Ահաբեկչություն Մոսկվայում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 29
    Վերջինը: 02.04.2010, 00:28
  4. Մոսկվայում բախվել են ադրբեջանցի և հայ ուսանողները...
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 03.05.2007, 16:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •