Բայց եթե էդ երեխաների մեծ մասը իրենց նկարները նվիրում են, այսինքն շահույթ չկա, էլ խի՞ պիտի իրանց շահագործեն![]()
Բայց եթե էդ երեխաների մեծ մասը իրենց նկարները նվիրում են, այսինքն շահույթ չկա, էլ խի՞ պիտի իրանց շահագործեն![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Շահագործելու միտքը իմ մոտ էլ ա եղել:
Մի անգամ, գիշերը 2-ի կողմերը շրջանային էի, սովածացել էինք ու էդ մասերում մի հատ բացօդյա շաուրմայանոց էինք գտել: Միակ էդ ժամին աշխատող տեղն էր, կանգնած ուտում էին, էդ երեխեն մոտեցավ նկար առաջարկեց: Փող տվեցինք, նկարն էլ իրան նվիրեցինք, մի հատ էլ շաուրմա առանք տվեցինք, գնաց: 10-11 տարեկան էր երևում, փոքր-մոքր քյորփա էր... Ու գիշերվա հազարին փողոցում:
Բայց եթե էդ երեխան իսկապես էնպիսին է, ինչպիսին նկարագրում են բոլորը, ապա ինձ թվում է՝ ինքն իրեն ավելի լավ կզգա, եթե գումարը տալով՝ նկարն էլ վերցնեն մարդիկ, էդպես բացի փող ստանալուց, իրեն նաև արժեքավոր կզգա, էլի։ Հասկանում եմ, որ նկարը չվերցնելով՝ մարդիկ ուզում են լավություն արած լինել երեխային, բայց դե մյուս կողմից էլ ոնց որ դրանից դուրս է գալիս, որ նկարը բանի պետք չի, չես ուզում։ Եսիմ։
Ժող, շահագործելու պահը մի քիչ լավ չեմ պատկերացնում տվյալ դեպքում։ Ո՞նց պիտի շահագործեն։ Հաշվի առնելով, որ նկարները զուտ երեխայի նկարած են, այսինքն՝ չգիտեմ ինչ մեծ արժեք ունենալ չեն կարող, ապա դրանց համար ինչքան գումար էլ ստանա, պիտի որ շահած լինի, չէ՞։ Չեմ պատկերացնում, որ էնքան քիչ տան, որ օգուտ չունենա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Universe (20.12.2010)
Ասածս դեպքը առաջին անգամն էր, երբ էդ երեխան ինձ մոտեցել էր: Դրանից առաջ ոչ լսել էի իր մասին, ոչ էլ տեսել: Առաջին մտքիս եկածն էն էր, որ փող ա հավաքում, ուղղակի ուզելու տեղն էլ ինչ-որ մի բան ա առաջարկում, ֆիկտիվ էլի: Դրա համար հետ տվեցի: Ինձ գիշերվա էդ ժամին իր փողոցում գտնվելն էր զարմացրել: Ամաչկոտ էր թվում` "Սոված ե՞ս" հարցիս ոչինչ չէր պատասխանում, վախենալով էր վերցնում գնածս շաուրման... Եսի՞մ, պահվացքը նման չէր մեր բռի ու նագլի մուրացկաններին: Ու նենց չէր, որ աղջիկ կար հետս, կամ նման մի պատճառ, որ մոտենա ու էդ հանգամանքը օգտագործելով նաղդի իր նկարը... 2-3 տղերքով էինք:
Ան ջան, մի քանի հոգի են էդ երեխաները, ու բոլորն էլ վաճառում են իրարից ընդհանրապես ոչ մի բանով չտարբերվող, լրիվ նույն ոճի, լրիվ նույն ներկերով, գույներով, նույն թղթերի վրա նկարված նկարներ: Բոլորը իրենց լրիվ նույն կերպ են պահում: Էդ երեխաներին աշխատացնում են ուղղակի:
DIXIcarpe noctem
Նկար վաճառող տղայի ես էլ եմ բազմիցս հանդիպել (չեմ հիշում` մի հոգի էր, թե` տարբեր)` չնայած նկար չեմ գնել: Ամեն դեպքում ասեմ, որ շատ նորմալ մարդու տպավորություն եմ ստացել: Չգիտեմ` շահագործում են, թե չեն շահագործում, ամեն դեպքում այդ տղաները մարդկանց գլխին չեն սարքում ու ստոր քայլերի չեն դիմում, իսկ էս թեման հենց նման բաների մասին է:
Էտ էլ քիչ լավ խելացի երեխեք են, ես կոնկրետ մեկին եմ հա տեսնում, մի անգամ լսում էի, թե մի ռուս զբոսաշրջիկի հետ ոնց էր խոսում, զարմացա: Էնքան վարժ, առանց ակցենտ ու գիտակ: Իրանք ինձ համար համակրելի են, բայց նկար մեկ անգամ եմ գնել ու վերջ
Ինչ վերաբերում է ծաղիկ նաղդողներին, նեռվերիս վրա են ազդում ու տենց դեպքերում տղաների ընկերուհիներին կոչ եմ անում մի քիչ քթի ծակ ունենալ, որ հենց իրանք էլ ցրեն:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Էդ երեխաներին շահագործում են, առաջ էլ էի մտածել էդ մասին, բայց երկու օր առաջ տեսա թե ոնց նեանդերթալցու արտաքինով մեկը գոռգոռում էր նրանցից մեկի վրա, կինոմոսկվայի դիմաց... խոսակցությունը չհասկացա, բայց հաստատ կարող եմ ասել, հարցը էդ երեխու քիչ աշխատած փողն էր...
Ռուֆուս (20.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