քայլում էինք օպերայի մոտով ես ու ընկերուհիս, մեկե մի հատ դեռահաս մոտեցավ ու ընկերուհուս մի հատիկ վարդ տվեց, ընկերուհիսե բանից բե խաբար վերցրեց: Հմի եկելա իմ կողքով կամաց քայլումա ու ասումա` ԱԽՊԵՐՍ ՊՏԻ ՎՃԱՐԵՍ: Խանութում տված մանրը դրամապանակիս մեջ չէի լցրել, գրպանս էր: Հանեցի 200 դրամ տվեցի ասի ԱՆ ԳՆԱ: Ու շարունակում ենք քայլել: Էկավ հետևներիցս, թե բա ՔԻՉԱ ԷՍԻ, ԷԼԻ ՊՏԻ ՏԱՍ: Ասում եմ չունեմ չկա էլ, գնա ստեղից: Նորիցա կպել, թե չէ որ չէ, պտի տաս: Տեսա, որ էլ հնարավոր չի սրանից պրծնել, մի հատե 200 տվեցի: Էլիա գալիս, թե ՔԻՉԱ ԱԽՊԵՐՍ ԻՄ ՎՐԱ ԷՍՔԱՆԻՑ ՇԱՏԱ ՆՍՏԵԼ: Կատաղեցի վրեն գոռգոռացի, էլի չէր գնում, թե էլի պտի տաս: Էս ընկերուհիս շփոթված նայում է, ես չեմ կարում պրծնեմ սրանից: Նեռվայնացա, ձեռս տարա գրպանս մի բուռ կոպեկ հանեցի շպրտեցի բուռը, թե ԱՆ ԱՐԱ ՄԵՆԱԿ ԹԵ ԳՆԱ ՍՏԵՂԻՑ, : շրջվա, որ գնայի, հետևիցս եկավ, ասումա ԱԽՊԵՐՍ 50 դրամե պտի տաս: Այ ըտե էլ չդիմացա, գոռալով վրեն գնացի, ընկերուհիս ինձ պահեց, ծաղիկը հետ տվեց: Հետո էտ տղեն հանեց, որ փողը հետ տար, կատաղությունից խփեցի ձեռին սաղ թափվեց էս ու էն կողմ:
Գիտեմ, շատերի մոտա սենց բան պատահում, ինչ էք անում էտ դեպքերում;
Էջանիշներ