Մեջբերում Zevs666-ի խոսքերից
Ռուսներին հանձնելը իհարկե սխալ որոշում էր, բայց ստեղ մի բայց կա, ռուսներին մինչ այդ պատկանում էր Վրաստանից հայաստան մտնող գազամուղը և հայաստանի ողջ գազաբաշխիչ համակարգը իրանք են տնօրինում «Հայռուսգազարտ» ընկերության միջոցով, եթե գազամուղը հանձնվեր շահագործման ուրիշ ընկերության «Հայռուսգազարտ» -ի հետ կապ չունեցող, այդ ընկերությանը անհրաժեշտ կլիներ կամ լրիվ նոր ենթակառուցվացքներ սարքել որպեսզի գազը հասցներ սպառողին , կամ պայմանագիր կնքեր նույն «Հայռուսգազարտ»-ի հետ ու կպնել իրենց ներկայիս գործող համակարգին, սա հենց էն դեպքնա երբ անցյալի սխալի համար ստիպված կատարում են ևս մի սխալ, եթե ժամանակին չվաճառեյին գազամուղը ռուսներին ու ստեղի ենթակառուցվածքները չտային վարձակալման հիմա շատ հանգիստ կարային մրցույթ հայտարարեին և շահագօրծման հանձնեին ուրիշ ընկերության, բայց եթե ես իրավիճակով մրցույթ հայտարարեն անհնարա պատկերացնել ընկերություն որը կդիմանա «Հայռուսգազարտ»-ի հետ մրցակցությանը: Այսպիսի ցավալի բաներ ժող ջան
Էս ամեն ինչը հասկանալի ա, բայց էդ դեպքում, ո?րն էր այդ գազամուղի կառուցման նպատակը: Մի?թե հենց սկզբից հասկանալի չէր, որ այն չի կարող որպես լիարժեք այլընտրանքային էներգակիր դառնալ: Թե? սա էլ մի լրացուցիչ փող լվանալու տեղ էր: