User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Էգոիզմ

  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էգոիզմ

    Գրեթե բոլորս էլ որոշակի չափով էգոիստներ ենք, մեր արածների մեծամասնությունն անում ենք մեր շահերից ելնելով, որոշ մարդկանց հետ շփվում ենք նույնպիսի պատճառով, ձգտում ենք ամեն ինչից օգուտ քաղել Մեզ՝ սիրելիներիս համար: Այս ամենն առաջանում ա հիմնականում ենթագիտակցորեն, ինտուիտիվ, մեր գոյությունը պահպանելու համար, և միգուցե մեզնից շատերն ասեն, որ նրանց մեջ էգոիզմ չկա, որ իրենց մասին գրեթե չեն մտածում, բայց հավաստիացնում եմ, նման մարդիկ, ցավոք, շա՜տ քիչ են :

    Էգոիզմի ինչ-որ տոկոս բնորոշ ա համարյա բոլոր մարդկանց, դա մեզնից գրեթե կախված չի ու հիմնականում աննշան ա թե՛ մեզ համար, թե՛ մեզ շրջապատող մարդկանց համար: Սակայն լինում են այնպիսի էգոիստ մարդիկ, որոնք իրենցից բացի ուրիշ ոչ մեկի մասին չեն մտածում և իրենց լավ լինելու, իրենց հաճույք պատճառելու համար կարող են ցավ պատճառել նույնիսկ իրենց հարազատ մարդկանց:

    Էգոիստ մարդիկ հակված չեն իրենցից բացի որևէ մեկին սիրել, քանի որ սեփական անձից բարձր որևէ մեկին դասել չեն կարող:

    Հիմնականում էգոիստ մարդկանց չեն սիրում, բայց դա իրենց իսկի էլ չի հուզում, որտև իրենք համարում են, որ մնացածներն էնքան չկան, որ դրանից էլ իրանք հլը մի հատ էլ վատ զգան:

    Թեման բացելու նպատակս այն ա, որ հասկանանք, թե ո՞նց են կարողանում մարդիկ լինել էգոիստներ ու բավարարվել միայն սեփական անձով և արդյո՞ք կան որևէ միջոցներ էգոիզմից ազատվելու համար:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.02.2007, 15:30:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. #2
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Ցաոք սրտի մարդիկ շատ քիչ են փոխվում: Իսկ էգոիզմից ընդանրապես հնարաոր չե ազատվել: Եթե մարդ ցանկանում ա ազատվել էգոիզմց, միևնույն ա մնում ա էգոիստ, աքնի որ այդ անում ա նույնպես իր համար

    Իսկ ավելի լուրջ… Ավելի լուրջ կարամ ասեմ, որ էգոիստ մարդիկ իրականում քիչ են: Աշխարհը ավելի պայծառ ա, մենակ թե հարկաոր ա հասկանալ մարդկանց: Հասկանալ ամեն մարդու:

  3. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե «էգոիզմ» ասելով՝ ինչ ենք հասկանում: Անձամբ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ էգոիստ է:
    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Գրեթե բոլորս էլ որոշակի չափով էգոիստներ ենք, .... :
    Որոշակի՝ մեծ չափով:
    Իմ կարծիքով, այն ամենն, ինչ մենք անում ենք, անում ենք բացառապես մեզ համար: Եթե նույնիսկ ուրիշ մեկի համար ենք ինչ-որ բան անում, ապա էլի միայն մեր «բարօրրության» համար: Օրինակ՝ ինչ-որ մեկին մի լավ բան ենք անում, ինչ-որ բան, որից նա իրեն լավ կզգա: Բայց չէ՞ որ եթե նա իրեն լավ է զգում, մենք էլ ենք մեզ լավ զգում, որովհետև նա լավ զգաց: Շատ խառը ստացվեց, բայց հուսով եմ՝ հասկացաք՝ ինչ նկատի ունեի: Երևի նույնն էլ «վատ մարդկանց» դեպքում է. դե, այդ մարդիկ էլ իրենց լավ են զգում ուրիշներին վատություն անելով: Այսինքն էլի ամեն ինչ անում են միայն իրենց համար:
    Շատ դեպքերում մենք դա չենք գիտակցում: Այս ամենը ղեկավարվում է մեր ենթագիտակցությամբ: Գուցե սխալվում եմ, գուցե պետք չի նման բաները էգոիզմ կոչել: Բայց բառի բուն նշանակությունը հաշվի առնելով՝ ես դա էլ եմ հասկանում էգոիզմ ասելով:
    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Էգոիստ մարդիկ հակված չեն իրենցից բացի որևէ մեկին սիրել, քանի որ սեփական անձից բարձր որևէ մեկին դասել չեն կարող:
    Այ, եթե ուզում ես իմանալ, թե վերոհիշյալ սահմանմանը բավարարով էգոիստներին ինչպես կարելի է հասարակության համար պիտանի մարդ դարձնել, ապա, կներես, Arisol ջան, դեռ ոչ մի խելքը գլխին բան չեմ կարող ասել :

    Ավելացվել է 3 րոպե անց
    Հ.Գ.
    Լիովին համամիտ եմ Guest-ի արտահայտած հետևյալ մտքին.
    Մեջբերում Guest-ի խոսքերից
    ....էգոիստ մարդիկ իրականում քիչ են: Աշխարհը ավելի պայծառ ա, մենակ թե հարկաոր ա հասկանալ մարդկանց: Հասկանալ ամեն մարդու:
    Ճիշտ ա : ................: Ափսոս՝ բառեր չեմ գտնում, թե չէ ավելի լավ կասեի, թե ո՜նց եմ համաձայն
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 09.02.2007, 17:19: Պատճառ: Գրառման ավելացում։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #4
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե «էգոիզմ» ասելով՝ ինչ ենք հասկանում: :
    Էգոզիմ բառի հայերեն թարգմանությունը՝ եսասիրություն( այսիքն՝ սիրել սեփական ԵՍ-ը) , շատ կատարյալ է ավելորդ բացատրություններից խոսափելու համար

    Ես շատ վաղուց մեկ ուրիշ տեղ արտահայտել էի կարծիքս այս հարցի վերաբերյալ: Այն հիմնականում համապատասխանում է քո կարծիքի հետ: Որպեսզի շատ կրկնություն չստացվի, փորձեմ համառոտ ներկայացնել միտքս:
    Ես կարծում եմ, որ ամեն հարցում եսասիրությունն է սկզբունքորեն գործում: Անգամ, երբ մենք ինչ-որ զոհողությունների ենք գնում , մեր անձը դժվարությունների, զրկանքների ենք ենթարկում հանուն մեկի, ( ծնող, սիրած անձնավորություն , հայրենիք, երեխա ..և այլն) դա նույնպես եսասիրության դրսևորում է : Չէ որ դրանից մեր ես-ը բարոյական բավարարվածություն է ստանում արդյունքին հասնելուց հետո : Իհարկե եսասիրության տարբեր աստիճաններ ու դրսևորումներ կան , բայց, որ այն ուղեկցում ու առաջնորդում է մեզ մեր կյանքի յուրաքանչյուր քայլում, դա ակնհայտ է ըստ իս
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    եՍ ԷԳՈԻՍՏ ԵՄ
    և ինձ սիրել կարողանալու համար է, որ սիրում եմ ինձ շրջապատող մարդկանց ու ամեն ինչ…գրեթե ամեն ինչ…
    Կխոսեի երկար, բայց հավես չունեմ…լավ թեմա է…ավելի շատ կարդալու հավես ունեմ…,որովհետ) քիչ եք գրել

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Ես ահավոր էգոիստ եմ: Այն աստիճանի, որ մայրս էլ է դա նկատել

  7. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Ժող, հիմա, որ ես մենակ ինձ եմ կարոտում, էդ էգոիզմ ա՞:

  8. #8
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Ժող, հիմա, որ ես մենակ ինձ եմ կարոտում, էդ էգոիզմ ա՞:
    Չէ, երևի վերջին էտապում գտնվող կարոտախտ ա ...բայց երանի քեզ Մելիք
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (01.12.2009)

  10. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Անկեղծ ասած, տղաները, որոնց չեն բավականացնում ինձ հետ զուտ ընկերական հարաբերությունները և որոնց համար ես "անառիկ ամրոց" եմ զգացմունքների տեսանկյունից, ինձ համարում են ու երեսիս շպրտում, որ ես աշխարհի ամենաէգոսիտ ու ամենագոռոզամիտ անձնավորությունն եմ… չգիտեմ դրանից լավ զգալ թե վատ…
    Հ.Գ. ես ո՜ւր, էգոիզմն ո՜ւր…

  11. #10
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Ժող, հիմա, որ ես մենակ ինձ եմ կարոտում, էդ էգոիզմ ա՞:
    Երբեմն կարոտի զգացումը նույնպես էգոիզմ են անվանում, տակ շտո արխային, ուրիշներին, որ չես կարոտում, դեռ չի նշանակում, որ էգոիստ ես :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  12. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Լավ, հասկացանք, բոլորս էգոիստ մեռնում ենք , էս թեմայում էլ կարծես թե մրցում ենք, թե ով է ավելի էգոիստ... Բայց դրանից ի՞նչ օգուտ։ Էս թեման արդեն սկսում է հիշեցնել խոստովանախուց, որտեղ բոլորը բոլորի առաջ խոստովանում են իրենց մեղսավոր էությունը։ Բայց այս թեմայի նպատակը կարծեմ դա չէր։ Որևէ մեկը որևէ առաջարկ ունի՞։ Հասկանալի է, որ էգոիզմի ինչ-որ չափ բնորոշ է բոլորին, բայց ավելի լավ է քննարկենք այն էգոիզմը, որն ակնհայտորեն վնասում է շրջապատին և այնքան մեծ չափերի է հասնում, որ կողքից տեսանելի է բոլորի համար։ Ընդհանրապես ո՞րն է էգոիզմի պատճառը, ի՞նչն է ընկած դրա հիմքում և, վերջապես, ի՞նչ կարելի է անել դրանից ազատվելու համար։ Այս վերջին հարցը Նարեն իր առաջին գրառման մեջ բարձրացրել էր, բայց, չգիտես ինչու, համարյա բոլորի կողմից անտեսվեց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (01.12.2009)

  14. #12
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Էգոիզմ

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Էգոզիմ բառի հայերեն թարգմանությունը՝ եսասիրություն( այսիքն՝ սիրել սեփական ԵՍ-ը) , շատ կատարյալ է ավելորդ բացատրություններից խոսափելու համար

    Ես շատ վաղուց մեկ ուրիշ տեղ արտահայտել էի կարծիքս այս հարցի վերաբերյալ: Այն հիմնականում համապատասխանում է քո կարծիքի հետ: Որպեսզի շատ կրկնություն չստացվի, փորձեմ համառոտ ներկայացնել միտքս:
    Ես կարծում եմ, որ ամեն հարցում եսասիրությունն է սկզբունքորեն գործում: Անգամ, երբ մենք ինչ-որ զոհողությունների ենք գնում , մեր անձը դժվարությունների, զրկանքների ենք ենթարկում հանուն մեկի, ( ծնող, սիրած անձնավորություն , հայրենիք, երեխա ..և այլն) դա նույնպես եսասիրության դրսևորում է : Չէ որ դրանից մեր ես-ը բարոյական բավարարվածություն է ստանում արդյունքին հասնելուց հետո : Իհարկե եսասիրության տարբեր աստիճաններ ու դրսևորումներ կան , բայց, որ այն ուղեկցում ու առաջնորդում է մեզ մեր կյանքի յուրաքանչյուր քայլում, դա ակնհայտ է ըստ իս
    Սկզբում չէի ուզում այստեղ գրառում անել, քանզի մեծ ու ծավալուն թեմա է ու ստիպված երկար պետք է գրեի բայց նկատեցի այստեղ մի սխալ ու չկարողացա անտարբեր անցնեի: Էգոիստը՝ եսամոլն է, այլ ոչ թե եսասերը, որոնք հակադիր, տարբեր բևեռներում գտնվող բաներ են: Եսամոլը ունակ չէ սիրելու՝ ի տարբերություն գոյություն ունեցող կարծիքի, թե եսամոլը միայն իրեն է սիրում, իսկ ըստ էության դա սեր չէ այլ վախի մի տեսակ, որի սարսափից անվերջ հոգում է միայն իր անձի մասին ու ամեն բանում իր շահը փնտրում: Եսասերն այդպիսին չէ, նա սիրում է իրեն (ինչը բնական է)՝ սիրելով նաև այլ մարդկանց: Եվ պատկերացրեք մի մարդու, որն իրեն չսիրի, ասել է թե չունենա հարգանք ինքն իր նկատմամբ, էլ ինչպե՞ս կարող է ուրիշ մեկը սիրի կամ հարգի նրան: Ուշադիր կարդացեք շատերիս սիրած տողերը. <<Սիրիր մերձավորիդ՝ ինչպես ինքդ քեզ>> այսինքն արդարացի կլնի "ինչպես" բառի փոխարեն մենք կարող ենք հավասարման "=" նշան դնել: Ստացվում է, որ եթե մի մարդ չի սիրում ու հարգում ինքն իրեն նա չի կարողանա սիրել ու հարգել մերձավորին:

    Եսամոլությունը բնական բան է մինչ մարդկային մակարդակում գտնվողների համար (բակտերիա, ապառ, բույս, կենդանի) քանզի դա օգնում է նրանց՝ պահպանելով իրենց գոյությունը, նաև զարգանալ ու առաջ շարժվել իրենց էվոլուցիոն սանդղակում և բացի դա մինչ մարդկային մակարդակը գտնվողները, բոլորն էլ օժտված են, ի տարբերություն մարդու, ո՛չ թե անհատական գիտակցությամբ, այլ կոլեկտիվ, խմբակային, այդ տեսակին հատուկ միասնական գիտակցությամբ և նրանց մոտ եսամոլության դրսևորվում է ասես ոչ թե հենց իրենց համար (վերջնական իմաստում), այլ ամբողջ այդ տեսակի պահպանման ու զարգացման համար: Կարճ դա կարելի է արտահայտել հրացանակիրների կարգախոսով. <<Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի>>:

    Մարդը՝ լինելով իր անցյալի կրողը, իր մեջ ունի այդ եսամոլությունը, քանի դեռ չի զարգացել մինչ այն մակարդակը, որ հասկանա, որ հիմա եսամոլությունը իրեն ոչ թե օգնում է, այլ ընդհակառակը՝ խանգարում ու դանդաղեցնում էվոլուցիոն սանդղակով իր առաջ գնալու հետագա փորձերը: Մարդկային փուլում նրան առաջ է տանում ո՛չ թե եսամոլությունը, այլ սերը՝ մերձավորի, ինչպես նաև իր հանդեպ: Այլ կերպ ասած մարդ առաջ է շարժվում իր այս փուլում ոչ թե վերցնելով և ուրիշներին ճնշելով ու շահագործելով (ինչպես ցածր փուլերում է), այլ տալով, սիրելով ու ծառայելով դիմացինին, մերձավորին (այս պահին մերձ-մոտ գտնվողին ու մեր օգնության կարիքը զգացողին):

    Պլատոն. <<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:

    Ուստի, մարդուն առաջ տանող ուժը՝ Սերն է, մաքուր, իսկական ու անշահախնդիր Սերը, որ պետք է արտահայտվի, դրսևորվի մեր մտքերի, զգացմունքների ու գործողությունների տեսքով մեր մերձավորների հանդեպ՝ չմտածելով դրա հետ կապված ոչ մի սպասվելիք փոխադարձ հոգեկան կամ նյութական օգուտի մասին և, եթե կուզենաք նաև՝ ինքնազոհաբար՝ տալով, գործադրելով ջանք, էներգիա, ծախսելով սեփական կյանքիդ ժամերն ու օրերը մերձավորիդ համար, ցուցաբերելով անշահախնդիր Սեր:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  15. #13
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    http://tests.newacropol.ru/egoism/

    Առաջարկում եմ էգոիզմի թեսթ

    թող ոլորը գրեն իրենց արդյունքների մասին

    Тест на эгоизм
    Чувствую настроения 41%
    Оказываю помощь 59%
    Понимаю окружающих 58%
    Альтруизм 33%
    Понимаю точку зрения 67%
    Интересуюсь другими 65%
    Способен любить 89%
    Վերջին խմբագրող՝ Sirop: 12.02.2007, 15:45:
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  16. #14
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էգոիզմ

