User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Մի կյանք

  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի կյանք

    Միայն Հայկանուշն էր հիշում հորը:Հիշում էր, թե ոնց մի օր արթնացավ Տուլոյի հաչոցից, ինչ-որ մարդիկ եկան գիշերվա կես գոմի դուռը բացեցին, երկու կովերին ու մի ցուլին քշեցին տարան, իսկ հորն առանց շորերի դուրս հանեցին տանից ու էլ ետ չբերեցին: Էլ չտեսավ հորը: Ոչինչ չհարցրեց մորը.առանց արցունքների երբեք չտեսավ նրան: Հետո հարևաններից լսեց, որ կուլակ էր, դրա համար տարան, տարան ու էլ չեկավ:

    Մի տարի չանցավ, որ մայրը անկողին ընկավ, ու մի օր էլ սովորական դարձած հազի ձայնի բացակայությունից Հայկանուշը արթնացավ գիշերվա կես ու մոր սառած ձեռքերը սկսեց տաքացնել, բայց չտաքացավ այդպես էլ:
    Սարոն ու Թամարն այդպես էլ չհասկացան եղելությունը, իսկ Սիրանույշն այդպես էլ չհարցրեց ոչինչ, լուռ հասկացան ամեն ինչ:

    Գյուղի միակ դպրոցի միակ հայոց լեզվի ուսուցիչն էր Հայկանուշը: Մեծ, թե փոքր նրան ընկեր Հայկանուշ էին ասում: Հազար մեծի աչք կար Հայկանուշի վրա. լավ աղջիկ էր, կիրթ էր, սիրուն էր, բայց անտեր էր, բայց երեք որբ ուներ հետևում…

    Մի օր բանակից նոր եկած հարևան Արուսի որդի Աշոտը տեսավ Հայկանուշին ու սիրտը կպավ:Արուսը դեմ էր, բայց որդուն դեմ չգնաց:Մի օր գնացին Հայաստան տատուց Հայկանուշի ձեռքը խնդրեցին ու տարան հարևան տուն:

    Աշոտը սիրում էր Հայկանուշին, բայց չէր սիրում դպրոցը, չէր սիրում առանց Հայկանուշի տունը, սիրում էր Թամարենց, բայց չէր սիրում Հայկանուշի առավել մեծ սերը նրանց հանդեպ: Խենթանում էր:
    Մի օր առավոտյան արթնացավ, Հայկանուշն արդեն տանից դուրս էր գալիս, որ դպրոց գնա: Գնաց արտ, եկավ տուն, Հայկանուշը տան չէր. թաքուն հաց էր տարել փոքրերին, մենակ նստեց հաց կերավ, նորից դուրս եկավ: Ընկերներից գիշերվա կես ազատվեց, տուն եկավ, մայրը քնած էր, Հայկանուշն էլ տետր էր ստուգում:Տետրերը տեսավ ու աչքին սրեր երևացին, որ աչքերը բնից հանում էին, ու խենթացավ: Հայկանուշն արթնացավ նկուղում: Առաջին անգամ դպրոց չգնաց. ամոթ էր, աչքերի գույնը փոխվել էին: Մի շաբաթ փակվեց տանը, մինչև Հայաստան տատը Աշոտին խրատեց:

    Մի օր Աշոտը ընկերների հետ հերթական հավաքի ժամանակ լսեց, թե ոնց է ընկերը գովասանքի խոսքեր ասում ընկեր Հայկանուշին, ու խենթացավ:
    Հայկանուշը հասցրեց փակել միայն դեմքն ու մի քանի րոպե անց էլ չէր հիշում ոչինչ: Առավոտյան գնաց դպրոց:

    Աշոտին ուղարկեցին հարևան գյուղ մի ամսով:Վերադարձավ ու խենթացավ ուրախությունից. Հայկանուշը զավակ էր պարգևելու:
    Ծնվեց առաջնեկը` Կարինեն:Աշոտը նեղվեց, բայց ընդունեց աղջկան, բայց մի պայմանով. հաջորդը տղա պետք է լինի:
    Ձմեռ էր, ցուրտ, փայտը վերջացել էր, քիքիր Արուսը քնել էր, իսկ Կարինեն լացում էր,սոված էր, Հայկանուշը կաթ չուներ: Աշոտը եկավ տուն ու նորից:

    Կյանքը բնականոն կերակրում էր Հայկանուշին, ինքն էլ լուռ սնվում էր:

    Արդեն Հասմիկին ու Դավիթին ուներ:

    Գյուղում նոր դպրոց էր բացվել, Հայկանուշը դպրոցի շունչն էր դարձել:

    Սիրանույշն ու Թամարն արդեն զավակներ ունեին, Սարոն տունը վերանորոգել էր ու զավակ էր ունենալու:

    Ժամանակները փոխվել էին, իսկ Աշոտը նույն խենթն էր մնացել:
    Երբ Հայկանուշը դպրոց չէր գնում, բոլորը լուռ հասկանում էին, որ «հիվանդ» է:
    Այդ օրերին Աշոտը կորում էր, միայն Թամարն էր խնամում երեխաներին ու քրոջը, մտքի մեջ ատում էր Աշոտին ու լռում:

    Երեսուն տարի էր անցել էն օրից, երբ Հայկանուշը Աշոտի կինը դարձավ:
    Զավակներն արդեն մեծացել էին, ամեն մեկն իր կյանքն ուներ, սովորում էին:Շաբաթվա մեջ 2 օր էին տանը լինում:
    Տուլոյի ձագուկն արդեն հասցրել էր ծերանալ, նույն Տուլոն էր:
    Աշոտը սկսել էր հաճախակի հարբել. լավ էր վաստակում: Օրերով տուն չէր գալիս:
    Հայկանուշը մնում էր մենակ ծեր Տուլոյի հետ:

    Դավիթի քսանամյակն էին նշում: Քաղաքից մոր համար Հասմիկը նոր շորեր էր բերել:Հայկանուշը երջանիկ էր,Աշոտը` խենթացած:
    Երեկոն վերջացավ:Հյուրերը հեռացան, ջահելները գնացին խրախճանքը շարունակելու: Մնացին երկուսով: Հայկանուշը մնացորդներն էր հավաքում, որ Տուլոյին տաներ:Աշոտը ձայն տվեց, Հայկանուշը չլսեց, նորից կանչեց, փնտրեց, վատ էր, չկար ու խենթացավ...

    Առավոտյան Դավիթը մորը գտավ կուչ եկած Տուլոյի ծերացած մարմնի տակ` բնում:

    Երկու ամիս հետո Հայկանուշը մահացավ թոքախտից:
    Այդ օրը Տուլոն չլռեց: Գերեզմանոցից վերադարձան ու Տուլոյին իր բնում գտան` անձեն:

    Սիրանույշը, Թամարն ու Սարոն միայն գերեզման գնացին:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.12.2010), Malxas (11.12.2010), murmushka (12.12.2010), My World My Space (13.12.2010), Sambitbaba (29.06.2011), Արևածագ (11.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախաբան Մատեան Երանության
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 102
    Վերջինը: 15.05.2016, 14:56
  2. Ինստիտուտյան կյանք...
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2013, 20:58
  3. ԱԿՈՒՄԲ :: Նոր կառուցվածք, նոր կյանք
    Հեղինակ՝ ivy, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 19.09.2012, 23:00
  4. սեր և կյանք
    Հեղինակ՝ taqnvac axjik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2010, 22:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •