Եթե ապրում ես,ապրիր սիրով,
Երբեք չասես,որ սեր չկա,և չտխրես
Եթե անգամ պատասխան չկա,
Կարևորն այն է,որ դու ես սիրում,
ԵՎ երջանիկ ես դու,որ այն քեզ հասել է:
Դեռ մանկուց երազել եմ մեծ սիրո մասին:Շատ փոքր էի,երբ առաջին անգամ սիրտս թրթռաց:Ժամանակի ընթացքում փորձում էիլինել ամենալավը,բարին,համբերատարը:Ինչեր ասես,որ չարեց ինձ հետ սերը:Ինչպես կյանքում ամեն ինչ,սերն էլ մածանալ ունի:Ինչքան մեծացա,այնքան ավելի գեղեցիկ էր այն դառնում:ԵՎ վերջապես եկավ այն սպասված պահը,երբ պետք է կիսեի այն:Մենք սովորում էինք միևնույն դասարանում:Նա այն միակն էր,ով միշտ ինձ հետ էր:Իրոք,բախտավոր էի ես,որովհետև նա հասկացավ ինձ և չմերժեց:Մեր սերն այնքան գեղեցիկ էր,որ մեր յնկերները մեզ թիթեռնիկների էին նմանեցնում:Բայց ինչու հենց թիթեռնիկների,միգուցե ինչ-որ բան հուշում էր նրանց:Մեր սիրո բույնը դարձել էր դրախտ,այնքան գեղեցիկ էր այդ ամենը:Մեր սրտերը նման էին տաճարների և թվում էր,որ ոչինչմեր դեմ չէ:Բայց ամեն ինչ փոխվեց,երբ նրա ծնողները իմացան այդ մասին:Նրանք չկարողացան տեսնել այն մեծ սերը,որ ունեինք մենք:Տարիներն անցանև իմ բոլոր չարչարանքները զուր էին նրան վերադարձնելու համար:Իմ սիրտը նմանվել էր մի տաճարի,որտեղ կարծես վառվում էին աշխարհի բոլոր մոմերը:Բայց ես հավատում էի,որ ամեն ինչ լավ է լինելու:Մեծն Հեգելն ասել է.«ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»,բայց նա սխալվում է իմ գեղեցկուհու հարցում:
Ուշ երեկո էր,հանկարծ զանգ ստացա,անմիջապես դուրս թռչեցի,անձրև էր մաղում,բայց բույրը նրա այնքան անուշ էր,իսկույնհասկացա,որ նա է իմ դիմաց:Նա ամուր փարվեց կրծքիսև ասաց.
-Ես քեզ շատ եմ սիրում:
Ուրիշ ոչինչ ինձ հարկավոր չէր:
Հեռացավ նա և այլևս չտեսա նրան:Նրանք մեկնեցին այստեղից:Իսկ հուսահատվել,բնավ հառկավոր չէ,կարևորն այն է,որ մենք գիտենք,թե ինչպես սիրել,իսկ դա ամենակարևորն է:Ամեն անգամ,երբ անձրև էր տեղում,իմ սիրո տաճարում կարծես փոթորիկ լիներ,նրա բույրը մարում էր բոլոր մոմերը և հեռանում անձրևի հետ միասին:
Թող բոլորի սիրո տաճարը այնքան ամուր հիմք ունենա,ամուր պատեր ու տանիք,որ ոչ մի փոթորիկ չկարողանա մարել հավերժ վառվող սիրո մոմերը:
Հատուկ Մեմեի համար:
Էջանիշներ