    Էգոիզմ կա բոլորի մեջ, ուղղակի տարբեր մարդկանց մոտ այն դրսեվորվումա տարբեր ձևերով, ու տարբեր մակարդակների վրայա:
    Կարծում եմ բոլորին ծանոթա մանկական էգոիզմը…Օրինակ՝փոքրիկը ուզածը ստանալու համար պատրաստ է ճչալ կոկորդով մեկ այնքան մինչև նրա պահանջը կկատարեն: Մինչև ինչ որ տարիք դա նորմալա,բայց եթե ժամանակին ծնողը չի փորձում վերացնել էդ երևույթը, վաղ թե ուշ այն վերածվումա բնավորության: Երեխայի մոտ ձևավորվումա մտացելակերպ, որ իր ուզածը ստանալու 100 տոկոսանոց միջոցը հիստերիանա: Էդ դեպքում արդեն ոչ մի կերպ դրա դեմը չես առնի, իսկ հասուն տարիքում դա կվերածվի եսասիրության ու պահանջկոտության, իսկ նմնան մարդը չի էլ գիտակցում իր բնավորության անտանելիությունը , դա նրան ավելի քան օրինաչափ է թվում…
    Էգոզմի պատճառները բազմազան են: Հիմնական դեպքա օրինակ, երբ երեխաներից մեկին ավելի շատ տեղ են տալիս քան ասենք նրա քրոջը կամ եղբորը, երբ նրան չեն սովորացնում կիսվել ունեցածով, ու հարգել մյուսների կարծիքը: Նման դեպքում երեխայի մոտ նստվածք են տալիս պահանջկոտությունը, առավելության զգացողությունը մյուսների հանդեպ, ու սեփական անձի հանդեպ ուշադրության պահանջը:
    Հիվանդագին Էգոիզմը վերացնելը էնքան էլ հեշտ չի, էգոիստին շատ դժվարա համոզել, որ ինքը չափն անցնումա, որովհետև իրա համար էդ ամեն ինչը սովորական բանա, այսինքն մտածումա ,որ տենց էլ պիտի լինի: Բայց կարելիա տենց մարդուն նենց իրավիճակի մեջ գցել, որ քիթը դեմ առնի պատին, որ սեփական մաշկի վրա զգա էն , ինչ իրա դիմացիննա զգում իրա վիրավորանքներից: Ավելի արդյունավետ միջոցա ուղղակի անտեսելը, եթե էգոիստ մարդու հարազատները սկսում են նրան անտեսել, վաղ թե ուշ փափկումա, զգալով որ ճիշտը տենց չի…
    Մի խոսքով չափավոր էգոիզզմը , իմ կարծիքով անհրաժեշտությունա:
    Իսկ չափն անցած էգոիստներին կարելիա տրորել անցնել, առանց խղճի խայթ զգալու
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  17. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Էգոիզմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես ո՞րն է էգոիզմի պատճառը
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչն է ընկած դրա հիմքում
    Յուրաքանչյուր մարդու արժեքային համակարգի հիմքերից մեկը դա սեփական անձի հանդեպ ունեցած սերն ու հարգանքն է։ Իսկ էգոիզմը այդ հատկության անհավասարակշիռ արտահայտումն է։

    Զվարճությունների արդյունաբերությունը, բիզնեսը, կրոնները, քաղաքականությունը, կրթական համակարգը՝ այն ամենը ինչի վրա կառուցված է մեր այսօրվա հասարակարգը ամբողջ շեշտը դնում է սեփական ձեռքբերումների ու «ես»-ի վրա։ Սխալ արժեքներ են մատուցվում։

    Խաթաբալադայի պոետ Համազասպի ասած. «Ինչ որ մի բան փչացելա։ Ինչ որ կարևոր բան չի աշխատում»։

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ կարելի է անել դրանից ազատվելու համար
    Միշտ հիշել, որ մենք ապրում ենք տիեզերական մի մեծ մարմնի՝ Երկիր մոլորակի վրա, որը գտնվում է սառնաշունչ տիզերքի գրկում և անընդհատ պտտվում է հսկայական արագությամբ իր առանցքի շուրջ։ Կա բանականություն, որը անհամեմատ գերազանցում է մարդկային բանականությանը։ Ողջ մարդկության գիտելիքներն ու նվաճումները պարզապես մեկ կաթիլ են օգկիանոսից, համեմատած այդ բանականության հետ։

    Ես երբ աչքերս բարձրացնում եմ աստղալից երկնքին, ինքս ինձ խոստովանում եմ, որ անսահման տիեզերքում ես նույնիսկ զրո չեմ՝ ես ոչինչ եմ։

    Նաև կարող է օգնել եթե.
    Անկեղծորեն քննենք ու հասկանանք սեփական թերություններն ու սահմանափակումները։
    Սիրել մարդկանց։
    Սովորել ուրախանալ ուրիշների հետ։ Այսինքն, երբ ինչ որ մեկի մոտ մի բան լավ է հասնում, միանգամից չանցկացնենք համեմատականներ, ու մանթռաժ ընկնենք, որ մեր մոտ լավ չի ստացվում։ Երբ սովորում ես ուրախանալ նրանց հետ, աստիճանաբար քչանում է սեփական անձի մասին մտահոգությունը։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գևոր (01.12.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •