User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Առաջնեկը...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջնեկը...



    Առաջնեկը...

    Ազնիվը պիտի ծննդաբերեր: Գառնիկն այդ օրերին շորերով էր քնում: Մի աչքը բաց, մի ականջը` ձենի: Գառնիկի սիրտը նվաղում էր ամեն անգամ, երբ Ազնիվը քնած տեղը ախ էր քաշում: Ելնում էր թախտից մոտենում, կռանում էր Ազնիվի վրա ու անհանգստացած հարցնում.
    - Հը՞
    Ազնիվը նրա ձայնից արթնանում, նայում էր քնաթաթախ ու պատասխանում.
    - Գնա քնի այ Գառնիկ, բան չկա....
    Գառնիկը մեջքը ուղղում, երդիկից նայում էր լուսնյակին, մոտավոր ժամ որոշում, ապա մոտենում էր թոնրին, խուփը բարձրացնում ու մի քանի կտոր աթար էր ներս գցում: Կանգնում էր թոնրի մոտ տաքանում մի քիչ, ապա նորից բարձրանում էր թախտին, թինկը տալիս պատին ու նստում:
    Մի օր լուսադեմին Ազնիվը ձայն տվեց .
    -Գառնիկ, ե՛լ, Իրիցկնկան կանչիր, սկսվեց:
    Գառնիկը քնաթաթախ վեր թռավ, ուսին գցեց ծանր քուրքն ու ուսը դռանը դեմ տալով դժվարությամբ հետ հրեց այն: Բացված արանքից բուքը ոռնաց վայրկենապես: գառնիկը դուրս սողած, դուռը հետևից շրխկոցով փակեց ու զգաց ձնոտ քամու առաջին հարվածն իր դեմքին:
    Փաթաթվեց քուրքի մեջ ու բքին դիմադրելով սկսեց առաջ շարժվել: Մտածեց, որ հասնի տեղ Իրիցկնկանն ինչ է ասելու, ու խառնվեց իրար: Ախր հո լույս աշխարհ էկողը մի հորթուկ չի՞, իր առաջնեկն է: Հիշեց, թե ոնց ամաչեց ինքը երբ Իրիցկինն իմացավ որ Ազնիվն էրեպխով է, ու նորից ամաչեց: Շփոթված ետ դարձավ ու բուքը նրան շելով տուն տարավ: Եկավ ներս մտավ ու.
    - Ազնիվ, ախար ամաչում եմ, գնամ իրիցկնկանն ի՞նչ ասեմ: Արի չկանչեմ, դու ասա ես ինչ պիտի անեմ, ե՛ս կանեմ...հը՞...
    - Ա՜յ Գառնիկ,- ցավերի մեջ տանջվելով մի կերպ արտաբերեց Ազնիվը,- ախար ինչի՞ց ես ամաչում, ել գնա՜, շո՛ւտ արա:
    Նորից շփոթված ետ դարձավ, մի շնչում հասավ Տացուենց տուն ու անվստահորեն դուռը թակեց: Մահճակալի ճռռոց եկավ ու քիչ անց դուռը բացվեց, դռան արանքից երևաց Տացուն` գիշերաթասակով ու ճրագը ձեռքին:
    - Ներս եկ, Գառնուկս, հո բան չի՞ էղել:
    - Տացու ջան ես գնամ, Մամիին ասա Ազնիվը.....Ազնիվը.... ասա թող շուտ գա...
    - Էս րոպեիս,- իրար անցավ Տացուն ու դեպի ներս գոռաց,- Իրիցկին ջան, ե՛լ, Ազնիվը ցավ է քաշում, գնա օգնի...
    - Վա՜յ քոռանա՜մ ես, - լսվեց ներսից,- էս րոպեիս գալիս եմ...
    Ու Գառնիկը ետ վազեց.
    - Ազնիվ ջան դիմացի, էս ա գալիս ա Իրիցկինը,- խոսքը դեռ չավարտած դուռը թակեցին ուժգին, Գառնիկը հասավ բացեց ու հևիհև ներս ընկավ իրիցկինը:
    - Ազնիվ ջա՛ն, ձգո՜ւկս, եկա... Գառնո՛ւկս թոնիրը թեժացրու, ջուր դիր վրան ու դուրս արի... Ազնիվ ջան խո՜րը, հանգի՜ստ շնչի.... չվախես:
    Գառնիկն արագ արագ թոնիրը թեժացրեց, ղազանը քաշեց կրակին ու երկու դույլ ջուր լցնելով դուրս եկավ միջանցք: Լսում էր Ազնիվի ձայնն ու սիրտը նվաղում էր: Կտրվել էր էս աշխարհից ու մենակ Ազնիվն էր մտքում: Ազնիվի ամեն տնքոցի հետ սիրտը վեր ու վար էր անում:
    Դողացող ձեռքերով մի պապիրոս փաթաթեց ու սկսեց միջանցքով գլուխը կախ գնալ-գալ:
    Կորել էր ասես ժամանակի զգացողությունը, միայն Ազնիվն էր մտքում ու Իրիցկնկա ձենն էր լսում ասես ուրիշ աշխարհից.
    - Ազնիվ ջան, մի քիչ էլ, մի քիչ էլ....
    Մի պահ ձայները լռեցին: Գառնիկը կանգ առավ, շունչը պահեց: Չէ ձայն չկա: Հանկարծ հարվածների ձայն հասավ ականջին ու լսեց Ազնիվի վախվորած ձայնը.
    - Մամի ջան, ինչի՞ ձեն չի հանում:
    Գառնիկն շանթվածի պես դուռը բացեց, ներս ընկավ ու քարացավ տեղում: Ջրով տաշտի մոտ կանգնած էր իրիցկինը` մի ձեռքվ ոտքերից բռնած պահել էր ամբողջովին կապտած երեխային ու մյուս ձեռքվ հարվածում էր նրա հետևին:
    Երկու լոք րեց, հասավ իրիցկնկան, բռնեց ձեռքն ու լալով ասավ.
    -Մամի՜ ջան էս ի՜նչ ես անում....
    -Սո՜ւս Գառնուկ ջան, լավ կլինի, չմտածես....
    Այդ պահին երեխան մի սուր ճիշով ազդարարեց ապրելու իր իրավունքը:
    Գառնիկը ճակատին սեղմեց Իրիցկնկա բռնած ձեռքը ու դուրս թռավ սենյակից: Դուրս եկավ ու դռան մեջ տեսավ Տացուին, տեսավ ու փաթաթվեց.
    - Հե՜ր ջան, աչքդ լույս լինի....
    - Փառքդ շատ տեր աստված,- մրմնջաց Տացուն ու խաչակնքեց, - գերդաստանիս մի սյուն էլ ավելացավ...
    - Տացու ջան, անունը քո օրհնությամբ Գրիգոր պիտի դնենք...
    - Չէ, Գառնուկս, հորդ անունը կդնենք` Աղասի, ես կսպասեմ երկրորդ մանչ տղին,- ասավ Տացուն, ու որպեսզի առարկություն չլսի, ձայնեց,- Իրիցկի՜ն ջան, հը՞....
    - Էկանք Տացու ջան,- լսվեց պատասխանը, ու կիսաբաց դռան արանքից երևաց Իրիցկնկա ժպտուն դեմքը, ապա նաև գրկի երեխան,- աչքդ լույս լինի, Տացու ջան, մանչ թոռ ունես....
    - Աչքալուսով մնաս, Իրիցկին ջան, վրա բերեց Տացուն,- Գառնուկ ջան, մի վազ տուր մեր տուն, Զարոյին ձենիր, ասա թող Ազնիվի համար խավիծ բերի:
    Գառնիկը գնաց, ու ճանապարհին մտածեց, որ Տացուն ճիշտ է անում, հոր անունը գետնին պիտի չմնա:
    Երկրորդ էրեխին` աղջկան, Տացուի պահանջով դրին Գառնիկի մոր անունը` Զարենիկ, իսկ երրորդի ժամանակ արդեն զառամյալ Տացուն ինքը հայտարարեց.
    -Գրիգո՜ր եմ ունեցել....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 15.12.2010, 08:56:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 41 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.12.2010), Alphaone (23.03.2013), Ariadna (15.12.2010), ars83 (15.12.2010), CactuSoul (15.12.2010), Chilly (15.12.2010), Chuk (15.12.2010), E-la Via (15.12.2010), einnA (15.12.2010), impression (15.12.2010), Kita (15.12.2010), Lianik (15.12.2010), Lusinamara (19.10.2011), Maverick (15.12.2010), Meme (19.10.2011), Moonwalker (15.12.2010), murmushka (15.12.2010), Nadine (15.12.2010), Nare-M (19.12.2010), Renata (26.10.2011), Shah (15.12.2010), Smokie (15.12.2010), SSS (15.12.2010), Tig (15.12.2010), Yeghoyan (15.12.2010), yerevanci (15.12.2010), Անտիգոնե (15.12.2010), Արևածագ (15.12.2010), Արևհատիկ (25.10.2011), Գեա (19.10.2011), Էլիզե (20.10.2011), Ինչուիկ (20.12.2010), Լուսաբեր (20.10.2011), ԿԳԴ (15.12.2010), Մինա (05.02.2012), Նաիրուհի (15.12.2010), Նարե91 (20.10.2011), Շինարար (20.12.2010), Ջուզեպե Բալզամո (15.12.2010), Ռուսա (21.10.2011), Ռուֆուս (15.12.2010)

  3. #2
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    41
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջերմ, հուզիչ (արցունքներս չկարողացա զսպել), սիրով ու հոգատարությամբ լեցուն մի պատմվածք:
    Օրս դրական լիցքերով սկսեցի:
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.12.2010), E-la Via (15.12.2010), My World My Space (15.12.2010), Renata (26.10.2011), Արևածագ (15.12.2010), Արևհատիկ (25.10.2011), Լուսաբեր (20.10.2011), Ռուֆուս (15.12.2010)

  5. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտով կավարտեմ գյուղական շարքն ու կանցնեմ քաղաքին....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.12.2010), E-la Via (15.12.2010), einnA (15.12.2010), Renata (26.10.2011), Smokie (15.12.2010), Tig (15.12.2010), Ռուֆուս (15.12.2010)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Շուտով կավարտեմ գյուղական շարքն ու կանցնեմ քաղաքին....
    Ուռաաաաա, ահավոր հետաքրքրեց:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով ջան, շատ լավն էր: Շատ բնական էր նկարագրված հոր հուզմունքը: Աստված քեզ շատ տենց հուզվելու առիթներ տա:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.12.2010), CactuSoul (15.12.2010), E-la Via (20.12.2010), Lianik (15.12.2010), Lusinamara (19.10.2011), My World My Space (15.12.2010), Renata (26.10.2011), Tig (16.12.2010), Արևհատիկ (25.10.2011), Նաիրուհի (15.12.2010)

  10. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, շատ լավն էր: Շատ բնական էր նկարագրված հոր հուզմունքը: Աստված քեզ շատ տենց հուզվելու առիթներ տա:
    Շնորհակալ եմ Արս ջան.... ապլես....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. #7
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ պահին երեխան մի սուր ճիչով ազդարարեց ապրելու իր իրավունքը:
    Ամբողջ ստեղծագործությանդ մեջ այս մասը ամենաշատը դուրս եկավ…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (15.12.2010)

  13. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշել Մոնտեն- «Փորձեր»- Վշտի մասին
    Ոչինչ չունեմ ասելու, բացի նրանից, որ տոկունությամբ կարդացի մինչև…համարյա վերջ, ու…հեծկլտոցս հաղթեց տոկունությանս…այդպես «տոկուն» լինում եմ մեկ էլ «Նահապետ» ֆիլմում երեխան ծնվելիս
    Ինչղ կնիկմարդ եղնիմ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.12.2010), My World My Space (21.12.2010), Renata (26.10.2011), Գեա (19.10.2011), Լուսաբեր (20.10.2011), Նաիրուհի (19.10.2011)

  15. #9
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վորդ, լավն էր:Ասելիքիդ ձևը դուրս շատ է գալիս:Փոքրիկ պատմվածքով մի մեծ շատ մեծ ու կարևոր բան ես կարողացել փոխանցել,կարողացրել ես խտացնել ու ներկայացնել ավանդական հայի կենցաղն ու աշխարհընկալումը:Տեսնես իրենց աշխարհն էր ճիշտը,որում տղամարդը ամաչում էր նույնիսկ կիսվել կնոջ հղիության երջանիկ փաստի հետ, թե այնուամենայնիվ այսօրվա ազատամտությունն է ճիշտ, երբ տղամարդը հաճախ նույնիսկ չի էլ փորձում թաքցնել իր արկածները...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (19.10.2011), Meme (19.10.2011), My World My Space (19.10.2011), Renata (26.10.2011)

  17. #10
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէի կարդացել, բայց սա էն պատվածքներիցա, որ կարդալիս, մեջովդ սարսուռ ու փշաքաղվածություն է անցնում....
    Ապրե՛ք, ինձ շատ դուր եկավ, ամեն ինչ պատկերացնում էի, անգամ գյուղական տունը, որն այդքան էլ նկարագրված չէր, բարբառն էլ հաճելի էր, չգիտեմ Լոռեցիների բառբառն էր, ոնցո՞ր, իմ արմատներն էնտեղից են, պապիկիս գյուղն էր Լոռին, Արդվին, մի տեսակ հարազատ շունչ կար, չնայած, որ գյուղում չեմ ապրել, երբեմն եմ եղել...
    նորից շնորհակալ եմ....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (19.10.2011), My World My Space (19.10.2011), Renata (26.10.2011)

  19. #11
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շնորհակալ եմ, թեկուզ հենց այն արցունքների համար, որ կարդալիս ակամա հոսեցին, մարդկային պարզագույն ու միաժամանակ մեծագույն երջանկությունը բառերով նկարագրելու ավելի լավ տարբերակի դեռ չէի հանդիպել
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (20.10.2011), My World My Space (20.10.2011)

  21. #12
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն, որ որևէ ստեղծագործություն կարդալիս՝ ներկայացվածը մտովի տեսնում ես ու բավականին հստակ ես տեսնում, դա արդեն տվյալ ստեղծագործության՝բավականին հաջողված լինելու մասին է վկայում, էս ստեղծագործությունը դրանցից մեկն է... ամեն ինչ պարզ տեսա ու ինձ դուր եկավ շատ: Շնորհակալություն
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (20.10.2011)

  23. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ, այ Տիգ...
    էսօր հիշեցի սա, ու քեզ եմ ուզում նվիրեմ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.04.2013), einnA (24.03.2013), Smokie (23.03.2013), Tig (30.03.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •