Ինձ թվում է, որ նախ պետք է Մարինային ինչպես հարկն է, «տեղը-տեղին» տեղեկացնել, որ նա քեզ դուր է գալիս, և երբ զգաս, որ նա դա իրոք հասկացել է և նրա կողմից էլ դրական զգացմունք կա, այդ ընկերուհուն տեղեկացնել այն մասին, որ, մեղմ ասած, Մարինան քեզ ավելի է դուր գալիս: Ու երևի լավ կլիներ այդ երկրորդ քայլն անելուց առաջ խորհրդակցեիր Մարինայի հետ. նա, իր ընկերուհուն ավելի լավ ճանաչելով, գուցե ավելի ճիշտ լուծում կառաջարկի: Միգուցե ավելի լավ կլինի, որ հենց ի՞նքը խոսի ընկերուհու հետ…
Չգիտեմ: Կարծում եմ՝ քո փոխարեն ես այսպես կվարվեի: