User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հանդիպում

  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանդիպում

    Աշոտի հիշատակին՝ շիրմաքարի փոխարեն:

    Դրսում քամին օրորում էր ակացիայի ճյուղերը: Շերտավարագույրի ճեղքերից ներս սողոսկած ստվերները ծեփվել էին հիվանդասենյակի պատին ու սսկվել: Սալիկապատ հատակից տհաճ սառնություն էր փչում: Մեկուսարանի ապակեպատ միջնորմի հետևում, գրասեղանի առաջ նստած բուժքուրն ինչ- որ թղթեր էր լրացնում ու երբեմն հայացքը բարձրացնում մահճակալին պառկած միակ հիվանդի ուղղությամբ:

    Նրան առավոտյան բերեցին վերակենդանացման բաժանմունք: Շտապ խորհրդակցության ժամանակ եզրակացրել էին . «Կյանքի հետ անհամատեղելի կոտրվածքներ ու մարմնական վնասվածքներ», այնուհետև հիվանդաթերթիկում լրացրել բոլորի մանրամասն նկարագրությունները: Ողջ օրն անգիտակից վիճակում էր եղել:

    Ավիկը քսաներեք տարեկան էր: Ցրտի զգացումն առաջինն էր, որ մատների ծայրերից մտնելով՝ հիվանդատես եկավ: Սթափվեց. «Դեռ կենդանի եմ»:

    Ութերորդ հարկն էին հասել: Ոտքը սահել էր եզրապատի ամրանները կապելիս: Մտքում մի վայրկյանում փշրվող ապակու հազարավոր կտորտանքն ու զնգոցն էին մնացել: Մեկ էլ ներքևում կանգնած ավտոների ցաքուցրիվ շարքերը: Դրանից հետո դատարկություն էր:

    Կոկորդը չորացել էր: Գլխավերևին հսկայական լապտերների փունջն էր՝ երկաթե օղակի մեջ: Իրենց անկուշտ- հարցական հայացքով նայում էին վրան ու կարծես ասեին. «Երկա՞ր ես պառկելու»: Ուզեց ձեռքը բարձրացնել, բայց թիկունքից մի թրատող ցավ անսպասելիորեն ճեղքեց իրեն՝ մինչև գոտիկը: Գլխում անտանելի ժխոր սկսվեց: Միանգամից ղողանջում էին գյուղի եկեղեցու զանգը՝ ավետյաց ուրախության զնգոցով, դպրոցի զանգը՝ զիլ ու անհանգիստ: Բանակի տագնապի շչակն ու էլի՝ հազա՜ր- հազա՜ր, երբևէ չտեսած, չլսա'ծ զանգեր: Հեռվում կանաչավուն մի ամպ էր հայտնվել ու դանդաղ լողալով մոտենում էր իրեն:

    Մի րոպե աչքերի առաջ պատկերացավ իրենց թաղամիջի առուն: Հիշեց՝ ոնց էր կարճավիզ ռետինե սապոկներով մտել գարնան ձնհալքի ջուրն ու ետուառաջ վազում: Չփչփոցից հագի շորերը թրջվել էին, սապոկների մեջ լիքը ջուր էր լցվել: Մայրը նորածին քրոջը կուրծք էր տալիս, ժամանակ չուներ, որ դուրս գար՝ իրեն տուն կանչեր: Բայց ոտքերն այնքան էին սառել, որ առանց մոր կանչին սպասելու տուն գնաց: Թողեց կոշիկները դռան հետևում, կատվի նման սողաց վառարանի կողքը: Մայրը քնացրեց քրոջն ու երբ ներսի սենյակից դուրս եկավ, տեսավ իր վիճակը, գունատվեց: Արագ- արագ հանեց ,փոխեց թաց շորերն ու երկար ժամանակ ոտքերն էր շփում ափերով, որ տաքացնի: Հանդիմանանքի խոսքերը կարծես իրեն չվերաբերվեին: Ախր մայրը ոչ մի անգամ չէր վազվզել գարնան առվով: Ամռան առուն սակավ է, ջուրը՝ քիչ, նույնիսկ ճաներիդ չի հասնում: Գարնանամուտի ջրաշատ առվում չփչփացնելուց լավ բան չկա:

    Այն օրը, երբ մայրը գորովանքով ոտնաթաթերն էր շփում, եթե մեկն ասեր՝ ի՞նչ կլինի երկու տարի հետո, հաստատ քարով պիտի տար, գլուխը ծակեր: Բայց երկու տարի անց իր քար վերցնելու իրավունքը կորավ: Մայրը լքեց իրենց ու գնաց սիրեկանի հետ: Մի կտոր գուրգուրանքի կարոտ թողեց, վիզը ՝ ծուռ ու խեղճ, թաղի երեխեքի ու գյուղի մեջ: Գնաց: Էդպես էլ չհասկացավ՝ ինքն այնքան էր սիրում նրան, մայրն էլ ՝ իրեն: Ո՞նց կարեցավ մի օտար տղամարդու պատճառով անտեր թողնել իրենց, խորթ մոր դատարկ սուփրայի հույսին, կիսաքաղց ու հալածական:

    Որոշեց հանձնվել: Մանավանդ արդեն աչքերին էր իջել ամպի կապտականաչ թմբիրը: Քանի գնում, կանաչն ավելի էր շատանում, իսկ զանգերի ղողանջը՝ թուլանում էր: Կապտականաչն ընդարձակվեց, լցվեց վրան ամեն կողմից, բայց դրա մեջ արդեն հատակից փչող սառնությունը չկար, այլ մի փափուկ, քաշող ջերմություն էր սփռվում, կարծես մեկն այնտեղից նայում էր աներևույթ հայացքով: Այն գրեթե ամառվան երկնքի պարզությունն ուներ ու անտեսանելի թևերով փարվում էր իրեն: Հասկացավ. Մայրը եկել է իրեն տեսակցության: Հեզ խոնարհությամբ Ավիկն սպասեց, որ ամպը գիրկն առնի իր որբուկին:

    Հերթապահ բուժքույրն անհանգիստ ոտքի ելավ, նայեց հիվանդի կողմն ու վազելով գնաց: Երկու րոպե հետո մի քանի ճերմակ խալաթավորներ ներս մտան, երկարահասակ բժիշկներից մեկը կրծքին դրեց հարթուկանման գործիքն ու մի քանի անգամ սեղմեց: Պետք չէր:

    Ինքը վերևից նայում էր նրանց ու զարմանում էր՝ ինչի՞ համար է իրարանցումը. Առաջին անգամ խորթ մոր հետ ապրած քաղցած տարիներից հետո, բանակի ծեծի ու խոնավ բլինդաժներից հետո, ծանոթ – անծանոթ տղերքի արհամարհանքից , մոր հասցեին արած կեղտոտ հիշոցներից ու ծաղրից հետո, առաջին անգամ ինքը այնքան խաղաղված ու երջանիկ էր: Կարծես նորից մարտի էն արևոտ օրն էր հետ եկել, երբ վազվզում էր թաղամիջի առվով ու սապոկները լիքը ջուր էր լցվել: Բայց այս անգամ ոտքերը չէին մրսում:

    Թույլ տվեց, որ լազուրը ամեն կողմից փաթաթվի իրեն ու ճամփա ընկան:

    2010

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.12.2010), KiLa (05.01.2011), Lion (08.12.2010), Malxas (08.12.2010), Moonwalker (08.12.2010), murmushka (08.12.2010), Nadine (05.01.2011), Nare-M (05.01.2011), Shah (08.12.2010), Անտիգոնե (05.01.2011), Դեկադա (15.12.2010), Երվանդ (05.01.2011), Թամարա (05.01.2011), Նաիրուհի (08.12.2010), ՆանՍ (08.12.2010), Ռուֆուս (08.12.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (08.12.2010)

  5. #3
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցրտի զգացումն առաջինն էր, որ մատների ծայրերից մտնելով՝ հիվանդատես եկավ:
    Թույլ տվեց, որ լազուրը ամեն կողմից փաթաթվի իրեն ու ճամփա ընկան:
    գեղեցիկ պատկերներ ես ստեղծել պահի ապրումները լրիվ փոխանցեցիր
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (08.12.2010), Թամարա (05.01.2011)

  7. #4
    Անդամության թեկնածու Arevord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեղեցիկ է...
    Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին: Գ.Նժդեհ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (08.12.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն էր...
    Ապրես, շատ գեղեցիկ էր
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (08.12.2010), Թամարա (05.01.2011)

  11. #6
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ շատ դուր եկավ:Վերջաբանը հետաքրքիր եք պատկերել,իսկ գարնան առվակի միջով վազելու ցանկություն իմ մոտ էլ առաջացավ
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (05.01.2011)

  13. #7
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    40
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուզիչ էր...
    Շնորհակալ եմ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (05.01.2011)

  15. #8
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ես գրել, գեղեցիկ ու տխրեցնող էր...,
    Համոզիչ էր, ապրես
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (18.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանդիպում
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 41
    Վերջինը: 15.06.2012, 12:31
  2. Հանդիպում 5
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1462
    Վերջինը: 31.07.2009, 21:19
  3. Հանդիպում 4
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 837
    Վերջինը: 18.10.2008, 23:36
  4. Հանդիպում 3
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1080
    Վերջինը: 07.04.2008, 11:30
  5. Հանդիպում 2
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1060
    Վերջինը: 18.05.2007, 15:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •