Վարկանիշի 88-րդ հորիզոնականում հայտնվել է հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն: Նշենք, որ նա ծնվել է 1967թ. Ստամբուլում, իսկ 1993–ից սկսած դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում և համարվում աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկը:
Թուրքական մամուլը հպարտանում է այս փաստով, նշելով, որ Foreign Policy ցանկում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուից բացի տեղ է զբաղեցրել երկրորդ «թուրքը»։ Միաժամանակ թուրքական Milliyet թերթը հղում անելով Bloomberg գործակալությանը գրում է, որ Տարոն Աջեմօղլուն կարող է գալիք տարում արժանանալ Նոբելյան մրցանակի: Ի դեպ Թուրքիայի արտգործնախարարը առաջարկել է պոլսահայ տնտեսագետին վերադառնալ Թուրքիա` այս պետության տնտեսության մեջ կարևոր դերակատարում ստանձնելու հեռանկարով:
http://blog.armenianherald.com/2010/...kers/#more-381
Էջանիշներ