Ստեղծագործական առաջին փորձս է ակումբում, ճիշտն ասած երկար եմ մտածել՝ դնել, թե չդնել, մի փոքր էլ վախենում եմ:
Կարճ պատմվածք: Քննադատեք...
----------------------------------------------------------
Սև ամպեր էին կուտակվել սալիկապատ նեղ, հնաոճ ու աղքատիկ փողոցի գլխին:
Փողոցի մեջտեղով, բայց ավելի մոտ մայթին մի մարդ էր ալարկոտ քայլում, որը թեքվեց մայթին գտնվող փողոցի երևի թե ամենամեծ շենքի մուտքին:
-Նե՛րս մտեք, - ասաց մոխրագույն համազգեստով, գոտկատեղից քեչ վերև գոտի կապած, ծխամոտճը ձեռքին ընկեր Բրաժովիչը: Հետաքրքիր մարդ էր ընկեր Բրաժովիչը: Այդ փոքր քաղաքում նրան գրեթե բոլորն էին ճանաչում, բայց ոչ թե բարի գործերի, այլ իր Ստալինին նմանվելու մոլուցքի համար. ծխամո՜րճ, համազգե՜ստ, սանրվա՜ծք, խոսելաձև, սապոգներ (որոնք նրա պնդմամբ ժամանակին Ստալինն է հագել)... ազդեցիկ է չէ՞:
Փայտե դուռը ճռռացնելով դանդաղ բացեց կորացած մեջքով, ներս ընկած աչքերով, կախ քթով, անվստահ շարժումներով սև մազերով, բայց այնուամենայնիվ տարիքն առած մի մարդ. փողոցով քայլող այն մարդն էր.
-Ինձ ասացին, որ կանչել եք ընկեր Բրաժովիչ, - կիսախռպոտ, բայց բարակ ձայնով խոսեց փոստատար Մարկովիչը՝ գլխարկը հանելով գլխից:
-Այո... նստի՛ր, Մա՛րկովիչ: Այսօր դեռ պիտի խմենք:
Մարկովիչի փոքր աչքերում խորամանկ ու չարաճճի կայծեր նկատվեցին. կարծես նա ինչ որ բան էր արել, որը ստացվել էր:
-Լսիր, դու ռուսակա՞ն օղի էիր սիրում, թե՞ տեղական:
-Էհ... ընկեր Բրաժովիչ, այնպես եք հարցնում, կարծես վերջում Ստալինի սիրած օղին չեք հանելու, - Մարկովիչն այս խոսքի վրա վախվորած ծիծաղով նայեց Բրաժովիչի դեմքին՝ ծիծաղ ակնկալելու հույսով:
-Ա՜խ դու սրիկա ծերուկ...
Հիմա նոր Մարկովիչը հանգիստ շունչ քաշած ծիծաղեց:
Բրաժովիչը պահարանից հանեց Ստալինի նախընտրած օղին, բաժակներ և նստեղ տեղում.
-Մարկովիչ, լցրու բաժակները, հիմա կարևոր կենաց ենք խմելու: Պատրաստվիր:
Մարկովիչը շտապ – շտապ լցրեց բաժակներն արդեն դողացող ձեռքերով և բարձրացրեց իր բաժակը, կարծես ինքն էր կենաց ասելու:
-Մա՛րկովիչ, քո կատարած 43 տարվա անթերի ու պատասխանատու աշխատանքը հաշվի առնելով, - Մարկովիչի աչքերի փայլը հիշեցնում էր ձմեռ պապիկ տեսած երեխայի, - մենք որոշեցինք, որ ժամանակն է քեզ թոշակի ուղարկելու:
Գունատվեց Մարկովիչը...
-Իիի ի՞նչ..., - Բրաժովիչը խփեց բաժակը Մարկովիչի անշարժ դարձած ձեռքին ու մի կումով խմեց ամբողջ բաժակը:
-Այո՛, Մարկովիչ: ՍովետՄիությունը միշտ շնորհակալ է լինում իր նվիրյալ աշխատողներին: Իմ խնդրանքով քեզ կապահովվի բարձր թոշակ, - կարծես իր ասածից շատ գոհ էր Բրաժովիչը, - Իսկ հիմա՛, ընկեր Մարկովիչ, գնացեք տուն, մի լավ հանգստացեք և 10 օրից ներկայացեք կողքի սենյակ՝ առաջին թոշակը ստանալու:
Կրկին նույն փողոցներ, ուղղակի կարծես սև ամպերն ավելի խիտ էին դարձել: Էլի ինչ որ մարդ էր շարժվում ալարկոտ քայլերով. թոշակառու էր արդեն այդ մարդը՝ ընկեր Մարկովիչը:
Էջանիշներ