User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Դատարկ տարածություն, կամ մեծ պոտենցիալ. սևագիր

  1. #1
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Դատարկ տարածություն, կամ մեծ պոտենցիալ. սևագիր

    Ինչ լավ բան ա չէ՞ լսելու ունակությունը: Հեշտ ա չէ՞ թվում: Բայց ոչ բոլորն ունեն բախտ՝ ունենալու այն: Հենց դրանից ա բխում ինքնակատարելագործման ունակությունը, նրանք ազգականներ են.


    • Ես լսում եմ մեծերին
    • Ես լսում եմ փոքրերին
    • Ես լսում եմ ծանոթներին
    • Ես լսում եմ անծանոթներին
    • Ես լսում եմ խելոքներին
    • Ես լսում եմ հիմարներին
    • Ես լսում եմ խելագարներին
    • Ես լսում եմ տափակներին
    • Ես լսում եմ բոլորին

    Այլ հարց ա, թե ընդունում եմ, թե ոչ: Իսկ առանց լսելու չնդունելն էշի համառության է նման, նշված բոլոր տարբերակների դեպքում:


    Վատ բան ա չէ՞ անտարբերությունը: Իմ իմացած ամենամեծ չարիքն ա.

    • Ես անտարբեր եմ
    • Ես չեմ կարողանում դրա դեմն առնել
    • Ես խեղդվում եմ դրանից


    Իմ կարծիքով գրառման բացասական կողմն իր քիչ դրույթներով այնուամենայնիվ հաղթեց դրական կողմին:

    Արձանագրություն. գրառման մեջ ես բառն օգտագործվեց 12 անգամ: Սա ևս մեկ բացասական գիծ:
    Հանձնարարական. տանել ուղղիչ աշխատանքներ:

    Շնորհակալություն

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (16.12.2010), CactuSoul (16.12.2010), E-la Via (06.11.2011), Jarre (16.12.2010), Lion (16.12.2010), Moonwalker (16.12.2010), paniaG (16.12.2010), Rhayader (16.12.2010), Smokie (16.12.2010), Արևածագ (16.12.2010), Դատարկություն (18.12.2010), Դարք (16.12.2010)

  3. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Սևագիր

    Քիչ առաջ ուղեղագնդից ստացվեց նոր հանձնարարական.

    • Թքել շատ կարևոր թվացող բաների վրա, որոնք իրականում արժեք չունեն
    • Կտրել բոլոր կապանքներն ու անել այն, ինչ սիրտն է ուզում
    • Այլևս գրեթե երբեք խեղդամահ չանել սրտին ինչ որ բան ուզելու դեպքում


    Հանձնարարականին դրդող դրույթներն էին.

    • Վախ սեփական անձից
    • Վախ սեփական ցանկություններից
    • Կոմպլեքսներ, որոնք էլ ոչ մեկ չի տեսնում, սակայն իրականում դրանք թեն թողնում շնչել


    Մենակ մի հետևություն կա սրա տակ. կյանքիս բարդ կամ պարզ լինելը միայն իմ ձեռքում է:
    Սա վաղուց եմ գիտակցում, սակայն ոչինչ չեմ անում վախկոտ լինելուս պատճառով: Ես լինելուց եմ վախենում:
    Սա իրականում միայն իմ խնդիրը չի, ուղղակի ես շատ եմ ցանկանում ազատվել հոգևոր բանտից:
    Գոնե այս անգամ ստացվի...

    Ուրախությամբ եմ արձանագրում, որ նախորդ առաջադրանքն ընթացքի մեջ է
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 18.12.2010, 22:53:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (18.12.2010), Arpine (06.11.2011), CactuSoul (25.12.2010), E-la Via (06.11.2011), Moonwalker (18.12.2010), murmushka (19.12.2010), paniaG (18.12.2010), Դատարկություն (18.12.2010)

  5. #3
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում սևագիր

    Ես ռոք էլ եմ լսում

    4 միավոր ժամանակ առաջ նոր նոր ռոք էի լսում ու դա կարևոր փաստ էր ինձ համար: Այո, դա ցնծալի էր, ես ռոք էի լսում: Ո՞վ կպատկերացներ, ախր հո ամեն մարդ ռոք չի լսում, հո ամեն մարդ ընդունակ չի ռոք լսելու:
    Եթե ռոք ես լսում՝ ուրեմն բարձր ինտելեկտուալ մակարդակի վրա ես ու բարձր ես մնացածից, ովքեր ռոք չեն լսում:
    Ուզում էի բոլորն իմանային, որ ես ռոք եմ լսում:

    3 միավոր ժամանակ առաջ մի թեթև խորացա ռոքի մեջ: Ու պարզվեց, որ մինչ այդ ինչ որ լսել էի, դա դեռ վերջը չէր: Ինչ որ նորանոր բացահայտումների գիրկն ընկա, ինձ համար ռոքի պապա խումբը մի փոքր արժեզրկվեց, չնայած շատ ծանր տարա այդ փաստը: Բայց հո ես էլի ռոք էի լսում ու դա էր կարևոր:
    Էլի ուզում էի բոլորն իմանային, որ ես ռոք եմ լսում:

    2 միավոր ժամանակ առաջ շատ բաներ փոխվեցին: Ռոքը սկսեցի քիչ այլ ձև ընկալել: Փոխվեց նաև ռոքի մեջ ոճային վիճակը: Մի փոքր փակվեցի ու սկսեցի ավելի ու ավելի ուսումնասիրել:
    Ես ռոք էի լսում ու դա մի քիչ էր կարևոր:
    Մի թեթև էլի ուզում էի իմանային, որ ես ռոք եմ լսում:

    1 միավոր ժամանակում ես ռոք էլ եմ լսում: Կարծես արդեն շատ բան գիտեմ ռոքից, սակայն դա ռոքի պատմության 4 տոկոսն էլ չի կազմի: Սակայն դա տասնապատիկ շատ ա արդեն 4 միավոր ժամանակ առաջ եղածից:
    Ես ռոք էլ եմ լսում ու դա չի կարևոր: Դա բոլորովին էլ երևույթ չի, դա փոքր մի բան ա, ուղղակի փաստ անկարևոր:
    Շատ ժամանակ չեմ էլ ուզում շատերն իմանան, որ ես ռոք եմ լսում: Քանի որ շատերը ռոք լսելուց շատ սխալ ու թյուր պատկերացումներ են կազմում էդ լսողի մասին, որոշ մալալետկեքի «շնորհիվ»:

    Այս գրածս թող օրինակ լինի այն 4 - րդ միավոր ժամանակում գտնվողների համար:

    Իսկ ինչ վերաբերվում է նախորդ գրառմանն, ապա այդ առաջադրանքը նույնպես ընթացքի մեջ է:
    Զարմացած եմ...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.11.2011), CactuSoul (25.12.2010), Freeman (25.12.2010), Moonwalker (23.12.2010), Նաիրուհի (06.11.2011)

  7. #4
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ բան ա չէ՞ անտարբերությունը: Իմ իմացած ամենամեծ չարիքն ա.

    • Ես անտարբեր եմ
    • Ես չեմ կարողանում դրա դեմն առնել
    • Ես խեղդվում եմ դրանից


    Իմ կարծիքով գրառման բացասական կողմն իր քիչ դրույթներով այնուամենայնիվ հաղթեց դրական կողմին:

    Արձանագրություն. գրառման մեջ ես բառն օգտագործվեց 12 անգամ: Սա ևս մեկ բացասական գիծ:
    Հանձնարարական. տանել ուղղիչ աշխատանքներ:

    Շնորհակալություն
    Արձանագրություն. հպարտությամբ տեղեկացնում եմ, որ հանձնարարականից մոտ տաս ամիս անց ուղղիչ աշխատանքները բարեհաջող կերպով ավարտվել են:

    Հիշեցնեմ, որ մյուս հանձարարականն ընթացքի մեջ է, սակայն ինչ որ ժամկետներ չեմ կարող հայտնել:

    Շնորհակալություն:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (06.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակ և Տարածություն
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.09.2014, 23:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •