User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Էդուարդ Գրիգորյան - Վտարանդիներ (հատված)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    17.12.2010
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

    27 սեպտեմբերի Paris

    Երեք շաբաթից ավել է ինչ Փարիզում եմ՝ Սորբոնում,-գրում էր երբեմնի ոասնողուհիս,- ուրախությունս անսահման, տրամադրությունս նախանձելի, որ հաջողվեց գտնել ձեզ: Երեք տարուց ավել ոչ մի լուր ձեզանից: Նույնիսկ հայտնի չէր թե որտեղ եք, որ երկրում: Խոստացած գիրքն ավարտեցիք թե ոչ: Սորբոնում ուսումնասիրում եմ արևելյան միստիկ, կրոնական փիլիսոփայության ազդեցությունը արևմտյան արվեստի՝ մասնավորապես թատրոն, գրականություն վրա, խորացնում այն, ինչի հիմքը իմ մեջ գցել էք դուք:

    Իրեն:



    10 հոկտեմբերի Paris

    Չեք պատկերացնում, որքան հաճելի, տեղին էր ձեզանից նամակ ստանալը, այս ամպամած ու տաղտուկ օրվան, երբ անձրևի կաթիլները թեքությամբ ու համաչափ ռիթմով թակում են պատուհանները, որի ետևում ոանայնորեն աղմկում է աշնան քամին՝ թախիծ սփռելով էությանդ մեջ, անտանելի թախիծ, երբ առողջ մտքերն անվերադարձ թողել են ուղեղդ, թափանցող ընկճվածության մտավախությունից և ձեր նամակը՝ ջերմացնող հոգիս, հարազատ ձեր հոգուն...
    Գուցե առաջնահերթ հիմնախնդիրներից մեկը նրանում է, որ բացարձակապես ամեն ինչ գտնվում է շարժման մեջ, անընդհատ շարժման, և ուղեղի հարցադրումները հաճախ ընկնելով ուրիշ ժամանակահատված կորցնում են նշանակումը, քանզի փոփոխված են բոլոր նախապայմանները...
    Երեկ Վենսենյան անտառում՝ ի միջի այլոց եղանակը հրաշալի, ժամանակն անցավ աննկատելի, սովորած մի քանի կարևոր շարժումներ և վարժություններ կարողացա հնարավորին չափ հղկել: Վարժություններն ամբողջովին պտտվում և կենտրոնացած են Գ.Ի.-իեռանկյունու գաղտնագրի բացահայտման շուրջ:

    Կենտրոնների ֆունկցիան
    Բնազդա-Շարժական. Ինքնաբերական կրկնօրինակում և ռեֆլեքսներ: Ամենօրյա մանր ցանկություններ, հետաքրքրասիրություն, խորամանկություն:
    Էմոցիոնալ-Սեռական. Կույր անասնական սեր, խանդ: Հաճույք գործողություններից, բարոյական, դավանական հույզեր, իմանալու և հասկանալու ցանկություն:
    Ինտելեկտուալ. Ստեղծագործական միտք, մտավոր մեկնաբանություն, սեքսի հանդեպ ձևականություն:
    Վարժություններն ու գործողություններն հիմնականում ուղղված են նշված եռանկյունու՝ մարդկային տարբեր կենտրոնների համաչափ զարգացման, հարմոնիկ համագործակցությունների վրա, երևի Մեերխոլդյան բիոմեխանիկայի և Բրուկյան ինտուիտիվ օրգանիկայի ակունքները գալիս են հենց այդտեղից: Բրուկյան թատերային որոնումները, նույնպես կենտրոնացած երեք բևեռային տարրերի շուրջ՝
    Էներգիա.
    Շարժում.
    Փոխհարաբերություն.
    Երևի կարելի է ներկայացնել, որպես էներգիայի շարժում, ուղղակի շարժում, փոխհարաբերություն հենց դերասանների, դերի և դերասանի՝ դերասանի և դահլիճի միջև, որտեղ շարժումը դերասանի գործողության արդյունք չէ՝ քանզի դերասանը չի ստեղծում շարժում, այն ինքնուրույն թափանցում է նրա միջով:
    Բրուկյան բազմաթիվ վարժությունների նշանակումը այն իրավիճակի զարգացումն է, երբ միտքը, մարմինը և զգացմունքը ազատելով դերասանին ուղեղի ավելորդ եռանդուն գործողությունից ու կենտրոնացումից, ամբողջանում՝ իսկ դերասանը գտնելով ներքին հարմոնիա ինքն իր հետ, դառնում է տրանսցեդենտալ գոյություն և ոչ թե մասնատված էություն: Կա մեծ ցանկություն, գտնել և բացահայտել Բրուկյան թատերային տարածքի և Գ.Ի.-ի եռանկյունիների կապը, հաշվի առնելով, որ Բրուկը տարիներ շարունակ զբաղված էր Գ.Ի.-ի գրքերից մեկի կինոբեմականացմամբ:

    Իրեն.



    Տևական լռությունն ու ինքնակենտրոնացման հարող թմբիրն ընդհատվեց ճաղակալված դռան ճռնչյունից, ապա ներս խոթելով երիտասարդ մի աղջկա, դուռն անմիջապես փակեցին:
    -Սրիկաներ,- գոռաց աղջիկը,- սրիկաներ, վերադարձրեք անձնագիրս,- ապա երկու ձեռքով բռնեց ճաղակալված դուռն ու սկսեց թափահարել:
    -Հանգստացիր,- դիմեցի աղջկան,- հանգստացիր, գոռալով ոչնչի չես հասնի:
    Աղջիկը կարճատեսության պատճառով կկոծեց աչքերն ու հեռու անկյունում, կուչ եկած գտավ ինձ:
    -Ինչ անեմ հապա:
    -Ոչինչ: Ուղղակի հանգստացիր: Սպասիր:
    -Հեշտ է ասել հանգստացիր: Սրիկան երեկ մոտեցավ, անձնագիրս ստուգելուց հետո, առաջարկեց, որ մինէտ անեմ նրան շքամուտքում, երբ հրաժարվեցի, անձնագիրս խոթեց գրպանն ու հեռացավ, իսկ այսօր, անձնագիր չունենալու պատճառով, քարշ տվեց, բերեց այստեղ: Պեդերաստ շան որդի:
    -Մի մեղադրիր, գուցե տվյալ պահին նա, ինքը չէր:
    -Դե՜, դու էլ հո չասիր,- ծոր տվեց նա:
    -Սխալ է ենթադրել, որ մարդ միշտ նույնն է մնում: Նա երբեք երկարատև նույնը չի լինում, անընդհատ փոփոխվում է:
    -Եվ ինչ:
    -Եթե մեկ ուրիշին պատմես նրա՝ ասենք նրա արարքը, կհակաճառի, պատճառաբանելով, որ նա հրաշալի անձնավորություն և նման արարքի ընդունակ չէ, և ճշմարիտ, որովհետև արարքն իրականում պատկանում է ոչ թե նրան, այլ ուրիշին, որն ապրում է նույն մարմնի մեջ, իսկ նույն մարմնին պատկանող մեկելի արարքներն առհասարակ, ընդհանուր բան չունեն առաջինի և երկրորդի հետ և զարմանալի չէ, որ մարդիկ ստում են ամենուր, քանզի կորած է կապը, սինթեզող բանալին և բարդույթավորված նման քաոսով, փորձում են ճիշտ խոսել սովորել՝ բավականին դժվար, կարծես անիմաստ զբաղմունք, հաշվի առնելով, որ մտածածին սուտն անշուշտ հազվադեպ և մարդիկ անառարկելի համոզված են, որ հիմնականում բացարձակ ազնիվ են, բայց դա խաբկանք է, քանզի նրանք ստում են, երբ խաբում և երբ ցանկանում են ճշմարիտ լինել և ոչ մի արտառոց բան, որ այն պահանջում է քրտնաջան աշխատանք: Միայն որոշումը բավական չէ, ճիշտ խոսելու համար հարկավոր առաջնահերթ գտնել հավասարակշռող ուղղին, ամրապնդել ներքին հարմոնիան, ճշմարիտ ԵՍ-ը, ճիշտն ու կեղծիքը, սեփական հոգու հեռավոր անկյուններում որոնել, գտնել:
    -Վաղուց ես այստեղ:
    -Որտեղ,- չհասկացա ես:
    -Խցում, էլ որտեղ:
    -Ինչու:
    -Դե նմամ մտքերն անշուշտ առաստաղից չեն ծնվում:
    -Չեմ կարծում, որ դրսում նույնպես խցում չենք,- քմծիծաղ տվի ես:
    Քմծիծաղս բարկացրեց նրան: Ամուր բռնելոով դուռը, սկսեց ամբողջ ուժով թափահարել, գոռալ:
    -Սրիկաներ...
    -Հանգստացիր,- աղմուկից արթնացավ հատակին փռված կինը,- հանգստացիր, միևնույն է երեք ժամից ազատ են թողնելու:
    -Ով ասաց:
    -Երեք ժամից ավել չեն կարող պահել,- նոր հարմար դիրք ընդունելով մրթմրթաց հարբած տիկինն ու նորեն խորասուզվեց քնի մեջ:
    -Ճիշտ է ասում, ամենաուշը երեք ժամից թողնելու ենն, հանգստացիր, աշխատիր բացասակն զայրութը, էներգիան, որ կուտակված է մեջդ, ճիշտ օգտագործել, քանզի լիցքը, էներգիան լինի բացասական կամ դրական, հզոր ուժ է մարդու համար, հարկավոր չէ դես, դեն շաղ տալ: Պահիր, փայփայիր այն: Եվ ամենակրևորը, ուր ես շտապում:
    -Դուրս: Ազատություն:
    -Իսկ կա դրսում ազատություն կոչվածդ:
    -Չհասկացա: -Մենք փնտրում ենք ուրիշի առաջարկած բարիքներ, մեքենաբար հետևում նրան, ով բարեկեցիկ կամ հոգևոր ապրելաձև է առաջարկում, ընդդիմանում քաղաքական դիկտատուրաին՝ խոնարհվելով կռքերի, հեղինակությունների առջև, թույլատրելով նրանց ապականել մեր կյանքը: Մշտական պահանջ ղեկավարների, ուսուցիչների, գրքերի, սրբերի: Լսել օտար պատմություններ ու բավարարվել: Ապրել թելադրանքով, ուրիշի բառերով՝ ենթարկվելով իրավիճակներին ու շրջապատին: Հանրաին սեր, հանրաին երջանկություն, հանրաին մենակություն, հանրորեն մեղավորների որոնում-բացահայտում ու ատելություն: Հետևանքներ՝ համատարած ազդեցության և ոչ մի բան ինքնուրույն, յուրահատուկ, հեռու...հեռու ներսից եկող՝ պարզ և լուսավոր:
    -Եվ ինչ: Պետք է լինել ազատ այդ ամենից:
    -Այո:
    -Ամեն ինչում:
    -Ամեն ինչում:
    -Նույնիսկ արարքներում:
    -Նույնիսկ արարքներում:
    -Ասել է, կարելի է սպանել:
    -Ոչ:
    -Ինչու: Ես այդ պեդերաստին կսպանեի...
    -Սպանելիս, արդեն ազատ չես: Խանդ, ագահություն, ատելություն, նախանձ՝ զգացմունքներ, որոնք դրդում են այդ քայլին, ուր մնաց ազատություն ասածդ, երբ լիքն ես նման ախտով:
    -Նույնիսկ այդպես: Ինձ թվում էր, փոխելով սեռական զուգընկերներիս, ազատ էի արարքներումս:
    -Միայն թվում էր:
    -Պարզ : Կրքի, հետաքրքրության, ադրենալինի անսպառ պահանջ: Ինչ անեմ հապա: -Հսկայական մութ սենյակում, ես վառեցի միակ լուցկու հատիկը, այն չի կարող անընդհատ լուսավորել, բայց բավական է, որ հասցնես հայտնաբերել, հաստատել դռան առկայությունն ու հիշելով, կողմնորոշվելով մթության մեջ, շարժվես դեպի ելք: Չգիտեմ, որքանով է այս ամենը քեզ անհրաժեշտ: Ապրիր ինչպես կարող ես: Նույն ճանապարհը կարող է լինել օգտակար մեկի և սպանիչ մեկելի համար:
    -Քեզ ինչու են գցել այստեղ:
    - Նվաստացուցիչ է,- շարունակեց նա:
    -Ինչը:
    -Որ կալանքի տակ ես:
    -Ինձ համար, ոչ:
    -Քեզ համար իհարկե ոչ, ինձ համար, մեզ բոլորիս համար է նվաստացուցիչ, որ դու այստեղ, կալանքի տակ ես միայն այն պատճառով, որ ռուս չես:
    -Հանգստացիր:
    -Եվ ինչու պետք է բոլորը ռուսնըր լինեն:
    -Հանգստացիր:
    -Տուգանք ես վճարելու,- հարցրեց աղջիկը,- ինչքան:
    -Երեք հարյուր,- արթնանալով, կիսանստելով տնքաց տիկինը:
    -Այդքան ունես:
    -Ոչ:
    -Հապա ինչ ես անելու:
    -Չգիտեմ:
    -Սարսափելի բան չկա,- առոգանությունից դուրս խոսեց հարբածը,- մի երկու օր պահելուց, կտեսնեն, որ վճարելու ընդունակ չէ, մի քանի անգամ գլխին կտան, կթողնեն...






    (շարունակելի)


    Վտարանդիներ
    Էդուարդ Գրիգորյան

    2003-2004 թթ.
    Մոսկվա
    http://grig-arian.com
    Վերջին խմբագրող՝ Grig-Arian: 25.12.2010, 02:37:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարպ Խաչվանքյան եւ Սվետլանա Գրիգորյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 12.05.2014, 23:48
  2. Հովհաննես Գրիգորյան
    Հեղինակ՝ Raf, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.03.2013, 15:36
  3. Վիոլետ Գրիգորյան
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 147
    Վերջինը: 02.02.2012, 00:29
  4. Պոեզիա. Էդուարդ Հախվերդյան
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 20.03.2010, 10:13
  5. Պոեզիա. Էդուարդ Հարենց
    Հեղինակ՝ snow, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 18.12.2009, 00:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •