User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Առաջնեկը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջնեկը...



    Առաջնեկը...

    Ազնիվը պիտի ծննդաբերեր: Գառնիկն այդ օրերին շորերով էր քնում: Մի աչքը բաց, մի ականջը` ձենի: Գառնիկի սիրտը նվաղում էր ամեն անգամ, երբ Ազնիվը քնած տեղը ախ էր քաշում: Ելնում էր թախտից մոտենում, կռանում էր Ազնիվի վրա ու անհանգստացած հարցնում.
    - Հը՞
    Ազնիվը նրա ձայնից արթնանում, նայում էր քնաթաթախ ու պատասխանում.
    - Գնա քնի այ Գառնիկ, բան չկա....
    Գառնիկը մեջքը ուղղում, երդիկից նայում էր լուսնյակին, մոտավոր ժամ որոշում, ապա մոտենում էր թոնրին, խուփը բարձրացնում ու մի քանի կտոր աթար էր ներս գցում: Կանգնում էր թոնրի մոտ տաքանում մի քիչ, ապա նորից բարձրանում էր թախտին, թինկը տալիս պատին ու նստում:
    Մի օր լուսադեմին Ազնիվը ձայն տվեց .
    -Գառնիկ, ե՛լ, Իրիցկնկան կանչիր, սկսվեց:
    Գառնիկը քնաթաթախ վեր թռավ, ուսին գցեց ծանր քուրքն ու ուսը դռանը դեմ տալով դժվարությամբ հետ հրեց այն: Բացված արանքից բուքը ոռնաց վայրկենապես: գառնիկը դուրս սողած, դուռը հետևից շրխկոցով փակեց ու զգաց ձնոտ քամու առաջին հարվածն իր դեմքին:
    Փաթաթվեց քուրքի մեջ ու բքին դիմադրելով սկսեց առաջ շարժվել: Մտածեց, որ հասնի տեղ Իրիցկնկանն ինչ է ասելու, ու խառնվեց իրար: Ախր հո լույս աշխարհ էկողը մի հորթուկ չի՞, իր առաջնեկն է: Հիշեց, թե ոնց ամաչեց ինքը երբ Իրիցկինն իմացավ որ Ազնիվն էրեպխով է, ու նորից ամաչեց: Շփոթված ետ դարձավ ու բուքը նրան շելով տուն տարավ: Եկավ ներս մտավ ու.
    - Ազնիվ, ախար ամաչում եմ, գնամ իրիցկնկանն ի՞նչ ասեմ: Արի չկանչեմ, դու ասա ես ինչ պիտի անեմ, ե՛ս կանեմ...հը՞...
    - Ա՜յ Գառնիկ,- ցավերի մեջ տանջվելով մի կերպ արտաբերեց Ազնիվը,- ախար ինչի՞ց ես ամաչում, ել գնա՜, շո՛ւտ արա:
    Նորից շփոթված ետ դարձավ, մի շնչում հասավ Տացուենց տուն ու անվստահորեն դուռը թակեց: Մահճակալի ճռռոց եկավ ու քիչ անց դուռը բացվեց, դռան արանքից երևաց Տացուն` գիշերաթասակով ու ճրագը ձեռքին:
    - Ներս եկ, Գառնուկս, հո բան չի՞ էղել:
    - Տացու ջան ես գնամ, Մամիին ասա Ազնիվը.....Ազնիվը.... ասա թող շուտ գա...
    - Էս րոպեիս,- իրար անցավ Տացուն ու դեպի ներս գոռաց,- Իրիցկին ջան, ե՛լ, Ազնիվը ցավ է քաշում, գնա օգնի...
    - Վա՜յ քոռանա՜մ ես, - լսվեց ներսից,- էս րոպեիս գալիս եմ...
    Ու Գառնիկը ետ վազեց.
    - Ազնիվ ջան դիմացի, էս ա գալիս ա Իրիցկինը,- խոսքը դեռ չավարտած դուռը թակեցին ուժգին, Գառնիկը հասավ բացեց ու հևիհև ներս ընկավ իրիցկինը:
    - Ազնիվ ջա՛ն, ձգո՜ւկս, եկա... Գառնո՛ւկս թոնիրը թեժացրու, ջուր դիր վրան ու դուրս արի... Ազնիվ ջան խո՜րը, հանգի՜ստ շնչի.... չվախես:
    Գառնիկն արագ արագ թոնիրը թեժացրեց, ղազանը քաշեց կրակին ու երկու դույլ ջուր լցնելով դուրս եկավ միջանցք: Լսում էր Ազնիվի ձայնն ու սիրտը նվաղում էր: Կտրվել էր էս աշխարհից ու մենակ Ազնիվն էր մտքում: Ազնիվի ամեն տնքոցի հետ սիրտը վեր ու վար էր անում:
    Դողացող ձեռքերով մի պապիրոս փաթաթեց ու սկսեց միջանցքով գլուխը կախ գնալ-գալ:
    Կորել էր ասես ժամանակի զգացողությունը, միայն Ազնիվն էր մտքում ու Իրիցկնկա ձենն էր լսում ասես ուրիշ աշխարհից.
    - Ազնիվ ջան, մի քիչ էլ, մի քիչ էլ....
    Մի պահ ձայները լռեցին: Գառնիկը կանգ առավ, շունչը պահեց: Չէ ձայն չկա: Հանկարծ հարվածների ձայն հասավ ականջին ու լսեց Ազնիվի վախվորած ձայնը.
    - Մամի ջան, ինչի՞ ձեն չի հանում:
    Գառնիկն շանթվածի պես դուռը բացեց, ներս ընկավ ու քարացավ տեղում: Ջրով տաշտի մոտ կանգնած էր իրիցկինը` մի ձեռքվ ոտքերից բռնած պահել էր ամբողջովին կապտած երեխային ու մյուս ձեռքվ հարվածում էր նրա հետևին:
    Երկու լոք րեց, հասավ իրիցկնկան, բռնեց ձեռքն ու լալով ասավ.
    -Մամի՜ ջան էս ի՜նչ ես անում....
    -Սո՜ւս Գառնուկ ջան, լավ կլինի, չմտածես....
    Այդ պահին երեխան մի սուր ճիշով ազդարարեց ապրելու իր իրավունքը:
    Գառնիկը ճակատին սեղմեց Իրիցկնկա բռնած ձեռքը ու դուրս թռավ սենյակից: Դուրս եկավ ու դռան մեջ տեսավ Տացուին, տեսավ ու փաթաթվեց.
    - Հե՜ր ջան, աչքդ լույս լինի....
    - Փառքդ շատ տեր աստված,- մրմնջաց Տացուն ու խաչակնքեց, - գերդաստանիս մի սյուն էլ ավելացավ...
    - Տացու ջան, անունը քո օրհնությամբ Գրիգոր պիտի դնենք...
    - Չէ, Գառնուկս, հորդ անունը կդնենք` Աղասի, ես կսպասեմ երկրորդ մանչ տղին,- ասավ Տացուն, ու որպեսզի առարկություն չլսի, ձայնեց,- Իրիցկի՜ն ջան, հը՞....
    - Էկանք Տացու ջան,- լսվեց պատասխանը, ու կիսաբաց դռան արանքից երևաց Իրիցկնկա ժպտուն դեմքը, ապա նաև գրկի երեխան,- աչքդ լույս լինի, Տացու ջան, մանչ թոռ ունես....
    - Աչքալուսով մնաս, Իրիցկին ջան, վրա բերեց Տացուն,- Գառնուկ ջան, մի վազ տուր մեր տուն, Զարոյին ձենիր, ասա թող Ազնիվի համար խավիծ բերի:
    Գառնիկը գնաց, ու ճանապարհին մտածեց, որ Տացուն ճիշտ է անում, հոր անունը գետնին պիտի չմնա:
    Երկրորդ էրեխին` աղջկան, Տացուի պահանջով դրին Գառնիկի մոր անունը` Զարենիկ, իսկ երրորդի ժամանակ արդեն զառամյալ Տացուն ինքը հայտարարեց.
    -Գրիգո՜ր եմ ունեցել....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 15.12.2010, 08:56:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 41 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.12.2010), Alphaone (23.03.2013), Ariadna (15.12.2010), ars83 (15.12.2010), CactuSoul (15.12.2010), Chilly (15.12.2010), Chuk (15.12.2010), E-la Via (15.12.2010), einnA (15.12.2010), impression (15.12.2010), Kita (15.12.2010), Lianik (15.12.2010), Lusinamara (19.10.2011), Maverick (15.12.2010), Meme (19.10.2011), Moonwalker (15.12.2010), murmushka (15.12.2010), Nadine (15.12.2010), Nare-M (19.12.2010), Renata (26.10.2011), Shah (15.12.2010), Smokie (15.12.2010), SSS (15.12.2010), Tig (15.12.2010), Yeghoyan (15.12.2010), yerevanci (15.12.2010), Անտիգոնե (15.12.2010), Արևածագ (15.12.2010), Արևհատիկ (25.10.2011), Գեա (19.10.2011), Էլիզե (20.10.2011), Ինչուիկ (20.12.2010), Լուսաբեր (20.10.2011), ԿԳԴ (15.12.2010), Մինա (05.02.2012), Նաիրուհի (15.12.2010), Նարե91 (20.10.2011), Շինարար (20.12.2010), Ջուզեպե Բալզամո (15.12.2010), Ռուսա (21.10.2011), Ռուֆուս (15.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •