Ուրեմն պատմում եմ այսպիսի մի պատմություն և սպասում օգնության.

5 օր առաջ գնում էի Ծաղկաձոր քավորիս և նրա կարատեի խմբի հետ.ես հիմա չեմ պարապում սակայն 2 տարի առաջ պարապել եմ և շատ մարդկանց այդտեղից գիտեմ. Գնալով էնտեղ տեսա մի տղայի իմ զուգահեռ դասարանից, որին տեսել եմ բայց անունով չեմ ճանաչում. երբ որ հասանք Ծաղկաձոր, հանդիպեցի մի աղջկա, որը ինչպես պարզվեց մեր հետ էր եկել. Այդ աղջիկը իրա ընկերուհու հետ երբ նստած էր ֆոե-յում ինձ հարցրեց "դու 7բ-ից ես" ասեցի "հա դու ինչ գիտես՞" ասաց որ նա նույնպես մեր զուգահեռ դասարանից է (ինչ ամոտ էր չէի ճանաչում ).էտ ընկերուհին էլ էր իրանց դասարանից. 3 հոգի նույն դասարանից էին. երբ որ Հայկի (զուգահեռ դասարանի այդ տղայի) հետ մոտիկացա հարցրեցի, թե ում ա հավանում, պատասխանեց Մարինային (այդ աղջկան). ճիշտ ասաց սկզբում էդ աղջիկը իմ դուրն էլ եկավ սակայն հետո որ իմացա Հայկոն իրանա սիրում փոշմանեցի. Բայց զգացվում էր որ Մարինան իմ հանդեպ անտարբեր չի.3 օրը Հայկը ինձ ու իմ մեծերից մեկին խնդրեց, որ գնանք Մարինայից հարցնենք թե արդյոք նա գիտի որ Հայկը սիրում ա իրան.Նա պատասխանեց "այո" սակայն նա տանել չի կարող նրան. Երբ որ իմ մեծը ուզում եր Մարինային հարցներ թե ինչ կարծիքի ես Նարեկ-ի մասին ես նրան չթողեցի, սակայն Մարինան դա նկատեց և երեկոյան եկավ իմ սենյակ (ընկերուհու հետ) և հարցրեց թե ինչ էր ուզում ասել Հովսեփը (իմ մեծը) ես ասեցի թե հեչ, դա Հայկի մի արտահայտություն էր որ պետք էլ չի իմանալ (2 օրա ինչ ճանաչում եմ, համել ընկերուհու հետ էր ինչ ասեի ).Նա պատասխանեց թե "ես կարծում եմ դու ավելի լուրջ բան ես մտադիր ասել" և այնպես ասաց կարծես խոսում էր սիրո մասին (իմ և նրա միջև եղել էր սեր առաջին հայացքից). Երբ որ եկանք Երևան sms էր գրում ինքն էլ և ինչը ինձ ամենից շատ զարմացրեց ընկերուհին էլ. Հիմա մի հարց. ո՞նց առանց ընկերուհուն վիրավորելու ասեմ, որ իմ դուրը Մարինան է գալիս…Եվ այնպես, որ չնեղանա ու գնա նրան սրսկի՞՞՞…