Մոտարվորապես 2002-3թթ-երից, առանձնապես աշխարհակարգի հարցերով զբաղվող քաղաքագետները, սկսեցին խոսալ երկրագնդում գլոբալ ուժերի դասավորվածության միաբևեռ համակարգից բազմաբևեռի անցման մասին: Այդ անցումը առավել ցայտուն սկսեց դառնալ վերջին տարիների, առանձնապես ԱՄՆ-ի ճգնաժամի ժամանակ տնտեսական թուլացման և Չինաստանի որպես ռեալ գերտերության ամրապնդմանը զուգընթաց:
Նույնիսկ ամենալավատես ամերիկացի գիտնականները ընդունում են, որ միաբևեռ աշխարհակարգը իր տեղը զիջում է բազմաբևեռությանը, և դրան էլ ավելի է նպաստում ԱՄՆ վարած սխալ և անհեռանկարային քաղաքականությունը: 2008թ. նոյեմբերին ԱՄՆ Ազգային հետախուզության խորհուրդը իր « Global Trends 2025: A Transformed World » (Համաշխարհային միտումներ–2025. փոփոխված աշխարհ) զեկույցում նշում է, որ չնայած ԱՄՆ-ն կշարունակի առաջատար դիրք գրավել աշխարհում, սակայն «նրա ուժը, այդ թվում նաև ռազմական ոլորտում, կթուլանա»:

Ամերիկայի արտաքին քաղաքականության ոլորտում լավագույն մասնագետներից մեկը համարվող Մայքլ Մանդելբաումը, իր վերջին «The Frugal Superpower: America’s Global Leadership in a Cash-Strapped Era» (Տնտեսող գերտերություն. Ամերիկայի համաշխարհային գերիշխանությունը փողի պակասի դարաշրջանում) գրքում, հայտարարեց ամերիկյան դարաշրջանի մայրամուտի և ԱՄՆ-ի «տնտեսող գերտերության» վերածվելու մասին: «Ամերիկան առաջվա ակտիվությամբ այլևս չի խառնվի միջազգային գործերին: Համաշխարհային ղեկավարումը, որը նա դե-ֆակտո իրականացնում էր, կավարտվի»-գրում է նա:
http://blog.armenianherald.com/2010/...cana/#more-321
Ինչ վերաբերում է Չինաստանին ապա, այս տարի ամռանը գրանցվեց Չինաստանի հերթական հաղթանակը: Bloomberg ֆինանսական ինֆորմացիոն գործակալության հաղորդմամբ, այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով Չինաստանը համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) ցուցանիշով աշխարհում գրավել է երկրորդ տեղը, առաջ անցնելով Ճապոնիայից, որը վերջին 40 տարվա ընթացքում երկրորդն էր. Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 1,337 տրիլիոն դոլլար, մինչդեռ Ճապոնիայինը` 1,288 տրիլիոն և, հետևաբար, տնտեսագտները գտնում են, որ ամբողջ տարվա արդյունքներով Չինաստանը կդառնա աշխարհի երկրորդ տնտեսությունը....Համաձայն Goldman Sachs Group Inc. –ի գլխավոր տնտեսագետ Ջիմ Օ’նիլի կանխատեսումների, Չինաստանը աշխարհի առաջին տնտեսությունը կդառնա 2027թ-ին, իսկ աշխարհի խոշորագույն աուդիտորական PricewaterhouseCoopers ընկերության տվյալներով, դա տեղի կունենա մոտավորապես 2020-ականներին: Նշենք, որ այժմ Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կազմում է 5 տրիլիոն դոլլար, մինչդեռ ԱՄՆ-ինը` 15 տրիլիոն:http://blog.armenianherald.com/2010/...ower/#more-330