ՀՈԳԻ
Մահը ցավ է, որը չես զգում,
Այն մի պահ է լոկ տևում,
Հոգուդ մահն է, որ քեզ սպանում,
Տառապանք է պատճառում:
Կյանքդ կորցրու, չես ընկալի
Հետդ եղածը այդ պահին,
Հոգիդ կորցրու, ցավ նողկալի,
Երբ կաս, բայց պետք չես ոչ մեկին:
Մի վնասեք մարդու հոգին,
Պարզ ու մաքուր, սպիտակ ու ջինջ,
Քանզի հենց այդ իսկ վայրկյանին
Էլ չեք թողնի նրա մեջ ոչինչ...
Խնդրանք
Մռայլ հայացքով անձայն մի խնդրանք,
Օգնության աղերս՝ թախծոտ աչքերով,
Իսկ ունե՞ս ինձ մոտ դու այդքան հարգանք,
Որ գոնե հետդ կիսվեմ մտքերով:
Հիմա, երբ կողքիդ էլ ոչ ոք չկա,
ՈՒ դատարկ է քսակդ միշտ լի դրամով,
Հիշել ես, կա մեկն, ով կանչիդ կգա,
Ով կօգնի գոնե փոքրիկ խորհրդով:
Մոռացել ես դու նույն այս պատկերը,
Միայն թե փոխված էր իմ ու քո դերը,
Ինձ դու չօգնեցիր, արհամարհեցիր,
Ծաղրելով միայն, ինձ վռնդեցիր:
Հիմա իմ հերթն է քեզ վռնդելու,
Բայց ես քեզ կօգնեմ,
Որ հետո ես քո աչքերին նայեմ
ՈՒ զգամ, ուն՞ակ եմ ես քեզ փոխելու:
Ով կարիք ունի, ու դիմում է քեզ,
Դու նրան օգնիր, հանկարծ չմերժես,
Քանի որ հետո, երբ պետք լինի քեզ,
Կարող է արդեն դու նրան դիմես...
Հույս...
Քանդված երկրի սրտիցսերված
Մարդկանց մի փոքր զանգված
Վերգտել է խելքն իր կորցրած
Ու կհամարի իրեն փրկված:
Եկեք նրանց մենք աջակցենք,
Գոնե նրանց շուրջ հավաքվենք,
Ու թե պայքարն մեր մենք սկսենք,
Գուցե մի օր մենք կհաղթենք:
Իսկ երկիրը քանդողներին միայն կասենք,
Որ մի փոքր էլ մենք կսպասենք,
Թե խելքի գան ու շենացնեն
Երկիրրը մեր, մենք կլռենք...
ԻՄՆ ԵՍ
Նայում եմ քեզ, քո աչքերին, որ իմն են,
Բռնում եմ ես քո ձեռքերը, որ իմն են,
Զգում եմ ես խոր շունչը քո, որ իմն է,
Շոյում եմ ես վարսերը քո, որ իմն են:
Սիրում եմ ես քայլվածքը քո, որ իմն է,
Կարդում եմ ես մտքերը քո, որ իմն են,
Լսում եմ հնչեղ ձայնը քո, որ իմն է,
Համբուրում շրթերդ տաք, որ իմն են:
Գրկում եմ քեզ, մարմինը քո, որ իմն է,
Ու վայելում սրտիդ զարկերը, որ իմն են,
Տեսնում եմ սերը, որ տալիս ես,
Սիրում եմ ամեն ինչը քո, դու իմն ես...
Էջանիշներ